Հակոբ Սանահնեցի կամ Հակոբոս Քարափնեցի (անհայտ[1], Սանահին, Տաշիր-Ձորագետի թագավորություն - 1085[1], Ուռհա, Փիլարտոս Վարաժնունու պետություն[1]), եկեղեցական գործիչ, դավանաբան, ժամանակագիր։ Սանահնի վանահայր, ապա՝ կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ (1037-1038) Դիոսկորոսի աշակերտը և մերձավոր գործակիցը։ 1065 թվականին Կոստանդնուպոլսում մասնակցել է հույն բարձրաստիճան կղերականների հետ դավանաբանական բանավեճին, բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասի ճնշմամբ կազմել և ստորագրել է հայ և հույն եկեղեցիների միության գիր, որը կայսրի ներկայությամբ պատռել է Հայոց արքա Գագիկ Բ Բագրատունին։ Երևանի Մատենադարանի N 9832 ձեռագրում պահպանվել են արժեքավոր հատվածներ՝ քաղված «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի», հավանաբար, Հակոբ Սանահնեցու՝ կորած պատմական երկից։ Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրություն» կազմելիս օգտագործել է Հակոբ Սանահնեցու երկը (1085 թվականին նախորդած դեպքերի նկարագրությունը), այնտեղից փոխառել բազմաթիվ փաստաթղթերի ու պաշտոնական նամակների (Հովհաննես Չմշկիկ կայսրի՝ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածին, Ղևոնդ վարդապետին, Վասիլ II կայսրի՝ Հովհաննես-Սմբատ թագավորին և Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցուն առաքած) կրկնօրինակները։

Հակոբ Սանահնեցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՍանահին, Տաշիր-Ձորագետի թագավորություն
Մահացել է1085[1]
Մահվան վայրՈւռհա, Փիլարտոս Վարաժնունու պետություն[1]
Մասնագիտություներաժիշտ, պատմաբան և քահանա

Գրականություն խմբագրել

  • Խաչիկյան Լևոն, Հակոբ Սանահնեցի, ժամանակագիր 11-րդ դարի, - «Բանբեր Երեւանի համալսարանի», 1971, N 1, էջ 22-48։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 70  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։