Հայկ Մարության

հայ դերասան
(Վերահղված է Հ. Մարությանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարության (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Հրաչյայի Մարության (հայտնի նաև Կարգին Հայկո մականվամբ, դեկտեմբերի 18, 1976(1976-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, կուսակցական-քաղաքական գործիչ[1], «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ[1], Երևանի նախկին քաղաքապետ[2]։ Հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Կարգին սերիալ» և մի շարք այլ մանրապատումներից և ֆիլմերից։ ՈւՀԱ «Հայկական պրոյեկտ» խմբի նախկին անդամ։

Հայկ Մարության
Երևան Երևանի քաղաքապետ
Ստանձնեց պաշտոնը՝հոկտեմբերի 13, 2018
Լքեց պաշտոնը՝Դեկտեմբեր 22, 2021
Կուսակցություն՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն[1]
(2018թ․-ի հունիս-2020թ․-ի դեկտեմբեր)
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
Նախորդող՝Տարոն Մարգարյան
Հաջորդող՝Հրաչյա Սարգսյան
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 18, 1976(1976-12-18) (47 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1995 - 2002 թվականներին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում[փա՞ստ]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, որի հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում՝ «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի չորս երեխա՝ Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը[3]։

Դերասանական գործունեություն խմբագրել

1996-2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում որպես դերասան, սցենարիստ և հանդես է եկել «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» ֆիլմերում և հաղորդումներում։ 2004 թվականի օգոստոսի 9–ին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, համատեղ ստեղծել է «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալաբալանիցա», «Ազիզյանները» նախագծերը։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում որպես դերասան։ Հանդես է եկել բազմաթիվ հաղորդումներում և կինոնկարներում։

2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծում որպես ժյուրիի անդամ։

2018 թ․ մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած «Իմ քայլը» շարժմանը[4]։

2022-2023 թթ․ բեմ է վերադարձել նոր «Քաղաքապետը» մոնոներկայացմամբ[5]։

Հասարակական ակտիվություն խմբագրել

2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր[6][7]։

Թավշյա հեղափոխություն խմբագրել

2018 թվականին ակտիվորեն մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերին և իշխանափոխությանը, հանրահավաքների ժամանակ կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին և հանդես եկել ելույթներով։

Երևանի քաղաքապետ խմբագրել

2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի սեպտեմբերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել Երևանի ավագանու թեկնածու[8]։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթել է՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը[9], իսկ Հայկ Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ[10]։

2021 թվականի դեկտեմբերին ներկայացվում է անվստահություն քաղաքապետին, որի արդյունքում էլ նույն թվականի դեկտեմբերի 22–ին Հայկ Մարությանը հրաժարական է տալիս, և նրա պաշտոնը ստանձնում է Հրաչյա Սարգսյանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Ֆիլմ Մասնակցությունը որպես՝
1996 «220 վոլտ» դերասան
1996 «Վայլուր» դերասան
1996 «Մեր բակը» դերասան
1997 «Մեր բակը 2» դերասան
2000 «Թույն կասետ» դերասան
2000 «Ուրիշ կասետ» դերասան
2000 «Բանդա» դերասան
2001 «Կոմերցիոն ներկայացում» դերասան
2002 - 2009 «Կարգին հաղորդում» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2007 - 2009 «Կարգին մուլտեր» դերասան
2010 - 2013 «Կարգին սերիալ» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2011 «Ալաբալանիցա» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2014 «Սուպեր մամա» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2015 «Սիրո գործակից» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2016 «Счастья! Здоровья!»(ռուս.) դերասան
2016 - 2018 «Ազիզյանները» դերասան, պրոդյուսեր
2017 «Սուպեր մամա 2» դերասան[11], սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ինչպե՞ս է Մարությանը լքել «Քաղաքացիական պայմանագիրը»» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 13․09․2023 թվականին)։
  2. «Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Ինչու՞ է «Կարգին Հայկոյի» չեխուհի կինը երկրպագում Հայաստանի հավաքականին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  4. ««Այսօր առաջին կատակը, որ արեցի՝ գնացի տուն ու բեղերս թրաշեցի». Հայկ Մարության». Առավոտ. 2018 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Все билеты на новый моноспектакль Айка Марутяна «Мэр» были распроданы за сутки» (ռուսերեն). Armenia Today — новость. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Կարգին Հայկոն իր կնոջ և ընկերների հետ միացել է «Չեմ վճարելու150 դրամ‬» ակցիային
  7. Freecar.am-ում արդեն 200-ից ավելի գրանցված վարորդներ կան
  8. Հայկ Մարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու. նիստն ավարտվեց
  9. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. Հայկ Մարությանը երբ կստանձնի պաշտոնը
  11. Super Mother II (2017), Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Մարության» հոդվածին։