Հակոբ Հմայակի Հակոբյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Հ. Հ. Հակոբյանից)
Այս հոդվածը 1917-ին ծնված բանաստեղծի ու թարգմանչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։

Հակոբ Հմայակի Հակոբյան (օգոստոսի 13, 1917(1917-08-13), Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1985(1985-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գյոթեագիտական վայմարյան ընկերության անդամ (1978), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1973

Հակոբ Հմայակի Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 13, 1917(1917-08-13)
ԾննդավայրՈսկեվազ, Էջմիածնի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1985(1985-09-01) (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1940)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Հակոբ Հմայակի Հակոբյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ոսկեվազ (այժմ՝ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի գերմաներեն բաժինը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-1946 թվականներին եվրոպական գրականություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1954-1960 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1962-1968 թվականներին տեսուչ է եղել ՀԽՍՀ լուսավորության մինիստրությունում։ 1969-1985 թվականներին խմբագիր է եղել ՀՍՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր հրատարակչական-խմբագրական խորհրդում։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Ոսկեվազ գյուղում[1]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Միջօրե (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 68 էջ։

Թարգմանություններ (գերմաներենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գերմանական նորավեպեր (XIX դար).- Երևան։ ԵՊՀ հրատ, 1984.- 471 էջ.- (Ուսանողի գրադարան)։
  • Գյոթե Յոհան Վոլֆգանգ։ Իմ կյանքից։ Բանաստեղծություն և ճշմարտություն.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1985.- 832 էջ։
  • Գյոթե Յոհան Վոլֆգանգ։ Տորքվատո Տասսո։ Դրամա.- Երևան։ Սովետական գրող, 1981.- 182 էջ։
  • Էքերման։ Զրույցներ Գյոթեի հետ։ Նրա կյանքի վերջին տարիներին 1823-1832.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1975.- 753 էջ.- (Գրական հուշարձաններ)։
  • Լեսսինգ Գոտհոլդ Էֆրաիմ։ Դրամաներ.- Երևան։ Հայաստան, 1970.- 494 էջ։
  • Շիլլեր Յոհան։ Պատմական դրամաներ.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1982.- 848 էջ.- (Ուսանողի գրադարան)։
  • Շիլլեր Յոհան։ Վալլենշտայն։ Դրամատիկական պոեմ.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977.- 449 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 269-270.