Հանս Հոլբայն Կրտսեր

(Վերահղված է Հ. Հոլբայն Կրտսերից)

Հանս Հոլբայն Կրտսեր (գերմ.՝ Hans Holbein der Jüngere, 1497[1][2][3], Աուգսբուրգ, Բավարիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - նոյեմբերի 29, 1543, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[3]), վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ։

Հանս Հոլբայն Կրտսեր
Hans Holbein der Jüngere
Ծնվել է1497[1][2][3]
ԾննդավայրԱուգսբուրգ, Բավարիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 29, 1543
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[3]
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն և Շվեյցարիա[4]
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, դիմանկարիչ, գծանկարիչ և exlibrist
Ոճգերմանական Վերածնունդ և հյուսիսային Վերածնունդ[5]
Ժանրդիմանկար[6], դիմապատկեր[3] և հոգևոր արվեստ[3]
Թեմաներգեղանկարչություն[6] և փորագրություն
Ուշագրավ աշխատանքներԴեսպանները, Madonna enthroned with child and two figures?, Darmstadt Madonna? և The Body of the Dead Christ in the Tomb?
Ակտիվ շրջան1515-1543
Ներշնչվել էՀանս Հոլբայն Ավագ
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրՀանս Հոլբայն Ավագ
ԶավակներPhilipp Holbein I?
ԱզգականներԶիգմունդ Հոլբայն
 Hans Holbein d. J. Վիքիպահեստում

Հանս Հոլբայն Ավագի կրտսեր որդին և աշակերտը։

Կենսագրություն խմբագրել

Հոլբայնը ծնվել է Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում։ Գեղանկարչություն սովորել է հորից Հանս Հոլբայն Ավագից։ Ստեղծագործություններում կրել է Հանս Բուրգմայրի ազդեցությունը։

Բազելի առաջին շրջան (1515—1525) խմբագրել

Եղբոր՝ Ամբրոզիուս Հոլբայնի հետ տեղափոխվում է Բազել (Շվեյցարիա), որտեղ երկուսով աշխատում են Հերբստերի արվեստանոցում։ Հոլբայնը ծանոթանում է այդ շրջանի շատ հումանիստների և գիտնականների հետ, որոնց մեջ էր Էրազմ Ռոտերդամցին։ Վերջինիս խնդրանքով ձևավորում է նրա «Գովք հիմարության» գրքի 1514 թվականի հրատարակությունը, որի համար նկարում է 82 նկար։ Հոլբայնը ձևավորում է նաև այլ գրքեր, մասնակցում է Մարտին Լյութերի Ավետարանի գերմաներեն թարգմանությանը։ Նա հոր նման նկարել է ապակենկարներ (վիտրաժ) և դիմանկարներ։ Այդ շրջանում Հոլբայնի նյութական դրությունը փայլուն չէր, ինչի մասին վկայում են նրա արհեստագործի աշխատանքները, որոնցից է երիտասարդ ուսուցչի ցուցանակը։ Նույն 1516 թվականին նա նկարում է բուրգոմիստր Մեյերի և նրա կնոջ, գեղանկարիչ Հանս Հերբստերի դիմանկարները։ Հաջորդ տարում նկարում է Գերտեմշտեյնի տան արտաքին և ներքին Ֆրեսկոները։ Բազելում կատարում է տների արտաքին մակերեսների բազում դեկորատիվ ձևավորումներ։

Բազելյան շրջանի լավագույն գործերից են Բոնիֆացի Ամերբախի դիմանակարը, Քրիստոսի չարչարանքները շարքից 10 նկար, նոր ռատուշայի ֆրեսկոները, նոր տաճարի երգեհոնի դռները, Զոլոտուրն քաղաքի համար նկարված սրբերով Տիրամայրը և վերջապես Մայեր ընտանիքի Տիրամայրը։

Այդ շրջանին է վերաբերվում նաև Էրազմ Ռոտերդամցու[7], Դորոտեա Օֆենբուրգի Լաիսայի և Վեներայի տեսքով (1526) դիմանկարները։ Գծանկարներից հիշարժան են 91 նկար Հին կտակարանից և Մահվան պարը շարքից 58 նկար։

Անգլիական առաջին շրջան (1526-1528) խմբագրել

1526 թվականին Հանս Հոլբայնը լքում է Բազելը, քանի որ ռեֆորմացիայի պատճառով գումար վաստակելը դժվարացել էր։ Հոլբայնը Անգլիա է մեկնում Թոմաս Մորին ուղղված Էրազմ Ռոտերդամցու հանձնարարականով և ստանում սրտաբաց ընդունելություն։ Անգլիայում ապրելու ընթացքում նա միայն դիմանկարներ է նկարել։ Առավել հայտնիներից են Մորի, նրա ընտանիքի և Քենտեռբերիի արքեպիսկոպոսի, աստղագետ Կրատցերի, Գոդսելվի դիմանկարները։

Բազելի երկրորդ շրջան (1529-1531) խմբագրել

1528 թվականին Բազել վերադառնալով վերջացրել է ռատուշայի շենքի Հին Կտակարանից պատկերներով ֆրեսկոն և մի քանի դիմանկարներ։

Անգլիական երկրորդ շրջան (1532—1543) խմբագրել

Շվեյցարիայում 1532 թվականի կրոնական խժդժություննները և պատկերատյաց կուսակցության հաղթանակը ստիպեցին Հոլբայնին ևս մեկ անգամ լքել Բազելը ու կրկին մեկնել Անգլիա։ Այնտեղ նա կրկին նկարում է բազմաթիվ դիմանկարներ։ 1533 թվականին Աննա Բոլեյնի Լոնդոն գալու առիթով արևտրականների համքարության պատվերով նկարում է փողոցային դեկորացիաներ, պատկերելով պառնասը, իսկ համքարության շենքի դահլիճում նկարում է հարստությունը և աղքատությունը փառաբանող պատկերներ։ Այդ շրջանին են պատկանում ոսկերիչ Թոմ Մորետի (Դրեզդենի պատկերասրահ), սըր Ռիչարդ Սոութվելի (Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), Թոմ վայեթի և իր ընկերոջ (Լոնգֆորդքասթլ) և այլ դիմանկարները, նաև «Հաջողության անիվը» նկարը։ Հոլբայնը դառնում է Հենրիխ VIII-ի պալատական նկարիչը։

 
Մեռած Քրիստոսը

Թյուդորների պալատի աշխատանքները խմբագրել

Դիմանկարներից բացի, նկարիչը կատարում է արքայական պատմուճանների էսքիզներ։

Այդ շրջանից մեզ են հասել Հենրիխ VIII-ի, թագուհի Ջեյն Սեյմուրի, Էդուարդ VI-ի, Նորֆոլկի դքսի դիմանկարները։ Հոլբայնը մի քանի անգամ թագավորի հանձնարարությամբ մեկնում է մայրցամաքային Եվրոպա հարսնացուների նկարելու։ Հետաքրքիր է Աննա Կլևսկու դիմանկարը, որը նկարիչը ստեղծել է ոչ թե հենց բնորդից, այլ ուրիշ նկարչի գործից։ Երբ հարսնացուն՝ պարարտամարմին գերմանուհին, իջնում է նավից, թագավորը տեսնելով նրան, միանգամից խզում է ամուսնությունը։

Կյանքի հաջորդ շրջանը Հոլբայնը անց է կացնում Բազելի և Լոնդոնի միջև։ Հոլբայնը մահանում է Լոնդոնում մոլեգնող ժանտախտից՝ 1543 թվականի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
«Դեսպաններ», 1533 թ., կաղնեփայտ, յուղ., տեմպերա, 207 × 209 սմ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն:

Հանս Հոլբայն Կրտսերի անունով են անվանվել արևելյան գորգի և ասեղնագործության մեջ կարի մի տեսակ, այն պատճառով, որ նկարիչը հաճախ էր դրանք պատկերել իր նկարներում։ Հաճախ սխալմամբ «անատոլիական» կամ «թուրքական» համարվող հայկական ծագմամբ գորգերից ու կարպետներից զատ շատ դեպքերում բուն Անատոլիայում՝ Փոքր Ասիայի տարածքում, ստեղծված նմուշները կամ ակնհայտորեն կրում են հայկական գորգագործության ազդեցությունը, կամ ստեղծված են այդ տարածքում ապրող ստվար հայկական գաղութի ներկայացուցիչ վարպետների կողմից։ Ահա այդպիսի գորգ է պատկերված Հանս Հոլբայն Կրտսերի՝ 1533 թվականին ստեղծված «Դեսպանները» կտավում, որը ներկայացնում է Անգլիայում Ֆրանսիայի դեսպաններ Ժան դը Դենտեվիլին և Ժորժ դը Սելվին։ Այլ առարկաների հետ հայկական գորգը ցուցադրում է ֆրանսիացի դեսպանների դիրքն ու հեղինակությունը։ Այն աչքի է ընկնում նույն զարդանախշի կրկնությամբ, մեջտեղներում բարակ գծերով՝ չհաշված «գյուլ» կամ հայերենով «վարդ» անունը կրող նախշը։

Պատկերասրահ

Կենսագրական գրականություն խմբագրել

  • Бенсьюзан С. Л. Гольбейн / С. Бенсюзан; пер. Е. Боратынской. — М. : Ю. И. Лепковский, 1910. — 79 с.: ил. — (Художественная библиотека).
  • Гольбейн Г. мл. Пляска смерти / вступ. ст. А. Могилевского. — М. : Ритм, 1923. — 89 с. : ил.
  • Либман М. Я. Дюрер и его эпоха. Живопись и графика Германии XV и первой половины XVI века / М. Я. Либман. — М. : Искусство, 1972. — 240 с.: ил.
  • Пахомова В. А. Графика Ганса Гольбейна Младшего / В. А. Пахомова. — Л. : Искусство, 1989. — 228 с. : ил. — Библиогр.: с. 126—133.
  • Batschmann O. Hans Holbein : Sein Leben u Werk / Oskar Batschmann u. Pascal Griener. — Koln : DuMont, 1997. — 256 c.
  • Foister S. Holbein and England / S. Foister. — New Haven ; London : Yale univ. press for the Paul Mellon centre for studies in British art, 2004. — 308 p. : ill.
  • Pettegree A. Holbein: Court painter of the Reformation // History today. — 1998. — Vol. 48. — P. 22-28.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 511