Հովհաննես Հակոբյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Համազասպի Հակոբյան (մայիսի 3, 1914(1914-05-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1990(1990-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1964)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։

Հովհաննես Հակոբյան
Ծնվել էմայիսի 3, 1914(1914-05-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1990(1990-11-11) (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1941)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Հովհաննես Հակոբյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Կատարել է բազմաթիվ ճարտարագիտական հուշարձանների (այդ թվում՝ Թալինի Կաթողիկե և Ներսեհ Կամսարականի եկեղեցիների (1935 - 1937), Օձունի հուշարձանախմբի (1936), Հաղպատի վանքի համալիրի (1946) չափագրություններ։

Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի տներ Տիգրան Մեծի պողոտայում (1950), Դեմիրճյան փողոցում (1976), Զեյթուն թաղամասում (1980), Աջափնյակի Դ 1 (Լուկաշին) թաղամասը (1950-1955), ավտոդողերի գործարանի բնակելի համալիրը (1968), պոլիկլինիկաներ (1972, 1974) Մոսկովյան փողոցում, Հաղթանակի զբոսայգու արհեստական լիճը, կատարվել է նաև շրջակայքի բարեկարգումը (1960), Երևանի հյուսիսարևելյան մուտքը (1960), հյուրանոց (1955) Ջերմուկում և այլն։

1984 թվականին Երևանում հանդես է եկել ճարտարապետական, գեանկարչական, չափագրական գործերի անհատական ցուցահանդեսով։

Պարգևներ խմբագրել

1951 թվականին դարձել է Երիտասարդ ճարտարապետների, 1962-1967 թթ՝ Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։