Հռիփսիմե Խուրշուդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հռիփսիմե Արմենի Խուրշուդյան (հուլիսի 27, 1987, Քասախ, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ[1]։
Հռիփսիմե Խուրշուդյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | Իգական |
Բնօրինակ անուն՝ | Հռիփսիմե Արմենի Խուրշուդյան |
Ազգություն՝ | Հայ |
Մասնագիտացում՝ | Ծանրամարտ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 27, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քասախ, Հայկական ԽՍՀ |
1.73 մ | |
Քաշ՝ | 88 կգ |
Մրցաշարեր խմբագրել
Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ՝ հետ մնալով Տատյանա Կաշիրինայից և Ժու Լուլուից։ Հռիփսիմեն պոկում վարժությունն ավարտել է 128 կգ ցուցանիշով, իսկ հրմամբ բարձրացրեց 166 կգ՝ արդյունքում հավաքելով 294 կգ, ինչը 39 կգ-ով քիչ էր հաղթողի՝ Ժու Լուլուի արդյունքից[2]։ 2014 թվականին ծանրորդուհին մասնակցում է ծանրամարտի եվրոպայի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը (102+130)[3]: Նույն տարվա ընթացքում մասնակցում է Ղազախստանի Ալմաթիում կայանելիք աշխարհի առաջնությանը և գրավում է 15-րդ հորիզոնականը (107+136)[4]: Խուրշուդյանը 2015 թվականն սկսում է եվրոպայի առաջնությամբ և գրավում է 4-րդ հորիզոնականը (113+141)[5] և տարին ավարտում է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի առաջնությամբ՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (115+145)[6]: 2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք[7]։ 2016 թվականի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են մի քանի արգելված խթանիչներ։ Այդ պատճառով օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը[8]։
Պարգևներ խմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ (2012)[9]
Աղբյուրներ խմբագրել
- ↑ «Hripsime Khurshudyan profile at the Official site of the London 2012 Olympic Games». 2012-18-05. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012-18-05-ին.
- ↑ «London 2012 Olympic Games London 2012 Olympic Games». 2012-18-05. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012-18-05-ին.
- ↑ «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Հռիփսիմե Խուրշուդյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.