Հովհաննես Խիստոստուրյան
(Վերահղված է Հ. Խիստոստուրյանից)
Հովհաննես Նիկողոսի Խիստոստուրյան (1910[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1]), խորհրդային բանակի տեխնիկական զորքերի գեներալ-մայոր (1954)։ Ավարտել է Դոնի Ռոստովի ռազմական դպրոցը (1932), Քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետը (1940)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է 13-րդ բանակի քիմիական ծառայության պետ, 1944 թվականից՝ Բելառուսական 2-րդ ռազմաճակատի քիմիական զորքերի պետի տեղակալ։ Ետպատերազմյան տարիներին (1945-1954) աշխատել է Մոսկվայի, Հյուսիսային, ապա Մերձկարպատյան ռազմական շրջաններում, 1955 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում, 1960 թվականից՝ Քիմիական պաշտպանության ակադեմիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 և Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Հովհաննես Խիստոստուրյան | |
---|---|
1910[1] - | |
Ծննդավայր | Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Խորհրդային բանակ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Կրասնոդարի ռազմային ուսումնարան (1932)[1] և Military Academy of Radiation, Chemical and Biological Defense and Engineer Forces? (1940)[1] |
Պարգևներ |
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։ |