Հովհաննես Թոլայան

հայ խմբագիր, թարգմանիչ
(Վերահղված է Հ. Թոլայանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոլայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Թոլայան (1856, Կոստանդնուպոլիս - անհայտ), հայ խմբագիր, թարգմանիչ։

Հովհաննես Թոլայան
Դիմանկար
Ծնվել է1856
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունթարգմանիչ և խմբագիր
ԵրեխաներԵրվանդ Թոլայան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պոլսում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո, ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, սակայն չցանկանալով հոգևորական դառնալ, վերադարձել է ծննդավայրը, սովորել բժշկական վարժարանում։ Ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին կարճ ժամանակով նվիրվել է բեմին, մասնակցել մի քանի ներկայացումների Պ. Մաղաքյանի խմբում։ Այնուհետև աշխատել է «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագրությունում նախ որպես աշխատակից, ապա՝ խմբագիր։ 1884-1906 թվականներին խմբագրել է «Մեճմուայը ախպար» հայատառ թուրքերեն պարբերականը, որի էջերում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, նաև ֆրանսերենից իր կատարած թարգմանած վեպերը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 366.