Հովսեփ Թավուքճյան

հայ թարգմանիչ
(Վերահղված է Հ. Թավուքճյանից)

Հովսեփ Թավուքճյան (1808, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1844), հայ մշակութային գործիչ։

Հովսեփ Թավուքճյան
Ծնվել է1808
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1844
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, սովորել իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն։ 1840-ականների գրել է Նապոլեոն I-ի կենսագրությունը։ Աշխատակցել է մամուլին գրական, թարգմանական երկերով։ Թարգմանություններ է կատարել մասնավորապես իտալերենից, ինչպես «Բարոյական պատմություններ» (Կ. Պոլիս, 1841), «Փոքր քաղաքներում մեծասիրտ մարդիքը» (1841) և այլն[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 353-354.