Հրաչյա Թամրազյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Հ. Թամրազյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամրազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Հրանտի Թամրազյան (դեկտեմբերի 5, 1953(1953-12-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 3, 2016(2016-09-03)[3], Երևան, Հայաստան[4]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1999)։

Հրաչյա Թամրազյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1953(1953-12-05)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Վախճանվել էսեպտեմբերի 3, 2016(2016-09-03)[3] (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, գրող և բանասեր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1976)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
ԱշխատավայրՄատենադարան և Սովետական գրող
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
ԶավակներՇուշանիկ Թամրազյան
Հրաչյա Թամրազյան Վիքիքաղվածքում
Հրաչյա Թամրազյան Վիքիդարանում

Հրանտ Թամրազյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-1991 թվականներին Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-1993 թվականներին զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թվականներին ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցրել է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

Ստեղծագործական գործունեությունը խմբագրել

 
Հրանտ և Հրաչյա Թամրազյանների հուշատախտակները Երևանի Տերյան փողոցում

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

Պարգևատրումներ խմբագրել

Հրաչյա Թամրազյանը գրական−թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների.

  • 1984 - «Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
  • 1985 - «Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
  • 1991- Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար,
  • 2003 - տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,
  • Հայ−ռուսական (սլավոնական) համալսարանի (2003) և Հայաստանի Գրողների միության սահմանած (2005) «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներին՝ թարգմանչական գործունեության համար,
  • 2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի,
  • 2010 թ. «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին,
  • 2011 - պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[5]։
  • 2012 - շնորհվել է Պողոսյան մրցանակ[6]։

Գիտական մենագրություններ և ժողովածուներ խմբագրել

  • «Անանիա Նարեկացի. կյանքն ու մատենագրությունը», 1986
  • «Նարեկյան դպրոցը», 2001
  • «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը», 2004
  • «Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքը», (հայերեն, ֆրանսերեն) 2005 և 2007
  • «Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը», 2007
  • «Ճառ սրբոյն Գրիգորի Նարկեացւոյ ասացեալ», 2009
  • «Մատենագիրք Հայոց» , Ժ, «Գրիգոր Նարեկացի», կազմող և առաջաբանի հեղինակ, 2008
  • «Մատենագիրք Հայոց» ԺԲ, «Նարեկյան դպրոցը և X դարի հայ մատենագրությունը», կազմող, խմբագիր և մի շարք առաջաբանների և բնագրագիտական հետազոտությունների հեղինակ, 2009
  • «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» (ռուսերեն), 2011

Բանաստեղծական ժողովածուները խմբագրել

  • «Եթե կարոտը կյանքի նշան է», 1982
  • «Ապակե քաղաք», 1985
  • «Ձայների կղզի», 1989
  • «Նոր տոմար», 1991
  • «Աղեղնավոր», 1993
  • «Լռության ծես», 1995
  • «Պաշարված ամրոց», 1999
  • «Զվարթ գիտություն», 2001
  • «Հարասություններ», 2003
  • “Ars poetica”, 2007
  • «Ասացող երկիր», 2007
  • «Մայր հղացք», 2008
  • «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ», 2010
  • «Սրբազան խավար», 2011

Թարգմանչական ժողովածուներ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1029497400 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Matenadaran Director Hrachya Tamrazyan passed away
  4. Մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը
  5. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  6. «2012 թ․, Գրականություն, «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.