Հրանտ Գուրապյան
Հրանտ Գուրապյան (1895, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ արձակագիր, բանաստեղծ։
Հրանտ Գուրապյան | |
---|---|
Ծնվել է | 1895 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | խմբագիր |
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Բանկալթիի Աշխատասիրաց և Էսայան վարժարաններում, ապա հետևել է իրավաբանության և բժշկության։ 1919-ին հրատարակել է «Հայ բժիշկ» թերթը։ Գրել է վեպեր՝ 1925-ին՝ «Արծիվը», 1929-ին՝ «Սիմոն Փեհլիվան», 1930-ին՝ «Գազազ Արթին ամիրա և սուլթան Մահմուդ Բ», «Օրմանյան պատրիարք և կարմիր սուլթան»։ Նրա մի շարք վեպերն էլ լույս են տեսել պարբերականներում որպես թերթոն։ Դրանցից են «Երեք հոգի, չորս գավաթ թեյ» («Պատկեր»), «Եգիպտացի իշխանուհին և Հեյբելիի վանականը» («Նոր լուր»), «Մեղավոր Մարիամը» և այլն։ Գրել է նաև բանաստեղծություններ, որոնք նախ՝ լույս են տեսել մամուլում, ապա՝ 1912-ին «Կոկոն» խորագրով։ 1926-ին հրատարակել է «Ֆաքիր Թահրա պեյի զարմանահրաշ գործերը» գիրքը։ Աշխատակցել է «Հայ կին», «Հայ խոսնակ», «Ամսվան գիրքը», «Նոր լուր», «Ժամանակ», «Արևելք», «Զարթոնք» և այլ պարբերականների։ Որպես ծածկանուն օգտագործել է Գրոհ, Կ. Դիտող[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 272.