Հենրիկ Գասպարյան

հայ շախմատիստ, շախմատային տեսաբան
(Վերահղված է Հ. Գասպարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Մովսեսի Կասպարյան (Գասպարյան) (փետրվարի 27, 1910(1910-02-27)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[2], Երևան, Հայաստան[2]), հայ շախմատիստ, շախմատային կոմպոզիցիաների հեղինակ։

Հենրիկ Գասպարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1910(1910-02-27)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1931)[1]
Մասնագիտությունշախմատիստ, շախմատային տեսաբան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Henrik Kasparyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Կասպարյանը ծնվել է 1910թ․ փետրվարի 27-ին, Թբիլիսիում, Մովսես Կասպարյանի և Շուշան Իսախանյանի ընտանիքում, որոնք Արցախի Հադրութի Թաղասեր գյուղից էին։ Հենրիկ Կասպարյանը շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր է (1972), միջազգային կարգի մրցավար (1956), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), կոմպոզիցիայի գծով Խորհրդային Միության վեցակի չեմպիոն (1947, 1955, 1959, 1967, 1969, 1971), հրապարակել է մոտ 500 կոմպոզիցիա, դրանցից 100-ից ավելին համամիութենական և միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են առաջին մրցանակներ։

Շախմատի Անդրկովկասի չեմպիոն է (1935), հայ շախմատիստներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման (1936), միջազգային վարպետ (1950), Հայաստանի տասակի չեմպիոն (1934, 1938, 1947, 1948, 1949, 1950, 1951, 1954, 1955, 1956)։

Նրա առջև զենքերը վայր են դրել ժամանակի ուժեղագույն շախմատիստներ Ալեքսանդր Տոլուշը, Գրիգորի Լևենֆիշը, Վլադիմիր Սիմագինը, Անդրե Լիլիենթալը, Իսահակ Բոլեսլավսկին, Իգոր Բոնդարևսկին, Վիկտոր Կորչնոյը, իսկ ԽՍՀՄ առաջնություններից մեկի կիսաեզրափակիչ մրցումներում վստահորեն գրավելով առաջին տեղը՝ աղյուսակի երկրորդ հորիզոնականում թողեց Միխայիլ Բոտվիննիկին։ Նրան անվանել են «Էտյուդների արքա», «Էտյուդների կախարդ», «Աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն»։

Հեղինակ է երկու տասնյակի հասնող գրքերի, որոնք լույս են տեսել հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Նախկինում ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում գործող շախմատի մասնագիտացած դպրոցը կոչվում էր Հենրիկ Կասպարյանի անունով։ Եվ երբ այդ կրթօջախը միահյուսվեց օլիմպիական մարզադպրոցի հետ, ՀՀ կառավարությունը 2005 թվականի հունիսին որոշում կայացրեց Երևանում գործող շախմատի և շաշկու օլիմպիական մարզադպրոցը կոչել Հենրիկ Գասպարյանի անվամբ[3][4]։

Երկեր խմբագրել

  • «Դիրքային ոչ-ոքի» (Մոսկվա, 1977)
  • «Զինվորի ուժը» (Երևան, 1980)
  • «Էտյուդիստի գաղտնիքները» (Երևան, 1984)
  • «Էտյուդներ, հոդվածներ, վերլուծություններ» (Մոսկվա, 1988)
  • 888 Miniature Studies by Genrikh Moiseyevich Kasparian. ISBN 978-86-7686-147-7
  • Domination in 2,545 Endgame Studies by Genrikh Kasparyan. ISBN 0-923891-87-0

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #108343383 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Շախմատի համահայկական հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2007. էջ 63-65.
  4. «Հենրիկ Գասպարյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Գասպարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 694