Հենրի Գաբրիելյան

հայ փիլիսոփա, խմբագիր
(Վերահղված է Հ. Գաբրիելյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրի (Հարություն) Գաբրիելի Գաբրիելյան (նոյեմբերի 3, 1903(1903-11-03)[1][2][3], Պատականց, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - ապրիլի 10, 1981(1981-04-10)[1][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։

Հենրի Գաբրիելյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1903(1903-11-03)[1][2][3]
Պատականց, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Մահացել էապրիլի 10, 1981(1981-04-10)[1][3] (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունխմբագիր և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Ավանգարդ, ՀԿԿ, ՀԳՄ, Գրական թերթ[2], Երևանի պետական համալսարան և Վիլնյուսի համալսարան[2]
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵրևանի թեմական դպրոց, Երևանի պետական համալսարան (1928) և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[2]
Կոչումպրոֆեսոր[2][3]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[2][3] (1945)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վանի նահանգի Գավաշի գավառակի Պատականց գյուղում։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1928 թվականին՝ ԵՊՀ իրավատնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում։ 1930-1933 թվականներին սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում և ստացել փիլիսոփայության պատմաբանի որակավորում։ 1933 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

 
Հենրի Գաբրիելյանի նվիրված ցուցանակ։

1922 թվականին եղել է Ղամարլուի շրջանային կոմիտեի, այնուհետև՝ Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-1933 թվականներին՝ «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-1935 թվականներին՝ Լենինականի ՄՏԿ բաժնի պետի տեղակալ, 1935-1936 թվականներին՝ Երևանի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար, «Գրական թերթի» խմբագիր։ 1937 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր, բայց տարին ավարտել է բանտում՝ ԽՄԿԿ շարքերից հեռացված։ 1941-1918 թվականներին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-1955 թվականներին՝ նախ՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ապա՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1955-1970 թվականներին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1970-1978 թվականներին՝ փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի ամբիոնի, այնուհետև՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-1981 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։

Գաբրիելյանը հայագիտության կարևորագույն բնագավառներից մեկի՝ հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկզբնավորողներից է։ Հեղինակ է 100-ից ավելի մենագրությունների, գրքույկների ու գիտական հոդվածների։ Դրանցից առավել հիշատակելի են «Հեգելի զարգացման ուսմունքը և մարքսիզմ-լենինիզմը» (Երևան, 1934), «Գիտությունը և նրա դերը» (ռուսերեն, Երևան, 1956), «Մարքսիստական տրամաբանությունը որպես դիալեկտիկա և իմացության տեսություն» (ռուսերեն, Երևան, 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն», հ. 1-4, (Երևան, 1956-1965, մեկ գրքով՝ ռուսերեն, 1972 և հայերեն՝ 1976), «Դավիթ Անհաղթ» (Երևան, 1980), «Փիլիսոփայության հանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուսերեն, Երևան, 1981) և այլն։

Գաբրիելյանը մեծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրաստման գործում՝ երկար տարիներ եղել է փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ-ում փիլիսոփայության բաժնի, ապա՝ ֆակուլտետի ստեղծմանը[4]։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Վախճանվել է Երևանում։

Երկեր խմբագրել

  • Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946
  • Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65
  • Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946։ Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65
  • Հայ պատմափիլիսոփայական մտքի քննական տեսություն, Ե․, 1966
  • Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970
  • Наука и ее роль в обществе, Е․, 1956
  • Марксистская логика как диалектика и тео– рия познания, Е․, 1963
  • Основы марксистской логики, Е․, 1968
  • История армянской философии, Е․, 1972
  • Հայ պատմափիլիսոփայական մտքի քննական տեսություն, Ե․, 1966
  • Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970
  • Наука и ее роль в обществе, Е․, 1956
  • Марксистская логика как диалектика и теория познания, Е․, 1963
  • Основы марксистской логики, Е․, 1968
  • История армянской философии, Е․, 1972․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 VIAF ID
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 24-25։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 635