Համֆրի Բոգարտ (անգլ.՝ Humphrey DeForest Bogart, դեկտեմբերի 25, 1899(1899-12-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 14, 1957(1957-01-14)[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոդերասան։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում։

Համֆրի Բոգարտ
անգլ.՝ Humphrey Bogart
1950 թ. լուսանկար
Հասակը173 սմ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1899(1899-12-25)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 14, 1957(1957-01-14)[5][1][2][…] (57 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունՖիլիպսի ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ծովագնաց և stage manager
Ակտիվ շրջան1928–1956
ԺանրերԴրամա,
Քրեական,
Մելոդրամա
Ծնողներհայր՝ Belmont DeForest Bogart?[7], մայր՝ Մաուդ Համֆրի
Ամուսին(ներ)Helen Menken?, Մերի Ֆիլիպս, Mayo Methot? և Լորեն Բեքոլ
Երեխա(ներ)Stephen Humphrey Bogart? և Leslie Bogart?
Պարգևներ և մրցանակներ
humphreybogart.com

Կենսագրություն խմբագրել

Համֆրի Բոգարտը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 25-ին Նյու Յորքում։ Հայրը՝ Բելմոնտ Դեֆորեսթ Բոգարտը (հուլիս 1867- սեպտեմբեր 1934) մասնագիտությամբ վիրաբույժ էր, մասնագիտացել էր սրտի և թոքերի վիրահատության մեջ, մայրը Մոդ Համֆրին (1868-1940) նկարչուհի էր և աշխատում էր կանացի «The Delineator» ամսագրում։ Նրանք ամուսնացել էին 1898 թվականի հունիսին։

Համֆրին երեք երեխաներից ավագն էր, ուներ երկու քույր Ֆրենսիսը և Քեթրին Էլիզաբեթը։

Մանուկ ժամանակ եղել է չհարմարվող երեխա և չի ունեցել շատ հետաքրքրություններ։ Ծնողների կապերի միջոցով Համֆրի Բոգարտը սովորել է մասնավոր դպրոցներում, մասնավորապես հեղինակավոր Ֆիլիպսի Ակադեմիայում։

Ռազմական ծառայություն խմբագրել

1918 թվականի գարնանը չունենալով որևէ կարիերայի հնարավորություն Բոգարտը՝ ով սիրում էր ծովը, անցնում է ծառայության ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Նա, ծառայելով նավերում, համարվում էր օրինակելի նավաստի։

Անձնական կյանք խմբագրել

Իր կարիերայի սկզբնական «Drifting» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանթացել է դերասանուհի Հելեն Մենկենի հետ և նրան ամուսնացել են 1926 թվականի մայիսի 20-ին։ Բոգարտի առաջին ամուսնությունը երկար չի տևել և նրանք բաժանվել են 7 տարի անց՝ 1927 թվականի նոյեմբերի 18-ին։ 1928 թվականի ապրիլի 3-ին ամուսնացել է դերասանուհի Մերի Ֆիլիպսի հետ, ում հետ ծանթացել էր 1924 թվականին «Nerves» ներկայացման ժամանակ, ում հետ նույնպես ամուսնալուծվել է։

1938 թվականի օգոստոսի 21-ին երրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Մայո Մետոտի հետ, ով չնայած բնավորությամբ աշխույժ էր և հարմարվող, բայց տառապում էր հարբեցողությամբ։

Չորրորդ կնոջ արդեն հայտնի դերասանուհի Լորեն Բեքոլի հետ ծանոթացել է 1944 թվականին «Ունենալ և չունենալ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակ Բեքոլը 19 տարեկան էր, իսկ Բոգարտը 45։ Բեքոլը 16 տարեկանից աշխատել էր որպես մոդել, ապա անցել դերասանական կարիերայի։ 1945 թվականի մայիսի 21-ին նրանք ամուսնացան Օհայո նահանգում գտնվող Բոգարտի մտերիմ ընկերոջ՝ սցենարիստ Լուիս Բրոմֆիլդի տանը։

Ընդհանուր առմամբ նրանց ամուսնությունը հաջողված էր, չհաշված երբեմն-երբեմն ծագող վեճերը, որոնք առաջանում էին ընտանիքում Բոգարտի հարբեցողությունից հետո։ 1949 թվականի հունվարի 6-ին ծնվում է նրանց որդին՝ Սթիվեն Համֆրի Բոգարտը, ով դառնում է գրող։ Իսկ 1952 թվականի օգոստոսի 23-ին ծնվում է նրանց երկրորդ երեխան՝ Լեսլի Հովարդ Բոգարտը։

Կարիերա խմբագրել

Առաջին նշանավոր ֆիլմերից մեկը 1930 թվականին նկարահանված «Գետով դեպի վեր» ֆիլմն էր, որտեղ հանդես էր գալիս նաև նրա մտերիմներից մեկը՝ Հոլիվուդյան հայտնի մեկ այլ դերասան Սփենսեր Թրեյսին։ 1951 թվականին «Աֆրիկական թագուհին» ֆիլմի համար Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որտեղ նրա խաղընկերուհին հանրահայտ Քեթրին Հեփբորնն էր։

1943 թվականին իր ամենահայտնի «Կասաբլանկա» ֆիլմում կատարած դերի համար ներկայացվել է Օսկարի։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, դարձել է կինոյի պատմության ամենանշանավոր ֆիլմերից մեկը, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվելով 3-րդ տեղում։ Եվս մեկ Օսկարի ներկայացվել է նաև 1954 թվականին «Ապստամբություն Քեյնի վրա» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Համֆրի Բոգարտը և Օդրի Հեփբերնը «Սաբրինա» ֆիլմում

 
Պոլ Հենրեյդը, Ինգրիդ Բերգմանը, Կլոդ Ռեյնսը և Համֆրի Բոգարտը,
կադր «Կասաբլանկա» ֆիլմից

Ընդհանուր թվով հանդես է եկել 80-ից ավելի ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարեթիվ ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1930 Գետով դեպի վեր Ջոն Ֆորդ Սփենսեր Թրեյսի
1936 Քարացած անտառ Արչե Մայո Բեթ Դևիս
Լեսլի Հովարդ
1938 Կեղտոտ երեսներով հրեշտակներ Մայքլ Քերթիս Ջեյմս Կեգնի
Փիթ Օ'Բրայեն
1938 Հետաքրքիր բժիշկ Կլիտտերհաուսը Անատոլ Լիտվակ
1939 Լացող քսանականներ Ռաուլ Ուոլշ Ջեյմս Կեգնի
1941 Բարձր Սիերրա Ռաուլ Ուոլշ Արթուր Քենեդի
1941 Մալթյան բազեն Ջոն Հյուսթոն
1942 Կասաբլանկա Մայքլ Քերթիս Ինգրիդ Բերգման
Կլոդ Ռեյնս
Պոլ Հենրեյդ
1944 Ունենալ և չունենալ Հովարդ Հոուքս Ուոլտեր Բրեննան
Լորեն Բեքոլ
1946 Խորը քուն Հովարդ Հոուքս Լորեն Բեքոլ
1948 Կի-Լարգո Ջոն Հյուսթոն Լորեն Բեքոլ
Լայոնել Բերիմոր
1949 Թակիր ցանկացած դուռ Նիկոլաս Ռեյ
1950 Կայծակ Ստյուարտ Հայսլեր
1950 Թաքուն տեղում Նիկոլաս Ռեյ ԼԻ Ջեյ Կոբբ
1951 Սիրոկկո Կուրտիս Բեռնհարդտ
1951 Աֆրիկական թագուհին Ջոն Հյուսթոն Քեթրին Հեփբորն
1954 Ապստամբություն «Քեյնի» վրա Էդվարդ Դմիտրիկ Խոսե Ֆերրեր
Լի Մարվին
1954 Սաբրինա Բիլլի Ուայլդեր Օդրի Հեփբերն
Ուիլյամ Հոլդեն
1954 Ոտաբոբիկ կոմսուհին Ջոզեֆ Լեո Մանկևիչ Ավա Գարդներ
Ռոսսանո Բրացցի
Էդմոնդ Օ՛Բրայեն
1955 Հուսալքության ժամեր Ուիլյամ Ուայլեր Ֆրեդրիկ Մարչ
Արթուր Քենեդի
1955 Աստծո ձախ ձեռքը Էդվարդ Դմիտրիկ Լի Ջեյ Կոբբ
1955 Մենք հրեշտակներ չենք Մայքլ Քերթիս Պիտեր Ուստինով

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Համֆրի Բոգարտի 2 հերոս՝

  1. Ռիկ Բեյլի, «Կասաբլանկա» - 4
  2. Ֆիլիպ Մառլոու, «Խորը քուն» - 32

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118512862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 http://articles.latimes.com/keyword/humphrey-bogart
  7. 7,0 7,1 Pas L. v. Genealogics — 2003.

Գրականություն խմբագրել

  • Bacall, Lauren. By Myself. New York։ Alfred Knopf, 1979. ISBN 0-394-41308-3.
  • Bogart, Stephen Humphrey. Bogart։ In Search of My Father. New York։ Dutton, 1995. ISBN 0-525-93987-3.
  • Bogart, Humphrey. «I’m no communist» Photoplay Magazine, March 1948.
  • Citro, Joseph A., Mark Sceurman and Mark Moran. Weird New England. New York։ Sterling, 2005. ISBN 1-40273-330-5.
  • Halliwell, Leslie. Halliwell’s Film, Video and DVD Guide. New York։ Harper Collins Entertainment, 2004. ISBN 0-00-719081-6.
  • Hepburn, Katharine. The Making of the African Queen. New York։ Alfred Knopf, 1987. ISBN 0-394-56272-0.
  • Hill, Jonathan and Jonah Ruddy. Bogart։ The Man and the Legend. London։ Mayflower-Dell, 1966.
  • «Humphrey Bogart (cover story).» Time Magazine, June 7, 1954.
  • Hyams, Joe. Bogart and Bacall։ A Love Story. New York։ David McKay Co., Inc., 1975. ISBN 0-44691-228-X.
  • Hyams, Joe. Bogie։ The Biography of Humphrey Bogart. New York։ New American Library, 1966 (later editions renamed as։ * Bogie։ The Definitive Biography of Humphrey Bogart). ISBN 0-45109-189-2.
  • Meyers, Jeffrey. Bogart։ A Life in Hollywood. London։ Andre Deutsch Ltd., 1997. ISBN 0-233-99144-1.
  • Michael, Paul. Humphrey Bogart։ The Man and his Films. New York։ Bonanza Books, 1965. No ISBN.
  • Porter, Darwin. The Secret Life of Humphrey Bogart։ The Early Years (1899 - 1931). New York։ Georgia Literary Association, 2003. ISBN 0-9668030-5-1.
  • Pym, John, ed. «Time Out» Film Guide. London։ Time Out Group Ltd., 2004. ISBN 1-904978-21-5.
  • Sperber, A.M. and Eric Lax. Bogart. New York։ William Morrow & Co., 1997. ISBN 0-68807-539-8.
  • Tierney, Gene with Mickey Herskowitz.Self-Portrait. New York։ Peter Wyden, 1979. ISBN 0-883261-52-9.
  • Wallechinsky, David and Amy Wallace. The New Book of Lists. Edinburgh, Scotland։ Canongate, 2005. ISBN 1-84195-719-4.
  • Youngkin, Stephen D. The Lost One։ A Life of Peter Lorre. Lexington, Kentucky։ University Press of Kentucky, 2005, ISBN 0-813-12360-7.

Արտաքին հղումներ խմբագրել