Հովսեփ Արցախեցի

հայ փիլիսոփա
(Վերահղված է Հ. Արցախեցիից)

Հովսեփ Արցախեցի (Տեր-Ավագյան) (ծննդյան թվականն անհայտ, Շուշի - մահվան թվականն անհայտ), XIX դարի 1-ին կեսի հայ կրոնական գործիչ և փիլիսոփա։ Եղել է Շուշիի, Գանձասարի թեմերի վարդապետ։ Դասավանդել է մայրենի լեզու, աստվածաբանություն, տրամաբանություն։ Հրատարակել է «Համառօտ բառգիրք ի գրաբառէ յաշխարհաբառն» (1830) և «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» (1840)։

Հովսեփ Արցախեցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՇուշի
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունտրամաբան և մտածող

Փիլիսոփայական հարցերում հետևելով ֆրանսիացի աստվածաբան Ա. Գովդինին՝ Հովսեփ Արցախեցին գտնում է, որ տրամաբանության արդյունքները չպետք է հակասեն աստվածաբանության սկզբունքներին։ Տրամաբանությունը գիտություն է, որն զբաղվում է ոչ միայն ճշմարտության բացահայտմամբ, այլև բացահայտվածի հիմնավորմամբ, այսինքն՝ նա հաստատում է ոչ միայն օրենքներն ու մեթոդները, որոնց միջոցով բացահայտվում են նոր ճշմարտություններ, այլև դրանք ապացուցման միջոցով դարձվում են ուրիշների սեփականություն։ Առաջին դեպքում տրամաբանությունն իր վրա է վերցնում մեթոդաբանական գիտության ֆունկցիա, երկրորդ դեպքում՝ ապացուցման։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 579