Հրանտ Արմեն

հայ պատմաբան
(Վերահղված է Հ. Արմենից)

Հրանտ Արմեն (Հրանդ Գրիգորի Քյություկյան, հունվարի 1, 1895(1895-01-01)[1], Կեսարիա, Թուրքիա - 1973, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), հայ պատմաբան, իրավաբան, մշակութային գործիչ։

Հրանտ Արմեն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1895(1895-01-01)[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահացել է1973
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան, իրավաբան և հայագետ

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Գրիգորի Քյություկյանը՝ Հրանտ Արմէնը, ծնվել է 1895 թվականի հունվարի 1-ին՝ պատմական Հայաստանի Փոքր Հայք երկրամասի Կեսարիա քաղաքից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թալաս գյուղաքաղաքում[2][3]

Ծննդավայր խմբագրել

Թալաս գյուղաքաղաքը ծննդավայրն է նաև մի շարք այլ ականավոր հայ գործիչների՝ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլպենկյան, բանասեր-թարգմանիչ Հարություն Թիրաքյան, գրող Առանձար՝ Միսաք Գոյումճյան և շատ ուրիշներ[2][3]

Ընտանիք խմբագրել

Հրանտը ծնվել է Գրիգոր և Արշալույս Քյություկյաննների ավանդապահ հայկական ընտանիքում[3]։ Հրանտի հայրը՝ Գրիգոր Քյություկյանը կարող վաճառական էր[3]։ 20-րդ դարի սկզբին Գրիգոր Քյություկյանը՝ գործերի բերումով տեղափոխվել է Հարավային Հայաստանում գտնվող Այնթապ քաղաք և այստեղ հիմնադրել Այնթափի տարածաշրջանում շատ հայտնի "Քյություկյան" առևտրատունը[3]։ Գրիգոր Քյություկյանը Այնթապում ծավալել է նաև հասարակական-ազգային ակտիվ գորխունեություն[3]։ Գրիգորը եղել է արական Ադենական և իգական Հայկանուշյան վարժարանների հոգաբարձու, զբաղվել է բարեգործությամբ[3]։

Հրանտ Արմենի կրտսեր քույրն է Մարքա Արմեն-Իյճյանը, որը 1931 թվականին փայլուն առաջադիմությամբ ավարտել է Դետրոյտի երաժշտանոցը՝ կոնսերվատորիան[4]։ Մարքան իրեն նվիրել է հայկական երաժշտական արվեստի քարոզմանը։ 1935 թվականին Մարքա Արմեն-Իյճյանը կազմակերպել է 100 հոգանոց հայկական երգչախումբ, որը բազմաթիվ համերգներ է տվել ԱՄՆ-ի զանազան քաղաքներում[4]։։

Կրթություն խմբագրել

Հրանտը նախնական կրթությունն ստացել է Այնթապի ուսումնական լավագույն հաստատություններից մեկում՝ Ադենական երկրորդական վարժարանում[2][3]

Հրանտը բարձր առաջադիմությամբ է ավարտել այս կրթական հաստատությունը՝ 1909 թվականին[3]։

1931 թվականին ավարտել է ԱՄՆ Դետրոյթ քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան[2]։

Տեղափոխում ԱՄՆ խմբագրել

Հոր մահից հետո Հրանտը 1911 թվականին տեղափոխվել է Դետրոյթ, ԱՄՆ[2][3]

ԱՄՆ-ի այս նշանավոր քաղաքում վաղուց ապրում էր Հրանտի եղբայրը՝ Կարապետ Քյություկյանը։ Հետագայում՝ 1919 թվականին նրան է միանում նաև կրտսեր քույրը՝ Մարքան[4]։

ԱՄՆ-ում Հրանտը շարունակել է ուսումնառությունը[4]։ Նաև աշխատել է եղբորը՝ Կարապետին պատկանող ալրաղացում[4]։ Որոշ ժամանակ, որպես կրտսեր սպա՝ ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերում[4]։ Զբաղվել է նաև նկարչությամբ և երաժշտությամբ[4]։ Նույն այդ տարիներին իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական գրականության ասպարեզում[4]։ Մի քանի պատմվածք և դրամա է հրատարակել Բոստոնի "Հայրենիք" ամսագրում[5][6][7][8]։,,,

Ի պատիվ համալսարանի շրջանավարտների կազմակերպված միջոցառման ժամանակ՝ համալսարանի նախագահը բեմ է հրավիրել Հրանտ Արմէնին և հանդիսավորությամբ հայտարարել՝ "Ահա ևս մեկ արժանավոր զավակը փոքր Հայաստանի։"[9] Հրանտի փայլուն ավարտաճառին են անդրադարձել նաև Դետրոյթի մամուլի այնպիսի հայտնի օրգաններ, ինչպիսիք են The Detroit Times-ը և Detroit Free Press-ը` հատուկ սյունյակներ նվիրելով Հրանտ Արմէնին[9]։

Կյանքը դժբախտ պատահարից հետո խմբագրել

1925 թվականին՝ դժբախտ պատահարի հետևանքով երիտասարդ Հրանտը զրկվում է աջ ձեռքից։ Սակայն, Հրանտը աննկուն մարդ էր։ Նա չի կորցնում իր հոգու արիությունը և, 1931 թվականին՝ հաջողությամբ հանձնելով պահանջվող քննություները՝ ընդունվում է Դետրոյթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական ֆակուլտետի չորս տարվա դասընթացները նա հանձնում է երեք տարում՝ մեկ տարի շուտ։ Ընդ որում՝ բարձր առաջադիմությամբ։ Նրան շնորհվում է իրավունքի դոկտորի աստիճան[4]։ Ի պատիվ համալսարանի շրջանավարտների կազմակերպված միջոցառման ժամանակ՝ համալսարանի նախագահը բեմ է հրավիրում Հրանտ Արմէնին և հանդիսավորությամբ հայտարարում՝ "Ահա փոքր Հայաստանի ևս մեկ արժանավոր զավակը։"[10]

Իրավաբանական գործունեություն խմբագրել

Դետրոյթի համալսարանն ավարտելուց հետո Հրանտ Արմենը երկար տարիներ զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։ Նա չափազանց նշանավոր է դարձել այդ ասպարեզում[4]։։

Պատմագիտական ուսումնասիրություններ և հասարակական ազգային գործունեություն խմբագրել

Լինելով լայն հետաքրքրությունների տեր անհատականություն՝ Հրանտ Արմենը՝ իրավաբանական գործունեությունից ազատ ժամերին զբաղվել է նաև պատմագիտությամբ[4]։։

Դետրոյթում և ապա՝ Լոս Անջելեսում Հրանտ Արմենը ծավալել է հասարակական ազգային լայն գործունեություն[4]։ Իր հասարակական ազգային գործունեության շրջանակներում Հրանտ Ամենը հաճախ հանդես էր գալիս Հայոց Պատմությանը նվիրված դասախոսություններով, "Արմեն", "Հրանտ Ք․" ծածկանուններով աշխատակցել է սփյուռքահայ հանդեսներին ու պարբերականներին, այդ թվում՝ "Հայրենիք" օրաթերթին, "Հայրենիք" ամսագրին, "Սիոն" ամսագրին, "Պայքար" օրաթերթին, "Նոր օր" օրաթերթին, "Բազմավեպ" հայագիտական հանդեսին, "Armenian Review"-ին և այլն[4]։։

Մոր դերը՝ Հայոց պատմության նկատմամբ սիրո ներարկման հարցում խմբագրել

Հայոց Պատմության նկատմամբ Հրանտ Արմենի հրապուրանքը և սերը դեռևս իր կյանքի վաղ տարիներին նրա մեջ ներարկել էր մայրը՝ Արշալույսը[11]։ Հետագայում ճանաչված իրավաբան ու պատմաբան Հրանտ Արմենը որպես երախտապարտ որդի՝ իր մորը ձոնել է իր գիտական երախայրիքը՝ "Մեծ Տիգրան" մենագրությունը[11]։ Այդ գրքում նա կատարել է հետևյալ ընծայագրությունը՝

  Այս գիրքը կը նուիրեմ Մայրիկիս, որ փոքր տարիքիս ինձ սովրեցուց սիրել Հայ ժողովրդի Պատմութիւնը։
- [11]։
 

Սույն իրողությունը նկատի ունի նշանավոր գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը, երբ գրում է․

  Պարոն Հրանտ Արմէնը, որ փրոֆեշընըլ փաստաբան է, սակայն անչափ կը սիրէ Պատմութիւնը։  

Առավել հետաքրքրող պատմաշրջաններ խմբագրել

Հրանտ Արմենին առավել հետաքրքրել են հայոց բազմադարյան պատմության երեք պատմաշրջաններ՝

ա․ - Արտաշիսյանների ժամանակաշրջան,

բ․ - Արշակունիների ժամանակաշրջան,

գ․ - Վաղ մարզպանության ժամանակաշրջան[11]։։

Տիգրան Մեծի կերպարի վերհանում խմբագրել

Դեռևս համալսարանական ուսումնառության շրջանում նրան չափազանց զբաղեցրել են Տիգրան Մեծի անձն ու ժամանակաշրջանի իրադարձությունները[11]։։

Հրանտ Արմենը ցավով նկատել է, որ թեև միակողմանիորեն, այնուամենայնիվ, Հայոց Մեծ Արքային առավել անդրադարձել են եվրոպական պատմագետ հետազոտողները, քան՝ հայկական[11]։։

Դա է եղել պատճառը, որ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Հրանտ Արմենը սկսում է մանրամասնորեն քննել, ուսումնասիրել "Մերձավոր Արևելքի քաղաքական թատերաբեմի փառապանծ վեհապետ" Տիգրան Մեծի պատմաշրջանին նվիրված սկզբնաղբյուրներն ու գրականությունը[11]։։

Արդեն 1936 թվականին Հրանտ Արմենն ավարտել էր իր այդ աշխատանքները։ Հրանտ Արմենը իր ուսումնասիրությունների արդյունքները ամփոփել էր մի անտիպ գրքի մեջ, որը լույս տեսավ միայն չորս տարի անց՝ 1940 թվականին[13]։

Հրանտ Արմենը ամբողջությամբ բարեփոխել և հիմնովին նոր հրատարակության էր պատրաստել իր այս մենագրության անգլերեն բնագիրը, որը սակայն մնացել է անտիպ[14]։

Այդ տարիներին ԱՄՆ-ի Հայոց եկեղեցու թեմի առաջնորդը՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը հորդորում է Հրանտ Արմենին՝ Տիգրան Մեծի մասին իր անգլերեն ուսումնասիրությունը թարգմանել հայերեն։ Այդ հայերեն թարգմանված ուսումնասիրությունը մաս մաս լույս տեսավ "Հայրենիք" ամսագրում, իսկ ապա՝ առանձին գրքով՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, ապա՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։

Աշխատություններ խմբագրել

Հայագիտության համար հատկապես արժեքավոր են նրա «Մեծն Տիգրան» (1940, անգլերեն, հայերեն հրատարակչություն՝ 1947) և «Մարզպանը և սպարապետը» (1952) ստվարածավալ աշխատությունները։ 1947 թվականին «Մեծն Տիգրան» աշխատությունը լույս է տեսել նաև հայերեն։ Իսկ «Մարզպանը և սպարապետը» առիթ է տվել բանավեճերի, որի առթիվ Հրանտ Արմենը գրել է «Քննադատները ջղայնացած են» (1952) ուսումնասիրությունը։ 1969 թվականին հրատարակել է «Հայկական Գերագոյն ատեան։ Վասակ Սիւնի (Ամբաստանեալ») գործը։

Վենետիկում, Երուսաղեմում, Լոս Անջելոսում տպագրվել են նրա «Խորենացի, Եղիշե և Հ. Ներսես Ակինյան», «Պատմություն Խորենացիի քննադատության», «Պապ Արշակունի», «Փառանձեմ թագուհի» և շատ այլ աշխատություններ, որոնք կարևոր ներդրում են եղել հայագիտության մեջ։ Նշանակալի է նաև նրա Արտաշեսյան հարստության ուսումնասիրությունը։ Նա տասնյակ տարիներ հայ և օտար աղբյուրներում պահպանված տեղեկությունները հավաքել, ստուգել, համադրել ու ամբողջացրել է և ներկայացրել Արտաշեսյան հարստության երեք նշանավոր դեմքերին՝ Արտաշես Ա, Տիգրան Բ և Արտավազդ Բ։ Այդ նյութերի մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա նա գրել է իր «Անկումն Արտաշեսյան հարստության» աշխատությունը։

Իր «Խորենացին և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը» մեծարժեք հոդվածում Հրանտ Արմենը նախ միանգամայն հիմնավորված ևս մի անգամ և թերևս անառարկելիորեն, փաստորեն, հերքում է Մովսես Խորենացուն V դարից ավելի ուշ դարեր տեղափոխելու կողմնակիցների փորձերը։ Ավելին, Հրանտ Արմենը ոչ պակաս հիմնավորված կերպով ապացուցում է, որ Աստվածաշնչի` հունարենից հայերեն կատարված թարգմանությունը հենց «թարգմանություններից անպարապ» Մեծն Քերթողահոր՝ հանճարեղ Խորենացու ձեռքի գործն է։

  «Անոնք, որոնք Աստվածաշունչի մեր ունեցած սքանչելի թարգմանության պատիվը կպնդեն բացառաբար վերագրել Սահակ Պարթևի, իրենց միտքը միշտ պիտի չարչարվի համոզիչ պատասխան մը գտնել մեկ հարցումի. եթե Սահակի թարգմանությունը ուներ այն ապշեցուցիչ գեղեցկությունը, որ մեզի ծանոթ է, ինչ պետք կար մեծ ծախք ընելով Խորենացին Աղեքսանդրիա ղրկելու 4 կամ 5 տարի»։
- Հրանտ Արմեն[15]։
 
  «Մ. տը Լա Քրոզ Աստվածաշունչի հայերեն թարգմանությունը կոչեց «թագուհի թարգմանությանց»։ Թագուհին յուր շքեղ պատմուճանին ոսկեթել բանված զարդարանքը կպարտի քերթողահայր Մովսես Խորենացիին»
- Հրանտ Արմեն[15]։
 

Հրանտ Արմենի աշխատություններն աչքի են ընկնում աղբյուրների անաչառ, բազմակողմանի, սրամիտ, փայլուն քննությամբ, հայ և համաշխարհային պատմության փաստերի հիանալի իմացությամբ և դրանց մանրակրկիտ համեմատությամբ ու կապակցմամբ, հայ գիտնականին և հայ գաղափարախոսին հատուկ պատվարժան և անզիջում կեցվածքով, հայերենի բառապաշարի և արտահայտչամիջոցների գերազանց օգտագործմամբ։ Այդ է վկայում նրա վաստակի ըստ արժանվույն գնահատումը թե' Սփյուռքում և թե' հատկապես մայր Հայրենիքում, ուր նրա ուսումնասիրություններն օգտագործվել են բազմաթիվ գիտական հետազոտությունների և հեղինակավոր, հիմնարար գիտական աշխատությունների, այդ թվում՝ Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի մեջ[16], իսկ Հրանտ Արմեն անունը հաստատունորեն և իրավամբ իր տեղն է գտել հայկական հանրագիտարանների մեջ[17]։ "Քրիստոնյա Հայաստան", էջ 31 և այլն[18]։ Պատահական չէ նաև Հրանտ Արմենի և նրա գործերի նկատմամբ որոշակի հակահայ շրջանակների և օտարամոլ հայ գրչակների դժվար թաքցվող հակակրանքը[19]։ Միաժամանակ, լիովին հասկանալի է հայության գործին նվիրյալների և հայագիտության ազատ ու անկաշկանդ զարգացման կողմնակիցների մեծագույն հարգանքը սփյուռքահայ տաղանդավոր պատմաբանի նկատմամբ։

Նա աշխատակցել է Հայաստանի գիտական պարբերականներին։ «Պատմաբանասիրական հանդեսում» տպագրված են նրա մի շարք հոդվածները՝ «Քանի մը դիտողություններՀ. Մանանդյանի «Քննական տեսույուն հայ ժողովրդի պատմության» Ի հատորի Ա մասի առթիվ» (1959), «Խորենացիի պատմության 4-րդ գիրքը» (1960), «Խորենացիի պատմագրքի գրության թվականը» (1960), «Արտավազդ Բ և Անտոնիոս» (1963), «Խորենացին և աղբյուրների ընտրությունը» (1964), «Խորենացի և Փավստոս» (1965), «Արշակունիք և լուսավորչյաններ» (1967) և այլն։

Հրատարակված երկեր խմբագրել

  • Խորենացի, Եղիշէ և հայր Ներսէս Ակինեան, Երուսաղէմ, 1951։
  • Պատմութիւն Խորենացիի քննադատութեան, Երուսաղէմ, 1954։
  • Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958։
  • Մարզպանը և սպարապետը, Լոս Ալնճելըս, 1952։
  • Քննադատները ջղայնացած են, Լոս Ալնճելըս, 1952։
  • Փառանձեմ թագուհի, Վենէտիկ, 1962։
  • Անկում Արտաշէսեան հարստութեան, Բէյրութ, 1967։
  • Հայկական Գերագոյն ատեան։ Վասակ Սիւնի (Ամբաստանեալ), Բէյրութ, 1969։
  • Մեծն Տիգրան, Կահիրէ, 1957։
  • Արշակունիք և Լուսավորչյաններ, Երևան, 1967 թ., "Պատմա-բանասիրական հանդես", № 1, 1967-1 (54), էջք 54-64։
  • Խորենացին և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, Երևան, 1969 թ., "Պատմա-բանասիրական հանդես", № 1, 1969-1 (127), էջք 127-138։
  • Արտավազդ Բ և Անտոնիոս, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1963, № 3, 1963, էջք 195-210։
  • Խորենացի և Փավստոս, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1965, № 4, 1965, էջք 129-140։
  • Խորենացիի պատմագրքի գրության թվականը, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1961, N 3-4, 1961, էջք 291-296։
  • Խորենացիի պատմության չորրորդ գիրքը, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1960, N 2, 1960, 60-2 (174), էջք 174-185։
  • Խորենացին և աղբյուրներու ընտրությունը, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1964, № 4, 1964, էջք 212-217։
  • Hrant K. Armen, Tigran the Great, Cairo, Egypt, 1940.

Անտիպ երկեր խմբագրել

  • Hrand K. Armen. Tigranes the Great. Completely Revised Text.
  • Hrand K. Armen. Moses of Khoren. The Historian of Ancient Armenia.
  • The Plotters of the First Genocide. The History of the Rise and the Fall of the Young Turks.

Աղբյուրներ խմբագրել

  • [Հայ ժողովրդի պատմություն, Հայկական ՍՍ Հանրապետության Գիտությունների Ակադեմիա, Պատմության ինստիտուտ, հհ. I-VIII, հ. I, Երևան, 1971, էջք 556, 558, 584, 589, 597, 602, 607, 620, 626, 629, 932, 948]
  • anunner.com
  • Վ. Համազասպյան «Հրանդ Ք. Արմեն», պատմաբանասիրական հանդես №1, 1973, էջ 302-303
  • Պետրոս Հովհաննիսյան, Հրանտ Արմենի կյանքն ու սխրանքը։ Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի վերջաբանը։ Փառանձեմ թագուհի, Երևան, 2014։ Էջ 76-83։
  • Հրանտ Արմէն, Կապոյտ թաշկինակը, "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1923, հոկտեմբեր, #12, էջ 21-26։
  • Հրանտ Արմէն, "Գնդապետ Գուրգէնի մահը", "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1924, օգոստոս, #10, էջ 12-16։
  • Հրանտ Արմէն, "Քմայք Պարմանի" (հատվածներ անտիպ հատորից), "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1924, հոկտեմբեր, #12, էջ 9-14։
  • Հրանտ Արմէն, "Մամոնա"․ դրամա մեկ արարով, "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1925, մայիս, #12, էջ 15-19։
  • Լևոն Դշխոյան, "Հրանտ Ք․ Արմէն"․ տե՛ս "Բանբեր Հայաստանի Արխիվների" ամսագիր, Երևան, 1968, #2։
  • "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 10, հոկտեմբեր, էջ 88։
  • Armen Hrant K., Tigranes the Great. A Biography. Detroit, Michigan, USA, Avondale Press, 1940, 216 pages.
  • Hrant K. Armen. Tigranes the Great. Completely revised text.
  • Պատմաբանասիրական հանդես, 1969, 1 (127), էջ 128
  • Հրանդ Արմեն, Անկում Արտաշիսեան հարստութեան, Պէյրութ, 1967, նոյնի, Մեծն Տիգրան, Գահիրէ, 1957։ Տե'ս, Հայ ժողովրդի պատմություն, հհ. I-VIII, հ. I, Երևան, 1971 թ.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11484
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հրանտ Արմեն։ Հայկական համառոտ հանրագիտարան, էլէկտրոնային տարբերակ, Էջ 392։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Պետրոս Հովհաննիսյան, Հրանտ Արմենի կյանքն ու սխրանքը։ Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի վերջաբանը։ Փառանձեմ թագուհի, Երևան, 2014։ Էջ 76։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Պետրոս Հովհաննիսյան, Հրանտ Արմենի կյանքն ու սխրանքը։ Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի վերջաբանը։ Փառանձեմ թագուհի, Երևան, 2014։ Էջ 77։
  5. Հրանտ Արմէն, Կապոյտ թաշկինակը, "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1923, հոկտեմբեր, #12, էջ 21-26։
  6. Հրանտ Արմէն, "Գնդապետ Գուրգէնի մահը", "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1924, օգոստոս, #10, էջ 12-16։
  7. Հրանտ Արմէն, "Քմայք Պարմանի" (հատվածներ անտիպ հատորից), "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1924, հոկտեմբեր, #12, էջ 9-14։
  8. Հրանտ Արմէն, "Մամոնա"․ դրամա մեկ արարով, "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1925, մայիս, #12, էջ 15-19։
  9. 9,0 9,1 Լևոն Դշխոյան, "Հրանտ Ք․ Արմէն"․ տե՛ս "Բանբեր Հայաստանի Արխիվների" ամսագիր, Երևան, 1968, #2, էջ 255։
  10. Լ․Դշխոյան, Հրանտ Ք․ Արմէն, տե՛ս "Բանբեր Հայաստանի արխիվների", Երևան, 1968։ №2, Էջ 255։
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Պետրոս Հովհաննիսյան, Հրանտ Արմենի կյանքն ու սխրանքը։ Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի վերջաբանը։ Փառանձեմ թագուհի, Երևան, 2014։ Էջ 78։
  12. "Հայրենիք" ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 10, հոկտեմբեր, էջ 88։
  13. Armen Hrant K., Tigranes the Great. A Biography. Detroit, Michigan, USA, Avondale Press, 1940, 216 pages.
  14. Hrant K. Armen. Tigranes the Great. Completely revised text.
  15. 15,0 15,1 Պատմաբանասիրական հանդես, 1969, 1 (127), էջ 128
  16. Հրանդ Արմեն, Անկում Արտաշիսեան հարստութեան, Պէյրութ, 1967, նոյնի, Մեծն Տիգրան, Գահիրէ, 1957։ Տե'ս, Հայ ժողովրդի պատմություն, հհ. I-VIII, հ. I, Երևան, 1971 թ.:
  17. "Ով ով է", anunner.com
  18. Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան
  19. groong.org
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Արմեն» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620