Հրո Երկիր (ազգային պարկ)
Հրո Երկիր (իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego), ազգային պարկ, գտնվում է Արգենտինայի հարավային մասում, Հրո Երկիր (Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո) կղզում, Ուշուայից 11 կմ արևմուտք[1]։
Հրո Երկիր
իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային պարկ և national park of Argentina? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ |
Հիմնվել է | 15 հոկտեմբերի, 1960 |
Մակերես | 630 կմ² |
ԲԾՄ | 807 մետր |
Պարկը հիմնադրվել է 1960 թվականի հոկտեմբերի 15-ին և ընդլայնվել 1966 թվականին։ Այսօր նրա մակերեսը կազմում է 630 քառ. կմ։ Այն մոլորակի ամենահարավային ազգային պարկն է և Արգենտինայում առաջինն է, որ ստեղծվել է ծովափին[2][3]։ IUCN դասակարգմամբ պատկանում է II կարգի։
Ազգային պարկում են գտնվում Ամերիկայի ճանապարհային ցանցի վերջնակետը և աշխարհի ամենահարավում գտնվող երկաթուղին (FCAF): Պարկի տարածքի մեջ են մտնում Ռոկա լիճը և Ֆանյանո լճի մի մասը[4]։ Ազգային պարկի հարավային մասը Բիգլի նեղուցի հյուսիսային ափերն են։
Կլիմա
խմբագրելՊարկի կլիման մեղմ է, հիմնականում շատ են տեղումները, մառախուղները և ուժեղ քամիները։ Քամիների հիմնական ուղղությունը արևմտյան է։ Տեղումների միջին քանակը տարեկան կազմում է մինչև 700 մմ։ Տեղումները հիմնականում լինում են մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։ Ամառային շրջանի միջին ջերմաստիճանը կազմում է 10 °C, և ձմռանը մոտավորապես 0 °C[5]: Միջին տարեկան ջերմաստիճանները ֆիքսվել են մոտակա Ուշույա քաղաքի համար և կազմել են 5,4 °C, մաքսիմալ ջերմաստիճանը` 14,2 °C և մինիմալը` 2,4 °C[6]:
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքում ծովի մակարդակից 500-600 մ բարձրության վրա գտնվում են Մագելանի անտառները, ավելի բարձր` ալպյան լեռնային բուսականությունը, գագաթին` սառցադաշտեր։ Պարկի լանդշաֆտը սառցային քայքայման արդյունք է հանդիսանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Parque Nacional Tierra del Fuego». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Erin McCloskey; Tim Burford (2006 թ․ հոկտեմբերի 1). Argentina: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides. էջ 371. ISBN 9781841621388. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ McCarthy, Carolyn; Carillet, Jean-Bernard (2009 թ․ փետրվարի 1). Chile and Easter Island. Lonely Planet. էջ 417. ISBN 9781741047790. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Expedición en hidrobicicleta por el Lago Fagnano o Khami, Tolhuin, Tierra del Fuego». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «PN Tierra Del Fuego». Administration De Parques Nationales. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ de Dios; Julian (January 2006). This is Argentina. de Dios Editores. էջեր 87–91. ISBN 9789879445518. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Parque Nacional Tierra del Fuego Արխիվացված 2011-09-03 Wayback Machine — Տեղեկություններ պարկի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրո Երկիր (ազգային պարկ)» հոդվածին։ |