«Հրեշների ընտանիքը» (անգլ.՝ The Boxtrolls), Ալան Սնուի «Այսեղ ապրում են հրեշները» հեքիաթի հիմքով Laika ընկերության ամերիկական տիկնիկային մուլտֆիլմ («Կորալինան մղձավանջների աշխարհում», «Պարանորման, կամ ինչպես ընտելացնել զոմբիին»)։ Մուլտֆիլմի շնորհանդեսում տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ 2014 թվականի սեպտեմբերի 26։ Ռեժիսորներն են եղել Էնթոնի Ստաչին («Որսաշրջան») և Գրեմ Էնեբլ։ Ֆիլմը առաջադրվել է եղել Օսկար մրցանակաբաշխությանը «լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում[11]։

Հրեշների ընտանիքը
անգլ.՝ The Boxtrolls
Տեսակստերեոկինո և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], արկածային ֆիլմ[3][1][2], ֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էHere Be Monsters!?
ՌեժիսորGraham Annable?[4][5][6][…] և Էնթոնի Ստաչչի[4][5][6][…]
ՍցենարիստIrena Brignull? և Adam Pava?
ՀնչյունավորումԱյզեք Հեմփսթեդ-Ռայթ[4], Բեն Քինգսլի[7][4][8][…], Էլ Ֆենինգ[7][8][4], Դի Բրեդլի Բեյքեր[7], Թոնի Քոլլեթ[7][8], Ջարեդ Հարիս[7][8][4][…], Նիք Ֆրոսթ[7], Ռիչարդ Այոադի[7], Թրեյսի Մորգան[7], Սայմոն Պեգ[7][8][4] և Ջեյմս Ուրբանյակ[7]
ՊրոդյուսերԹրևիս Նայթ
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունLaika
ԴիստրիբյուտորFocus Features, UIP-Dunafilm[9][10] և Նեթֆլիքս
Տևողություն96 րոպե
Թվականմայիսի 1, 2014[8]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշPG
theboxtrolls.com(անգլ.)

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը արկղային տրոլերի մասին է, որոնք ապրում են Պանիրբուրգ քաղաքի կոյուղու խորքերում։ Քաղաքի բնակիչները հավատում են նրանց գոյությանը և կարծում են, որ նրանք գիշերը բարձրանում են վերև, որպեսզի առևանգեն երեխաներին և պանիրը, որը բնակիչները շատ են սիրում։ Արչիբալտ Սնեյչերը Կարմրագլխարկների խմբի առաջնորդն է՝ Արկղային տրոլերի կործանիչը, առաջարկում է պարոն Ռոկֆոր դե Բրիին լուծել հրեշների հարցը գլանագլխարկի (ցիլինդր)՝ քաղաքի ավագների խորհրդանշի դիմաց։ Իրականում արկղային տրոլերը բարձրանում են, որպեսզի հավաքեն տարբեր իրեր և օգտագործեն դրանք իրենց տանը՝ կոյուղում։ Իրենց հետ ապրում է Էգս մանուկը, որը նույնպես կրում է ստվարաթղթային արկղ և համարում է իրեն արկղային տրոլ։ Առավոտյան բոլոր տրոլերը քնում են՝ հպվելով միմյանց, թաքնվում են արկղների մեջ և այդպես կազմում մեծ խորանարդ։

Սնեյչերը համախոհների հետ գիշերները հսկում են փողոցները և որսում են արկղային տրոլերին, այնպես որ ժամանակի ընթացքում քնած տրոլերի խորանարդը փոքրանում էր։ Էգսը արդեն մեծացավ և բոլորի հետ բարձրանում է վերև։ Մի գիշեր Կարմրագլխարկները բռնեցին Շպրոտին՝ Էգսի լավագույն ընկերոջը։ Դրա պատճառով Էգսը որոշում է հագնվել ինչպես մարդիկ և բարձրանում է վերև, որպեսզի փրկի իր ընկերոջը։ Վիննի Ռոկֆորդ դե Բրիի օգնությամբ նա գտնում է Կարմրագլխարկներին լքված գործարանում։ Այնտեղ Սնեյչը ստիպում է համախոհներին համտեսել պանիր, քանի որ դրանով զբաղվում են քաղաքի ավագները սպիտակ գլանագլխարկներով։ Պարզվում է, որ Սնեյչի մոտ շատ ուժեղ ալերգիա կա պանիրի նկատմամբ, այտուցներ ամբողջ մարմնի վրա, որը նա գերադասում է չնկատել։ Մինչ Կարմագլխարկները համտեսում էին պանիրը, Էգսը գաղտագողի մտնում է և ազատում է Շպրոտին, փախուստի ժամանակ այս երկուսը նկատում են, որ մնացած արկղային տրոլերը աշխատում են գործարանի նկուղում ինչ-որ սարքի վրա։ Էգսը, Շպրոտը և Վինին փախչում են և թաքնվում են կոյուղում՝ արկղային տրոլերի քաղաքում։

Այնտեղ Վինին համոզում է Էգսին, որ նա մարդ է, այլ ոչ թէ արկղային տրոլ, և Շպրոտը պատմում է ինչպես շատ շուտ իրենք ընկերացել էին գյուտարար Հերբերտ Տրաբշոի հետ, բայց մի գիշեր Սնեյչը հայտվեց Տրաբշոի տանը, սպառնում էր և ուզում վերցնել մանկան որպես գրավ։ Հերբերտը հասցրեց փոխանցել փոքրիկին արկղային տրոլերին պատուհանի միջով, նախքան Կարմրագլխարկները հարձակվեցին։ Էգսը խնթրեց Վինիին ուղեկցել իրեն պարոն Ռոկֆոր դե Բրիի խնջույքին, որպեսզի պատմի ինծպես Սնեյչը միքանի տարի խաբում էր քաղաքի բնակիչներին, որ արկղային տրոլերը՝ հրեշներ են։ Բայց խնջույքի ջամանակ պարոն դե Բրին չի ցանկանում լսել տղայի խոսքերը և Էգսը համոզվում է մարդկային եսասիրության մեջ, զղջում է, որ պարզվեց նա էլ է իրենցից մեկը և գնում է կոյուղի։ Այդ պահին արկղային տրոլերի քաղաք ներխուժում է քայլող մարտական մեքենա, որը վարում է Սնեյչը, և որսում է բոլոր արկղային տրոլերին և Էգսին։ Պարզվեց, որ Տրաբշոի գլխավորությամբ տրոլերն էին կառուցում այդ մեքենան։

Հաջորդ օրը Սնեյչը քայլընթացով գնում է պարոն դե Բրիի տան մոտ և պահանջում է սպիտակ գլանագլխարկ, քանի որ ազատեց քաղաքը հրեշներից։ Թեպետ արկղային տրոլերը կարողանում են ազատվել և ոչնչացնում են մեքենասն, Սնեյչը վերցնում է Վինիին պատանդ և ստանում է սպիտակ գլանագլխարկը։ Սպառնալով Վինիին նա ստիպում է պարոն դե Բրիին, Էգսին և Շպրոտին համտեսել իրա հետ պանիր համապատասխան սենյակում, նա փորձում է պանիրը և ուժեղագույն ալերգիական այտուցներից պայթում է։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Բեն Քինգսլի՝ Արչիբալտ Պենելոպ Սնեյչեր
  • Այզեք Հեմփսթեդ Ռայթ՝ Էգս (Մանուկ Տրաբշո)[12]
  • Էլլե Ֆեննինգ՝ Ուինֆրեդ (Վիննի) Ռոկֆոր դե Բրի
  • Դի Բրեդլի Բեյքեր՝ Շպրոտ (Ձուկ), Անիվ
  • Ստիվեն Բլում՝ Կոշիկ, Վոլտ
  • Թոնի Կոլլետ՝ տիկին Ռոկֆոր դե Բրի[13][14]
  • Հարիս Ջարեդ՝ պարոն Ռոկֆոր դե Բրի
  • Նիկ Ֆրոսթ՝ պարոն Տրոուտ
  • Ռիչարդ Այոադե՝ պարոն Պիկլես
  • Տրեյսի Մորգան՝ պարոն Գրիստլ
  • Սայմոն Պեգ՝ Հերբերտ Տրաբշո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.metacritic.com/movie/the-boxtrolls
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0787474/
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2014/09/26/movies/the-boxtrolls-is-an-adaptation-of-here-be-monsters.html?partner=rss&emc=rss&_r=1
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.laweekly.com/movies/the-boxtrolls-2242607
  5. 5,0 5,1 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=109810
  6. 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=222333.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Internet Movie Database — 1990.
  9. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  10. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  11. The Boxtrolls: Animated Feature Film — Nominees — Oscars 2015
  12. Netburn, Deborah (2013 թ․ փետրվարի 7). «'The Boxtrolls' is the next film from 'ParaNorman' animators». Hero Complex. Los Angeles Times.
  13. «The Boxtrolls - Movie Overview». Focus Features. NBC Universal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. — Cast & Crew
  14. Durade, Alonso (2014 թ․ օգոստոսի 30). «'Boxtrolls' Venice Review: A Charmless Misfire from Laika Studios». The Wrap.