Հրեշի ձայնը (անգլ.՝ A Monster Calls), ռեժիսոր Խուանա Անտոնիո Բայոնայի նկարահանած ֆիլմը։ Սցենարը գրել է Պատրիկ Նեսսը 2011 թվականին հրատարակված իր համանուն վեպի հիման վրա։ Համաշխարհային պրիմերիան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի կինոփառատոնում[13]։ Ֆիլմը թողարկվել է Իսպանիայում 2016 թվականի հոկտեմբերի 7-ին[14][15]։

Հրեշի ձայնը
անգլ.՝ A Monster Calls
Երկիր Իսպանիա[1][2]
 ԱՄՆ[1]
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ[3][4][5], սարսափ ֆիլմ և դրամա
Թեմածնողի մահ[6], մահացու հիվանդություն[6], Թախիծ[6], Սուգ[6], ծնող-երեխա հարաբերություններ[6], Բարին և չարը[6] և քոփինգ[6]
ՀիմքA Monster Calls?
Թվական2016, մայիսի 4, 2017[7] և մարտի 2, 2017[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԽուան Բայոնա[4]
ՊրոդյուսերԲելեն Ատյենցա Ասկոն[2], Ժիսլեն Բարուա[2] և Ալվարո Աուգուստին[2]
Սցենարի հեղինակՊատրիկ Նես
ԴերակատարներՖելիսիթի Ջոնս[4][9], Սիգուրնի Ուիվեր[10], Թոբի Քեբել[10], Ջերալդին Չապլին[10], Լյուիս Մակդուգալ[10], Բեն Մուր[10], Ջենիֆեր Լիմ[10], Վանդա Օպալինսկա[10], Լիամ Նիսոն[10] և Շուշան-Վարդ Ասլանդոգդու
ՕպերատորՕսկար Ֆաուրա
ԵրաժշտությունՖեռնանդո Վելասկես
ՄոնտաժԲեռնատ Վիլապլանա[10] և Jaume Martí i Farrés?[11]
Պատմվածքի վայրԱնգլիա[12]
ԿինոընկերությունFocus Features
Տևողություն108 րոպե
Պաշտոնական կայքէջ
 A Monster Calls (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Տասներեքամյա մի տղայի՝ Քոնորի մոր մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ Տղան չէր ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ մայրն այլևս չէր լինելու։ Իր ապրումները հաղթահարել նրան օգնում է իր երազների հրեշը, որը ծառանման էր։ Վերջինս տղային պատմում է երեք իրական պատմություններ, իսկ Քոնըրը կիսվում է նրա հետ իր մտավախություններով և պատմությամբ։

Դերերում խմբագրել

  • Լուիս ՄաքԴուգալ ---- Քոնոր
  • Լիամ Նիսըն ---- հրեշ
  • Թոբի Քեբբել ---- Քոնորի հայրը
  • Ֆելիսիտի Ջոնս ---- Քոնորի մայրը
  • Սիգուրնի Ուիվեր ---- Քոնորի տատիկը
  • Ջերալդին Չապլին---- դպրոցի տնօրեն
  • Ջեյմս Մելվիլ ---- Հարրի /կռվարար դասընկերը

Արտադրություն խմբագրել

2014 թվականի մարտին Ֆոքյուս Ֆիչըրսը (անգլ.՝ Focus Features) գնեց գրքի էկրանավորման իրավունքը[16]։ Ապրիլին հայտնի դարձավ, որ Քոնըրի մոր դերը խաղալու է Ֆելիսիտի Ջոնսը։ Մայիսին նախագծին միացավ Լիամ Նիսընը, որը խաղաց հրեշի դերը[17]։ Օգոստոսին դերասանական կազմին միացան Սիգուրնի Ուիվերը և Թոբի Քեբբելը[18][19]։ Ֆիլմի նկարահանումները կատարվեցին Իսպանիայում և Անգլիայում՝ սկսած 2014 թվականի սեպտեմբերի 30-ից[20]։

Քննադատութուն խմբագրել

Կինոքննադատների կողմից ֆիլմը ստացավ բավականին շատ դրական գնահատականներ։ Ռոթթեն Թըմաթոուս (անգլ.՝ Rotten Tomatoes) կայքում ֆիլմի վարկանիշը 83% -ի է հասել, 10 միավորից՝ 7.4[21]: Մետակրիտիկ (անգլ.՝ Metacritic) կայքում ֆիլմը վաստակել է 100-ից 76 միավոր[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BFI Film & TV Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://web.archive.org/web/20200221135937/https://europeanfilmawards.eu/en_EN/film/a-monster-calls.9292
  3. http://www.imdb.com/title/tt3416532/
  4. 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/en/film269350.html
  5. http://www.metacritic.com/movie/a-monster-calls
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 A Monster Calls — 2016.
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. http://www.imdb.com/title/tt3416532/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Internet Movie Database — 1990.
  11. ČSFD (չեխերեն) — 2001.
  12. https://www.creativeengland.co.uk/a-monster-calls-locations/
  13. «Film Review: 'A Monster Calls'». Variety. 2016 թ․ սեպտեմբերի 11.
  14. «Focus Features Sets A Monster Calls for October 14, 2016».
  15. J. A. Bayona; Felicity Jones, Liam Neeson, Sigourney Weaver, Toby Kebbell (2016 թ․ հոկտեմբերի 14). «A Monster Calls». Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Focus Makes $20 Million P&A Deal For River Road, Participant And Lionsgate Intl-Funded Juan Antonio Bayona-Helmed 'A Monster Calls'».
  17. «Felicity Jones To Star In Juan Antonio Bayona's 'A Monster Calls'».
  18. «Sigourney Weaver Joins High-Profile 'A Monster Calls' (Exclusive)». The Hollywood Reporter.
  19. «'Fantastic Four' Actor Toby Kebbell in Talks to Join 'A Monster Calls'». Variety.
  20. «Production Begins on A Monster Calls, Starring Liam Neeson».
  21. «A Monster Calls (2016)». Rotten Tomatoes.
  22. «A Monster Calls Reviews». Metacritic.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեշի ձայնը (ֆիլմ)» հոդվածին։