Էստոնիայում հրեաների պատմությունը[2] նկատելի է դարձել սկսած XIV դարից։ Պահպանվել  են ձեռագրեր, որոնք հաստատում են այս ժամանակը։ Սակայն մշտական հրեական բնակավայրեր Էստոնիայում հայտնվել են զգալիորեն ավելի ուշ՝ XIX դարում։ 1865 թվականին ռուսաց կայսր Ալեքսանդր II-ի ընդունած օրենքով հրեաներին տրամադրվել է տարածաշրջանում բնակություն հաստատելու պաշտոնական իրավունք։ Սա թույլ տվեց այսպես կոչված հրեական «նիկոլաևյան զինվորներին» (հաճախ նախկին կանտոնիստներ) և նրանց ժառանգներին, առաջին գիլդիայի վաճառականներին, արհեստավորներին և բարձրագույն կրթությամբ հրեաներին բնակություն հաստատել ինչպես Էստոնիայում, այնպես էլ այլ Ռուսական կայսրության մասերում (այն տարիներին ընդունված «նստակյացության եզրագծերի» տարածքից դուրս)։ Այդ խմբերի ներկայացուցիչներն էլ դարձել են առաջին հրեական համայնքների հիմնադիրները Էստոնիայում։

Հրեաները Էստոնիայում
יהודים אסטונים
Էստոնիա Էստոնիա
Ընդհանուր քանակ

1,738[1]

Բնակեցում
Լեզու(ներ)
էստոներեն
եբրայերեն
ռուսերեն
իդիշ
Հավատք(ներ)
հուդայականություն

Տալլինյան հրեական համայնքը, որը խոշորագույնն է Էստոնիայում, հիմնադրվել է 1830 թվականին։ 1866 Տարտուում բնակություն են հաստատել առաջին հիսուն ընտանիքները, ժողովում հայտարարվել է նոր համայնքի ստեղծման մասին։ Կառուցվել են սինագոգներ, որոնցից ամենամեծերը Տալլինում՝ 1883 թվականին և Տարտուում՝ 1901 թվականին։ Երկուսն էլ հետագայում ավերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Հրեական բնակչությունը հաստատվել է նաև այլ էստոնական քաղաքներում, որտեղ կառուցվել են հսկայական աղոթատներ (Վալգայում, Պյառնուում և Վիլյանդիում)։ Բացվել են դպրոցներ Թալմուդի ուսումնասիրության համար, 1880 թվականին Տալլինում կազմակերպվել են նախակրթարաններ, հայտնվել են հրեական գերեզմանոցներ։ Հրեական բնակչության մեծ մասը այն ժամանակ բաղկացած է եղել մանր առևտրականներից և արհեստավորներից. շատ քչերն են կրթություն ստացել, հետևաբար, հրեական մշակութային կյանքը հետամնաց է եղել։ Իրավիճակը սկսել է փոխվել XIX դարի վերջում, երբ մի քանի հրեաներ ընդունվեցին Տարտուի համալսարան, առաջացել է հրեական մտավորականությունը, որը նպաստել է հրեական մշակույթի, կրթության աշխուժացմանը։ 1917 թվականին Տարտուում ստեղծվել է հրեական դրամատիկական ակումբը։

Հրեական ինքնավարությունն անկախ Էստոնիայում խմբագրել

Մոտ 200 հրեաներ Էստոնիայի Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանում կռվել են անկախության համար պատերազմում (1918-1920 թվականներ)։ Նրանցից 70 մարտիկները կամավորներ են եղել։

1918 թվականին Էստոնիայի Հանրապետության ստեղծումը դրեց հրեաների կյանքի նոր ժամանակաշրջանի սկիզբը։ Որպես պետություն գոյության առաջին օրերից Էստոնիան հանդուրժողականություն է ցուցաբերել բոլոր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Սա պարարտ հող է նախապատրաստել հրեական հասարակության քաղաքական-մշակութային գործունեության եռանդուն աճի համար։ Էստոնիայի հրեական համայնքների առաջին համագումարում (1919 թվականի մայիսի 11-16) քննարկվել են  հրեական կյանքի նոր հանգամանքներ։ Հենց այդ ժամանակ ծնվեցին մշակութային ինքնավարության գաղափարները և հայտնվեցին հրեական վարժարաններ (ավագ դպրոց) Տալլինում։ Սկսեցին ծավալվել հրեական համայնքները և ասոցիացիաները։ Նոր համայնքներից ամենամեծը Տալլինում Բյալիկի անվան գրականության և թատերգության ընկերությունն էր, որը հիմնադրվել է 1918 թվականին։ Ընկերություններ և ակումբներ բացվել են նաև Վիլյանդիում, Նարվայում և այլ վայրերում։

1920-ական թվականներ խմբագրել

1920 թվականին հիմնադրվել է «Մակկաբի» սպորտային ընկերությունը, որը շուտով հայտնի է դարձել հրեաների շրջանում սպորտային մրցումները խրախուսելու իր ձգտումով։ Բացի այդ, հրեաները ակտիվորեն մասնակցել են մարզական միջոցառումներին ինչպես Էստոնիայում, այնպես էլ արտասահմանում։ Սառա Տեյտելբաումը եղել է Էստոնիայի աթլետիկայի 17-ակի չեմպիոն։ 1930-ական թվականներին Տարտուի համալսարանում սովորում էին շուրջ 100 հրեաներ, որոնցից 44 -ը իրավագիտություն էր ուսումնասիրում և 18 -ը բժշկություն։ 1934 թվականին Փիլիսոփայության Դպրոցում ստեղծվեց հուդաիզմի ուսումնասիրման ամբիոն։ Տարտուում կազմավորվեց հինգ հրեական ուսանողական ընկերություններ։ Բոլոր նրանք ունեցեին իրենց սեփական գրադարանները և կարևոր դեր էին խաղում հրեական մշակույթում և հասարակական կյանքում։

Հայտնվեցին սիոնիստական երիտասարդական քաղաքական կազմակերպությունների, ինչպիսիք էին Հաշոմեր Հայզերը և Բեյտարը։ Հրեական երիտասարդության զգալի մասը սկսեց մեկնել Պաղեստին՝ հրեական պետության ստեղծելու համար։ Կֆար Բլյում և Էյն Գև (англ. Ein Gev) կիբուցների ստեղծմանը մասնակցել են Էստոնիայի հրեաները։

1925 թվականի փետրվարի 12-ին Էստոնիայի կառավարությունը փոքրամասնությունների մշակութային ինքնավարության մասին որոշում է ընդունել։ Հրեական համայնքն արագորեն պատրաստել է մշակութային ինքնավարության դիմում։ Հավաքագրվել են հրեա քաղաքացիների մասին վիճակագրական տվյալներ։ Նրանց թիվը հասնում էր 3045 մարդի՝ նվազագույնը պահանջվում էր 3000 (մշակութային ինքնավարության ստեղծման համար)։ 1926 թվականի հունիսին ընտրվել է Հրեական մշակութային խորհուրդ, և հայտարարվել է Հրեական մշակութային ինքնավարության մասին։ Այդ ինքնավարության Վարչական մարմինը Հրեական մշակույթի հանձնաժողովն է, որը գլխավորում էր Խիրշ Այզենշտադը, Էստոնիայում գոյատևել է մինչև 1940 թվականին խորհրդային զորքերի ժամանումը։ Երբ 1941 թվականին գերմանական զորքերը գրավեցին Էստոնիան, Այզենշտադը տեղափոխվեց Ռուսաստան։ Նա վերադարձավ, երբ գերմանացիները հեռացան Էստոնիայից, սակայն 1949թ թվականին ձերբակալվեց խորհրդային իշխանությունների կողմից։

Փոքրամասնությունների մշակութային ինքնավարությունը բացառիկ երևույթ է հրեական մշակույթի պատմության մեջ։ Այսպիսով, Հրեական մշակութային ինքնավարությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային հրեական համայնքի համար։ Այդ կապակցությամբ Կերեն Կենջեմենտի անվան Հրեական Ազգային հիմնադրամը էստոնական կառավարությանը ներկայացրել է երախտագիտության վկայական։

Մշակութային ինքնավարությունը տրամադրում էր նաև ամբողջական վերահսկողություն համայնքի անդամների կրթությանը։ 1926 թվականին Տալլինի հրեական հանրային դպրոցում եբրայերենը սկսեց փոխարինել ռուսերենին, 1928 թվականին դպրոցում նրա մրցակիցը դարձել է իդիշը[3]։

Հրեաների նկատմամբ Էստոնիայի հանրապետության Հանդուրժողական քաղաքականությանը էջ է նվիրված Երուսաղեմի Ոսկե գրքում (1927 թվական)[4]։

1930-ական թվականներ խմբագրել

1934 թվականին Էստոնիայում բնակվում էին 4381 հրեաներ (բնակչության 0,4 տոկոսը)։ Նրանցից 2203-ն ապրում էր Տալլինում։ Բնակեցման այլ քաղաքներից էին Տարտուն (920), Վալգան (262), Պյառնուն (248), Նարվան (188), և Վիլյանդին (121)։ Հրեաների 31%-ն աշխատում էին առևտրում, 24% - ը ՝ ծառայությունների ոլորտում, 14,5%  -ը՝արհեստավորներ էին, 14% - ը բանվորական մասնագիտություններ ունեին։ Նրանց էին պատկանում կաշվե և տիկ հանման արդյունաբերության մի քանի խոշոր ձեռնարկություններ, նրանք զբաղվում էին անտառային հողատարածքների պահպանմամբ։ Ստեղծվել էր սահմանափակ առևտրականների և արդյունաբերողների ընկերություն։ Տալլինում և Տարտուում հպարտանում էին հրեական կոոպերատիվ բանկերի գոյությանմբ։ Հրեական բնակչության 9,5% -ն արտահաստիքային աշխատողներ էին։ Նրանց մեծ մասը բժիշկներ էին (գոյություն ուներ հրեական բժիշկների ընկերություն), դեղագործներ և անասնաբույժներ։ Հրեական բնակչության 4. 11%-ը ունեին բարձրագույն կրթություն, 37% – ը՝ միջին, իսկ 33% – ը՝ նախնական։ Նրանցից 18% - ը ստացել էր տնային կրթություն։

Հրեական համայնքը ստեղծել էր իր սեփական սոցիալական ապահովության համակարգը։ Տալլինի Բարյացակամության Միաբանությունը հրեական հասարակությունը դարձրել էր իր բիզնեսը, որպեսզի վերահսկեր և կատարեր այս համակարգի ամբիցիաները։ Տալլինում ռավինն այն ժամանակ դոկտոր Գոմերն էր։ 1941 թվականին գերմանական օկուպացիայի ժամանակ նա հալածանքների է ենթարկվել և, ի վերջո, սպանվել է։ Տարտուում ակտիվորեն գործում էր Հրեական օգնության միությունը, այդպիսի միություններ ստեղծվել են Նարվայում, Վալգայում և Պյառնուում։

1933 թվականին  բալթյան գերմանացիների նացիոնալ-սոցիալիզմի ազդեցությունը սկսել էր անհանգստություն առաջացնել։ Նացիզմը հայտարարված էր օրենքից դուրս, որպես շարժում, որը խոչընդոտում է սոցիալական կարգին։ Մշակութային գերմանական խորհուրդը լուծարվեց, իսկ նացիոնալ-սոցիալիստ Վիկտոր ֆոն Մյուլենը, որը ընտրվել էր Բալթյան գերմանական կուսակցության անդամ, ստիպված էր հրաժարական տալ։ Բոլոր նյութերը, որոնք ծաղրում էին հրեաներին, արգելվեցին Պետական ավագանու՝ Կոնստանտին Պեցի հրամանով, որպես ատելություն սերմանող։ Փակվեց նացիոնալ - սոցիալիստների «Վալվուր» ամսագիրը։

Նույն թվականին Տարտուի համալսարանում ստեղծվեց Հուդաիզմի ֆակուլտետ։ Ղազարոս Գուլկովիչը, որը նախկինում Լեյպցիգի համալսարանի պրոֆեսոր էր, նշանակվեց համալսարանի առաջին պրոֆեսոր, հուդայականության հարցերով հետազոտությունների նախագահ և 1934 թվականին սկսեց դասավանդել։

1936 թվականին «Հրեական խրոնիկա» բրիտանական հրեական թերթը Տալլին լրագրողներից մեկի այցելությունից հետո հաղորդել է.

«Էստոնիան միակ երկիրն է Արևելյան Եվրոպայում, որտեղ ո ՛չ կառավարությունը, ո ՛չ մարդիկ չեն զբաղվում հրեաների նկատմամբ որևէ խտրականությամբ, և որտեղ հրեաներին հանգիստ են թողել... Մշակութային ինքնավարությունը, որը տրված է էստոնական հրեաներին տասը տարի առաջ, դեռևս մնում է ուժի մեջ, և հրեաներին թույլատրվում է իրականացնել ազատ ու ապահով կյանք, հնարավորություն է տրված ապրել իրենց ազգային և մշակութային սկզբունքներին համաձայն»[5]։

1937 թվականի փետրվարին, երբ հակասեմիտիզմ Եվրոպայի այլ երկրներում հասել էր իր գագաթնակետին, հրեական համայնքի փոխնախագահ Հենրիխ Գուտկինը Էստոնիայի նախագահական հրամանագրով նշանակվեց էստոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Փոքրիկ հրեական համայնքի կյանքը Էստոնիայում ավերվեց 1940 թվականին ՝ Էստոնիայի խորհրդային օկուպացիայից հետո։ Մշակութային ինքնավարությունը բոլոր այն հաստատությունների հետ միասին վերացվեց 1940 թվականի հուլիսին։ Նույն թվականի հուլիսին և օգոստոսին բոլոր կազմակերպությունները, միավորումները, ընկերությունները և կորպորացիաները փակվեցին։ Հրեական ընկերությունները ազգայնացվեցին։ Համեմատաբար մեծ թվով հրեաներ (350-450 մարդ, մոտ 10% - ը ողջ հրեա բնակչության) 1941 թվականի հունիսի 14-ին տեղահանվեցին Ռուսաստանի ռազմագերիների ճամբարներ[7][8]։

Հոլոքոստն Էստոնիայում խմբագրել

Գերմանական քարտեզը, որը ցույց տալով հրեական մահապատիժների թիվը, որն իրականացվել է Այզացգրուպեն Ա անվտանգության ոստիկանության (գերմ.՝ Einsatzgruppen der Sicherheitspolizei und des SD, կրճատ՝ EGr) կողմից տալիս է հետևյալ թվերը.

  • Էստոնիա – 963 մահապատիժ
  • Լատվիա – 35.238 մահապատիժ
  • Լիտվա – 136.421 մահապատիժ
  • Բելառուս – 41.828 մահապատիժ
  • Ռուսաստան – 3600 մահապատիժ։

Քարտեզի վրա՝ ներքևի մասում տրված է նշում. «Ըստ նախնական գնահատականների, մինչև օրս թաքնված հրեաների թիվը – 128000»։

Էստոնիայի հրեական համայնքի ավելի քան 75% - ը, իմանալով ճակատագրի մասին, որը նրանց սպասում է այն դեպքում, եթե նրանց չհաջողվի ապաստան գտնել Խորհրդային Միությունում, փախչում էին այդ երկիր. գրեթե բոլորը, ովքեր մնացել են ( 950 - 1000 տղամարդ, կին և երեխաներ), սպանվել են 1941 թվականի վերջում։ Նրանց թվում էր Էստոնիայի միակ ռավինը, Տարտուի համալսարանի հուդայականության պրոֆեսորը, հրեաներ, որոնք լքել էին հրեական համայնքը և մտածում էին, որ դա նրանց կօգնի, մտավոր հետամնաց երեխաներ, էստոնիայի անկախության պատերազմի վետերաններ։ Տասից էլ քիչ էստոնական հրեաներ, ինչպես հայտնի է, վերապրել են պատերազմը Էստոնիայում[9]։

Հրեաների դեմ զանգվածային որսը և սպանությունները սկսվել են գերմանական առաջին զորքերի ժամանումից անմիջապես հետո, 1941 թվականին։ Անողոք ոչնչացմամբ զբաղվել է զոնդերկոմանդ 1ա ջոկատը Մարտին Զանբերգերի ղեկավարությամբ, Այզանցգրուպ Ա-ի մի մասը, Վալտեր Սեխլեկերի գլխավորությամբ։ Կալանավորումները և մահապատիժները գերմանացիները շարունակել են տեղական կոլաբորացիոնիստների աջակցությամբ տեղական ոստիկանության աշխատակիցների օգնությամբ՝ Էստոնիայի ողջ տարածքում։ «Զտման» գործողությունները նկարագրելու համար օգտագործվում էր ստանդարտ արդարացում. կալանք «կոմունիստական գործունեության պատճառով»։ Հրեաներին կոմունիստների հետ այս հավասարումը էստոնիայի ոստիկանությանը հնարավորություն էր տալիս որոշել, թե արդյոք ձերբակալվածը աջակցում է կոմունիզմը։ Էստոնացիները երբեմն փորձում էին պնդել, որ իրենց հրեական գործընկերները և ընկերները կոմունիստներ չէին։ Առանձին դեպքերում ցանկանալով օգնել ձերբակալվածին՝ ներկայացնում էին էստոնամետ վարքագծի ապացույցներ[10] Անտոն Վեյս Վենդը իր՝ «Սպանություն առանց ատելության. էստոնացիները, Հոլոքոստը և համագործակցության խնդիրը» ատենախոսությունում, որը գրված է օկուպացիոն իշխանություններին ահազանգողների զեկույցների հիման վրա, ապացուցում էր, որ էստոնացիներն ընդհանրապես չէին հավատում նացիստական հակասեմիտական քարոզչությանը, շատերը պահպանում էին հրեաների մասին դրական կարծիքը[11]։ Էստոնիան բավականին արագ հայտարարվեց «հրեաներից զտված»՝ 1942 թվականի հունվարի 20-ին Վանզեի կոնֆերանսի ժամանակ։ Էստոնիայի հրեական բնակչությունը փոքր էր (մոտ 4500 մարդ), և մեծամասնությանը հաջողվել էր փախչել Խորհրդային Միություն մինչև գերմանացիների գալը[12]։ Գրեթե բոլոր մյուսները (921 մարդ, ըստ Մարտին Զանդբերգերի, 929՝ Եվգենի Գորինայի ապացույցների համապատասխան և 963՝ ըստ Վալտեր Շտալեկերի պնդումների) սպանվել են[13]։

Նացիստական ռեժիմը օտարերկրյա հրեաների համար Էստոնիայում ստեղծել էր 22 համակենտրոնացման ճամբարներ և աշխատանքային ճամբարներ, որոնցից առավել խոշորը Վայմարան է եղել։ Մի քանի հազար օտարերկրյա հրեաներ սպանվեցին Կալևի Լիյվա ճամբարում։ Մոտավորապես 10000 հրեաներ սպանվեցին Էստոնիայում այն բանից հետո, երբ արտաքսվեցին Արևելյան Եվրոպայից[12]։

Հայտնի են երկու էստոնացիներ, որոնք արժանացել են Աշխարհի արդարակյացներ կոչմանը՝  Ուկու Մազինգ և նրա կինը՝ Էխան[14]։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Չորս էստոնացիներ, որոնք պատասխանատու են Կալևի Լիյվայում սպանությունների համար, մեղադրվել են 1961 թվականի ռազմական հանցագործությունների մեջ։ Նրանցից երկուսը հետագայում մահապատժի են ենթարկվել, մյուսներին հաջողվել է խուսափել պատժից։

1944-1988 թվականներին էստոնիայի հրեական համայնքը չի ունեցել կազմակերպություններ, ասոցիացիաներ, ակումբներ։

Ժամանակակից Էստոնիա խմբագրել

1988 թվականի մարտին սկսվել է Էստոնիայի անկախության վերականգնումը։ Տալլին ստեղծվեց Հրեական մշակութային ընկերություն։ Ընկերությունը սկսեց կազմակերպել համերգներ և դասախոսություններ։ Առաջացավ հրեական դպրոցներ ստեղծելու անհրաժեշտություն։ Որպես առաջին քայլ՝ 1989 թվականին ստեղծվեց կիրակնօրյա դպրոց։ Տալլինի Կարու փողոցի վրա գտնվող հրեական մարզական վարժարանը ներկայումս օգտագործվում է որպես պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարան։ 1990 թվականին ստեղծվեց 1-9 դասարաններով հրեական դպրոց։

Հրեական մշակութային ակումբներ են բացվում Տարտուում, Նարվայում և Կոհտլա-Յեռվեում։ Հայտնվում են տարբեր հրեական կազմակերպություններ, սկսում են գործել եբրայերենի ուսումնասիրման դասընթացներ։ Համեմատաբար մեծ գրադարան է բացվել Իսրայելի և այլ երկրների հրեական համայնքների աջակցությամբ։

Բազմազան մշակութային միջոցառումների քանակը շարունակում է աճել։ Հրեական մշակութային միությունը Էստոնիայի ժողովուրդների միության անդամ է և նրա հիմնադիրներից մեկն է։ 1991 թվականին Էստոնիայի անկախության վերականգնումը հանգեցրել է բազմաթիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխությունների։ Հրեաները, ովքեր ապրում են Էստոնիայում, այժմ կարող են պաշտպանել իրենց իրավունքները, որպես ազգային փոքրամասնություն։ Հրեական համայնքը պաշտոնապես ճանաչվել է, այն հաստատվել է 1992 թվականի ապրիլի 11-ի կանոնադրությամբ։ Էստոնիա վերսկսել է իր ավանդական բարեկամական վերաբերմունքը հրեաների նկատմամբ։ 1993 թվականի հոկտեմբերին Էստոնիայում ընդունվել է Օրենք ինքնավարության մասին, որը հիմնված է 1925 թվականի նախնական Մշակութային ինքնավարության մասին օրենքի վրա։ Այդ օրենքը փոքրամասնությունների ժողովուրդներին՝ ինչպիսիք են հրեաները, ընձեռում է իրենց ազգային ինքնության պահպանման իրավաբանական երաշխիքներ։

2007 թվականի մայիսի 16-ին Տալլինում բացվել է նոր սինագոգ։ Այստեղ կա սրբավայր, միկվա և ռեստորան[15]։

Ժողովրդագրություն խմբագրել

Էստոնիայում միշտ եղել է համեմատաբար փոքր հրեական բնակչություն։ Ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների, Էստոնիայի հրեա բնակչությունն առավելագույնի է հասել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. գրեթե հինգ ու կես հազար մարդ 1959 թվականին։ Այնուհետև սկսվել է կայուն անկում։ Իննսունական թվականներին էստոնիայի շատ հրեաներ արտագաղթել են այլ երկրներ, հիմնականում Իսրայել և ԱՄՆ։ Այնուամենայնիվ, հետխորհրդային շրջանում հենց Էստոնիայում բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների հրեաների թիվը կրճատվել է համեմատաբար դանդաղ, նվազելով մինչև 2,0 հազար (միայն 8%) 2010 թվականին։ Համեմատության համար նշենք, որ հարևան Լատվիայում հրեաների թիվը նվազել է հասնելով 38%-ի, Լիտվայում՝ 24%-ի։ Դեմոգրաֆները դա բացատրում են ցածր բազայի ազդեցությամբ, ինչպես նաև նրանով, որ խառը՝ հրեական-ռուսական ծագումով որոշ անձինք ռուսական էթնիկ պատկանելությունը փոխարինել են հրեականով, որը հաստատել է նաև Էստոնիայի 2000 թվականի մարդահամարը։ Չնայած դրան, Էստոնիայի հրեաները մեծապես մնում են ռուսաֆիկացված։ Առանձնապես հարկ է նշել, որ Էստոնիայի 2010 թվականի մարդահամարը ցույց տվեց, որ երկրի 15 տարեկան և ավելի հրեաների միայն 26,5% հայտնել են «որևէ կրոնի պատկանելիության» մասին։ Ուշագրավ է նաև այն, որ երկրի հրեաների 10,3%-ը, ըստ 2010 թվականի մարդահամարի, դավանում են քրիստոնեության տեսակներից մեկին։ Մարդահամարը նաև չի հստակեցրել նրանց թվաքանակը, ովքեր հուդայականություն են դավանում, դնելով դրանք այլ կատեգորիաներում։ Սակայն մնացած նշված պատասխանները հանելուց հետո դեմոգրաֆները պարզել են, որ երկրի հրեաների 14-16%-ը դավանում է հուդայականություն[16]։ Չնայած անկման ավելի փոքր թվաքանակի, Էստոնիայում հրեական համայնքի ժողովրդագրական հեռանկարները, ինչպես և ամենուր, Մերձբալթիկայում, մնում են բավականին հոռետեսական։ Ըստ 1989 թվականի խորհրդային մարդահամարի՝ Էստոնիայի միջինում 48,7 տարիքի հրեաները զգալիորեն ավելի մեծ էին լիտվական (43.4) և լատվիական (47,1) հրեաների համեմատ։ 2011 թվականին միջին տարիքի հրեաների թիվը Բալթյան բոլոր երկրներում գրեթե նույն է դարձել՝ 57-58 տարեկան[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population by ethnic nationality, 1 January, years - Statistics Estonia». Stat.ee. 2012 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  2. Jewish History in Estonia Արխիվացված 2016-10-18 Wayback Machine at www.jewishvirtuallibrary.org
  3. Spector, Shmuel; Geoffrey Wigoder (2001). The Encyclopedia of Jewish Life Before and During the Holocaust, Volume 3. NYU Press. էջ 1286. ISBN 978-0-8147-9356-5.
  4. «Estonian Embassy in Tel Aviv». Telaviv.vm.ee. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  5. «Estonia, an oasis of tolerance». The Jewish Chronicle. 1936 թ․ սեպտեմբերի 25. էջեր 22–23.
  6. «Review of Most Important Happenings throughout the World». American Hebrew and Jewish messenger. American Hebrew. 141 (18). 1937 թ․ հունվարի 1.
  7. Weiss-Wendt, Anton (1998). The Soviet Occupation of Estonia in 1940–41 and the Jews Արխիվացված 2009-03-26 Wayback Machine. Holocaust and Genocide Studies 12.2, 308–325.
  8. Berg, Eiki (1994). The Peculiarities of Jewish Settlement in Estonia(չաշխատող հղում). GeoJournal 33.4, 465–470.
  9. Conclusions of the Estonian International Commission for the Investigation of Crimes Against Humanity Արխիվացված 2007-06-21 Wayback Machine - Phase II: The German occupation of Estonia in 1941–1944 Արխիվացված 2007-06-29 Wayback Machine
  10. Birn, Ruth Bettina (2001), Collaboration with Nazi Germany in Eastern Europe: the Case of the Estonian Security Police. Contemporary European History 10.2, 181–198.
  11. "Sur la fusion de l'Europe : la communauté juive estonienne et sa destruction". Par Paul Leslie, pour Guysen Israël News Արխիվացված 2013-01-26 archive.today
  12. 12,0 12,1 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  14. The Righteous: The Unsung Heroes of the Holocaust By Sir Martin Gilbert; P.31 Արխիվացված 2016-06-17 Wayback Machine ISBN 0-8050-6260-2
  15. delfi.ee: Tallinna sünagoog on avatud Կաղապար:Et icon(эст.)
  16. http://www.demoscope.ru/weekly/2016/0693/tema01.php
  17. http://www.demoscope.ru/weekly/2016/0693/tema04.php