Հրեական թանգարան (Մյունխեն)
Մյունխենի հրեական թանգարան (եբրայերեն՝ המוזיאון היהודי במינכן), թանգարան Գերմանիայում, որը ֆինանսավորվում է Մյունխենի մշակույթի բաժնի կողմից։ Այն համարվում է հրեական կենտրոնի մի մասը և գտնվում է Սուրբ Հակոբի հրապարակում։ Բացվել է 2007 թվականի մարտի 22-ին։ Մյունխենի հրեական թանգարանը երեք շենքից բաղկացած համալիրի մաս է կազմում, որի ճարտարապետները Ռենա Ուանդեր-Հյոֆերը և Վոլֆգանգ Լորխն են, ովքեր 2001 թվականի հուլիսի 6-ին մրցույթ հաղթելուց հետո պարգևատրվել են շենքի ճարտարապետը հանդիսանալու պայմանագրով[1]։
Հրեական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրեական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ալտշտադտ-Լեհել |
Վայր | Ալշտադտ (Մյունխեն) |
Մասն է | Ohel Jakob synagogue? |
Հասցե | St.-Jakobs-Platz (München)? (16) |
Հիմնադրվել է | մարտի 22, 2007 |
Տնօրեն | Bernhard Purin? |
Կայք | juedisches-museum-muenchen.de(գերմ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԱռաջին մտորումները թանգարանի հիմնադրման մասին եղել են դեռևս 1928 թվականից[2]։ Եվ միայն Հոլոքոստից հետո հրեական համայնքի երկարամյա նախագահ Հանս Լամմը, աջակցել է թանգարանի հիմքի կառուցմանը, սակայն չի կարող իրականացնել ամբողջովին կառուցումը։
1980-ական թվականներին պատկերասրահագետ Ռիչարդ Գրիմը Մաքսիմիլիանշթրասե փողոցում 28 կմ² տարածքում բացել է մասնավոր հրեական թանգարան։
10 տարի անց հրեական համայքնը ժողով գումարեց և տրամադրեց ցուցահանդեսային սրահ համայնքի կենտրոնի տնօրինության ներքո։ Այդ «փոխանցիկ թանգարան»-ը մինչև 2001 թվականը ղեկավարել է Ռիչարդ Գրիմը, հետո դրանով զբաղվել է քաղաքային կազմակերպությունը, Մյունխենյան քաղաքային թանգարանի և քաղաքային արխիվի հետ։
Ըստ հրեական համայնքի պլանների, հիմնական ժողովարանի և Սուրբ Հակոբի հրապարակում համայնքային կենտրոնի, կառուցումը նախատեսվել էր Մյունխեն քաղաքի դաշնային հրեական թանգարանում։ Այն ֆինանսավորվում է Մյունխեն քաղաքի կողմից 13,5 միլիոն եվրոյով։
Ցուցադրություն
խմբագրելՑուցահադեսյին սրահը ձգվում է 900 կմ² տարածով և տեղակայված է երեք հարկերով։ Կիսանկուղային հարկում գտնվում է «ձայներ-վայրեր-ժամանակներ» մշտական ցուցահանդեսը հրեաների պատմության և ժամանակակից Մյունխենի վերաբերյալ։ Երկրորդ և երրորդ հարկերում իրար են փոխարինում տարբեր թեմաներով ցուցահանդեսներ։ Առաջին հարկում գտնվում է գրքերի հրեական խանութ և սրճարան։
Մյունխենյան քաղաքային խորհրդում որպես տնօրեն հրավիրվել է մշակութային աշխատող Բերնհարդ Պուրինը, որը նախկինում ղեկավարել է Ֆրանկոնիայի հրեական թանգարանը Ֆյուրտում և Շնայթահում։ Հիմնադրման առաջին տարում Մյունխենում Հրեական թանգարանը ընդունել է 100.000 այցելու։
Հրեական թանգարանի միջնորդության ծրագիրը անց է կացվում է կոոպերացիայում Մյունխենի ազգային համալսարանի հետ։ Ցուցահանդեսի սրահների մի մասը հանձնվել է աշխատավոր խմբերին ևˊ միջնորդայի աշխատանքի համար, ևˊ դասարարնների համար, ևˊ երիտասարդ խմբերի համար։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Drei Wettbewerbe führten zur endgültigen Platzgestaltung, Jüdisches Zentrum Jakobsplatz (գերմ.)
- ↑ «Über das Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հրեական թանգարանի պաշտոնական կայքը
- Թանգարանը www.muenchenarchitektur.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական թանգարան (Մյունխեն)» հոդվածին։ |