Հրաչ Աբրահամյան

հայ ատամնաբույժ

Հրաչ Արմենի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1921(1921-10-25)[1], Ռաշթ, Իրան[1] - մարտի 19, 2013(2013-03-19)[2], ԱՄՆ[3]), հայ ատամնաբույժ, դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1951

Picto infobox med.png
Հրաչ Աբրահամյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1921(1921-10-25)[1]
ԾննդավայրՌաշթ, Իրան[1]
Մահացել էմարտի 19, 2013(2013-03-19)[2] (91 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունTehran University of Medical Sciences Dental School? (1945), Փարիզի համալսարան (1947) և Northwestern University Dental School? (1951)
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

ԿենսագրությունԽմբագրել

Հրաչ Աբրահամյանը ծնվել է Թեհրանում, Արմենակ և Շուշանիկ Աբրահամյանների ընտանիքում։ Ունեցել է զույգ եղբայրներ՝ Վազգեն, Բաբկեն։ 1941 թվականին ավարտել է Ալբորց քոլեջը, 1945 թվականին՝ Թեհրանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1947 թվականին ուսումը շարունակել է Փարիզի համալսարանում, այնուհետև՝ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի ատամնաբուժության դպրոցում։ 1951-1954 թվականներին աշխատել է Նյու Յորքի «Մեմորիալ» բժշկական կենտրոնում, 1954-2004 թվականներին՝ Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, 1975-1990 թվականներին` դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1970 թվականից, միաժամանակ` Վաշինգտոնի կենտրոնական զինվորական հիվանդանոցի խորհրդական։ Աշխատանքները վերաբերում են ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության հարցերին[4]։

Հայաստանի անկախացումից ի վեր 36 անգամ եղել է Հայաստանում, մեկ անգամ Ֆուլբրայթ կրթաթոշակով, 4 ամիս Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում կազմակերպել վերապատրաստումներ, հանդես եկել խոհրդատվություններով։ Հայերեն է թարգմանել իր ատամնաբուժական գրքերը և չորս տարբեր ժամանակներում հրատարակել դրանք[5]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Դիմածնոտային օրթոպեդիկ, հարատամնաբուժության ակադեմիայի անդամ, 1960
  • Ատամնաբույժների ակադեմիայի անդամ, 1967
  • Պրոթեզիստների ամերիկյան ակադեմիայի անդամ, 1971
  • Ատամնաբույժների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, 1975

ԵրկերԽմբագրել

  • Արհեստական լրիւ ատամնաշար հինգ բուժայցով։ Աբրահամյան Հրաչ Արմենի, Երկրորդ տպագրութիւն. բարեփոխւած և նկարազարդ, Երևան, «Հայաստան», 2002։
  • Արհեստական լրիվ ատամնաշար հինգ բուժայցով։ Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի դասախոսությունների շարք, Հայաստան, 2002[6]։

ԾանոթագրություններԽմբագրել