Բացել գլխավոր ցանկը

Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան

(Վերահղված է Հրաչյա Մելիքյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրաչյա Մելիքյան (այլ կիրառումներ)

Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան (նոյեմբերի 2, 1913(1913-11-02), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1941(1941-07-11), Մոգիլյով, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Սպիրիդոն Մելիքյանի որդին։

Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան
Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Հրաչյա Սպիրիդոնի Մելիքյան
Ծնվել էնոյեմբերի 2, 1913(1913-11-02)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 11, 1941(1941-07-11) (27 տարեկանում)
Մոգիլյով, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

Միջնակարգ մասնագիտական կրթությունն ստացել է Երևանում: 1933-1935 թվականներին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժնում՝ Գնեսինի դասարանում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան:

Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում: Սերտորեն կապված է եղել ժողովրդական երաժշտության հետ։ Նրա աչքի ընկնող ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը, լարային կվարտետը, դաշնամուրային պրելյուդները, երգերը։

Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում՝ Բելառուսի Մոգիլյով քաղաքում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 389