Հրաչյա Մարգարյան (ըմբիշ)

ըմբիշ

Հրաչյա Մուրադի Մարգարյան (նոյեմբերի 23, 1999(1999-11-23), Արտաշատ, Հայաստան), հայ ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն[1], Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[2]։

Հրաչյա Մարգարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 23, 1999(1999-11-23) (24 տարեկան)
Ծննդավայր՝Արտաշատ, Հայաստան
Մեդալները
Ոսկի Պոնտեվեդրա 2019 61 կգ
Արծաթ Պլովդիվ 2022 65 կգ
Արծաթ Կինշասա 65 kg

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Մարգարյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 23-ին։ 2017-2021 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։

2019 թվականին, 61 կիլոգրամ քաշային կարգում, Հրաչյա Մարգարյանը դարձել է Հայաստանի չեմպիո։ Նույն թվականին մասնակցել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում տեղի ունեցած Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և 61 կիլոգրամ քաշային կարգում նվաճել ոսկի մեդալ[3][4]։ Հայազգի ըմբիշը եզրափակչում 11:0 հաշվով հաղթել է ուկրաինացի մարզիկին[5]։

2021 և 2022 թվականներին 65 կիլոգրամ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ 2022 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հրաչյա Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ[6]։

2023 թվականին Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում տեղի ունեցած Ֆրանկոֆոնյան խաղերում Հրաչյա Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել