Հրաչյա Կազումով

տնտեսագետ

Հրաչյա Բագրատի Կազումով (դեկտեմբերի 25, 1928(1928-12-25), Իջևան, ԽՍՀՄ - հունիսի 29, 1982(1982-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1966), պրոֆեսոր (1967):

Հրաչյա Կազումով
Ծնվել էդեկտեմբերի 25, 1928(1928-12-25)
ԾննդավայրԻջևան, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 29, 1982(1982-06-29) (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1966)
Մասնագիտությունտնտեսագետ

Նորիկ Կազումովի և Զորայր Կազումյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Հրաչյա Կազումովը ծնվել է 1928 թվականին Իջևանում։ 1950 թվականին ավարտել է Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1976-1982 թվականներին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր Տնեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության և արդյունաբերության տնտեսագիտությանը, գների և գնագոյացման, տնտեսական մեխանիզմի կատարելագործման հարցերին։

Երկեր խմբագրել

  • Пути подъема экономики хлопкосеющих колхозов / Р. Б. Казумов, А. Джахангиров. Баку, Азернешр, 1969.
  • Некоторые вопросы экономического стимулирования повышения качества продукции: Обзор / Р. Б. Казумов, А. С. Бабаян, Госплан Совета министров АрмССР, Армянский науч.-исслед. ин-т науч.-техн. информ. и технико-эконом. исслед., Ереван, Б. и., 1976[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 531։
  2. Կազումով, Հրաչյա Բագրատի; Бабаян, А. С. (1976). Некоторые вопросы экономического стимулирования повышения качества продукции: Обзор. Госплан Совета министров АрмССР. Ереван: Б. и.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Կազումով» հոդվածին։