«Հրաշքների երկու օր» (ռուս.՝ «Два дня чудес»), 1970 թվականի խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ, որ Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում նկարահանել է ռեժիսոր Լև Միրսկին Յուրի Սոտնիկի «Просто ужас!..» պիեսի հիման վրա։

Հրաշքների երկու օր
ռուս.՝ Два дня чудес
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոֆանտաստիկա, կինոկատակերգություն և ադապտացիա
Թեմամարմինների փոխանակում
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼև Միրսկի
Սցենարի հեղինակԱլեքսանդր Խմելնիկ
ԴերակատարներԼեոնիդ Կուրավլյով
ՕպերատորԱլեքսանդր Ռիբին
ԵրաժշտությունԲոգդան Տրոցյուկ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Բարի կախարդների ինստիտուտի երիտասարդ ու դեռևս իրենց ուսումը չավարտած երկու փերիներ՝ Երիցուկն ու Մանուշակը, չհանձնած քննությունից հետո գնում են արտադրական պրակտիկայի մարդկանց մոտ՝ կատարելու «բարի հրաշք»։ Շոգենավում փերիները լսում են հիվանդանոցի թերապևտիկ բաժնի վարիչ Վադիմ Լեոնիդովիչի, նրա կնոջ ու որդու խոսակցությունը, որոնք վերադառնում էին արձակուրդից։ Փերիներն առաջարկում են փոխել նրանց տեղերը, իսկ մորը վերածել աղջկա։ Վադիմ Լեոնիդովիչը առաջարկը լուրջ չի ընդունում և կատակով համաձայնում է։ Փերիները, ուրախանալով «բարի գործ» կատարելու հնարավորությամբ, օդում «գծում» են կախարդանքը և հորը վերածում որդու, որդուն՝ հոր, իսկ մորը՝ կակտուսի։

Այդ նույն ժամանակ Փոքրիկ ստորությունների ինտիտուտի երկու ուսանողուհի-կախարդուհիներ՝ նույնպես հայտնվում են մարդկանց մեջ՝ կատարելու մանր վատ արարքներ։

Քանի որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, որդին պետք է գնա դպրոց, իսկ հայրը՝ աշխատանքի հիվանդանոցում, նրանք փորձում են մեկը մյուսին սովորեցնել ու նախապատրաստել իրենց նոր դերին ու պարտականություններին։ Իսկ փերիներ Երիցուկին ու Մանուշակին այնուամենայնիվ հաջողվում է ուղղել իրենց սխալը. նրանք մայր-կակտուսին վերածում են մայր-աղջկա։

Դերերում խմբագրել

  • Լեոնիդ Կուրավլյով – Վադիմ Լեոնիդովիչ Մուրաշյով
  • Բորյա Մայխրովսկի – Գրիա Մուրաշյով
  • Միխայիլ Կոզակով – Բարի կախարդների ինստիտուտի պրոֆեսոր, քննություն ընդունող
  • Ելենա Մոզգովայա – փերի Մանուշակ
  • Նատալյա Մարկինա – փերի Երիցուկ
  • Էրաստ Գարին – Կոշչեյ Անմահի անվան փոքրիկ ստորությունների ինստիտուտի պրոֆեսոր, քննություն ընդունող
  • Օլգա Արոսևա – ուսանողուհի-կախարդուհի Ալֆա Իվանովնա Կոկոշկինա
  • Թամարա Չեռնովա – ուսանողուհի-կախարդուհի Մարֆա Պետրովնա
  • Լիդիա Բելինսկայա (Լիդիա Պետրովնա Գրիշայի մայրը)[1][2]
  • Յուրի Կրիտենկո – Ալեքսանդր Եֆիմովիչ Տուկաչյով, գլխավոր բժիշկ
  • Ալեքսանդր Նազարով – Ռոստիսլավ Միխայլովիչ, բժիշկ-հոգեբույժ
  • Լյուդմիլա Ստոյանովա – երիտասարդ մասնագետ Յուլյա Իվանովնա
  • Ելենա Մալիկովա – Լիդա, մայր-աղջիկ
  • Մարիյկա Լոկշինա – Լիլյա
  • Սլավա Գլուշկով – Պետյա
  • Յաշա Օվչուկով – Արտյոմ
  • Սերյոժա Տիսլեր
  • Ալյոշա Վիլլ
  • Վովա Կունկով
  • Պետյա Տումանով
  • Անյա Սաֆոնովա
  • Գալյա Տրոշինա
  • Օլեգ Օրեխով
  • Տոլյա Լյուբիմով
  • Պյոտր Վեսկլյարով – տարեց բժիշկ
  • Միխայիլ Զիմին – հիվանդ Ֆեդոտով
  • Եվգենի Մայխրովսկի – սանիտար
  • Վիկտոր Մախմուտով – տաքսիստ
  • Վ. Օսիպովա
  • Թամարա Պարրա – մորաքույր Զինա
  • Վերա Պետրովա – մատուցողուհի սրճարանում
  • Զինաիդա Սորոչինսկայա – մատուցողուհի սրճարանում
  • Յուրի Չեկուլաև – ուսումնական կաբրիոլետի վարորդ
  • Թամարա Յարենկո – Աննա Ստեպանովնա, ուսուցչուհի
  • Ռոման Ֆիլիպով – հիվանդ հերթում (լուսագրերում նշված չէ)
  • Զինովի Գերդտ – հեղինակի խոսք (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Մ. Պրյադկին, Ալեքսանդր Խմելիկ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լև Միրսկի
  • Գլխավոր օպերատոր՝ Ալեքսանդր Ռիբին
  • Կոմպոզիտոր՝ Բոգդան Տրոցյուկ
  • Բեմադրող նկարիչներ՝ Վլադիմիր Բոգոմոլով, Օլգա Կրավչենյա
  • Ֆիլմի տնօրեն՝ Գ. Կուպերշմիդտ
  • Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Բոգոլեպով
  • Երգերի տեքստերի հեղինակներ՝ Սերգեյ Գրեբեննիկով, Նիկոլայ Դոբրոնրավով
  • Պարերի բեմադրող՝ Մ. Մնացականյան
  • Ռեժիսոր՝ Ա. Տիմոնին
  • Օպերատոր՝ Յուրի Դյակոնով
  • Խմբագիր՝ Իրինա Սոլովյովա
  • Հագուստների նկարիչ՝ Գալինա Կազակովա
  • Նկարիչ-գրիմարար՝ Կ. Կուպերշմիդտ
  • Մոնտաժող՝ Վ. Վասիլևա
  • Համակցված նկարահանումներ՝ Վ. Վասիլև, Յուրի Օսմինկին
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Կուզմին, Վ. Սաֆոնովա
  • Օպերատորի օգնականներ՝ Լև Գոլուբին, Ս. Ժուրբիցկի
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Յուրի Սիլանտև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Людмила Белинская: Не люблю слово «было» — люблю слово «есть».
  2. «Женские судьбы. Людмила Мызникова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.