Հրաշքների գավիթ (ֆր.՝ La Cour des Miracles), միջին դարերում Փարիզի մի քանի թաղամասերի անվանումը, որտեղ ապրում էին աղքատներ, թափառաշրջիկներ, մարմնավաճառներ, կարգալույծ վանականներ և բանաստեղծներ։

Հրաշքների գավիթը Գյուստավ Դորեի` Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի նկարազարդման մեջ

Հիմնականում ֆիզիկապես առողջ մարդիկ լինելով` մուրացկանները հանդես էին գալիս որպես հիվանդ ու հաշմանդամ և ողորմություն խնդրում։ Գիշերը, երբ նրանք վերադառնում էին իրենց թաղամաս, հաշմանդամությունը հրաշքով անհետանում էր, որտեղից էլ, հավանաբար տրվել է հրաշքների գավթի անվանումը։

Հրաշքների գավիթները հիմնականում լցվում էին աղքատության հաշվին` մարզերից աշխատանք որոնելու եկածներով։ Գավիթները վտանգավոր վայրեր էին համարվում. անծանոթներին այդ թաղամասերում մահ էր սպասվում։ Նույնսիկ պահնորդները չէին համարձակվում այդ թաղամասեր մտնել։ Երբ 1667 թվականին Լյուդովիկոս XIV-ը ստեղծեց փարիզյան ոստիկանությունը, ոստիկանապետ Լա Ռենիի առաջին խնդիրներից մեկը «հրաշքների գավիթների» տարաբնակեցումն էր։ Միայն 18-րդ դարում դրանք վերջնականապես վերացան իշխանությունների կողմից։

ՎայրԽմբագրել

Հրաշքների գավիթներ եղել են համարյա բոլոր խոշոր քաղաքներում։ Փարիզում դրանք տասներկուսն էին.
— 63, du Bac փողոց;
— Բրիսել (Brissel) պալատ` Моrue de la Mortellerie փողոցի վրա (այժմյան du Temple փողոցի մի մասը);
de la Jussienne պալատ` նույնանուն փողոցի վրա;
de Reuilly փողոցի վրա;
des Tournelles փողոցի վրա;
de l’Echelle փողոցի վրա;
— Սեն-Դյոնի (Saint-Denis) դարպասների մոտ երկու պալատ` la butte aux Gravois բլրի վրա;
— ամենամեծ հրաշքների գավիթը` Ալբիի կալվածք (Fief d’Alby)` du Caire և Réaumur փողոցների միջև, այսօր այն Փարիզի 2-րդ շրջանն է` Լյո Սանտե (Le Sentier) թաղամասը։

Վերջինը ամենահայտնին էր, այնտեղ են ստեղծագործել Վիկտոր Հյուգոն և Անրի Սովալը։ Գողերն ու աղքատները նույնիսկ իրենց համար թագավոր էին ընտրում, այսպես կոչված «Գլխավոր աղքատ[1]» կամ «Տյուների թագավոր[2]»: Վայրն այնքան վտանգավոր էր, որ նույնիսկ թագավորական զինվորները չէին համարձակվում այնտեղ մտնել։

1630 թվականին Լյուդովիկոս XIII-ի օրոք, երբ փորձել էին շարունակել նոր փողոցը, որը կհատեր Հրաշքների գավիթը, կառուցողներին սպանեցին` աշխատանքը դեռ չվերջացրած։

Հրաշքների գավիթը գրականության մեջԽմբագրել

Փարիզի 2-րդ շրջանում գտնվող ամենահայտնի և վտանգավոր Հրաշքների գավթի նկարագրությունը տվել է Վիկտոր Հյուգոն իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում (1831)։ Նկարագրվում է նաև Անն և Սերժ Գոլոն զույգի «Անժելիկա» վեպի մասերից մեկում (1956) և Ժյուլետտա Բենցոնիի «Կատրին» վեպի առաջին մասում (1964)։

Ալեքսանդր Կարպենկոն Կիր Սապգիրի "Հրաշքների գավիթ" գրքի մասին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. le grand Coësre` ժարգոնային արտահայտություն, որ նշանակում է „Գլխավոր աղքատ“, „Աղքատների առաջնորդ“, „Աղքատների արքայազն“
  2. Thune, Tune, Thunard или Thunette — золотая монета номиналом в 5 франков

Արտաքին հղումներԽմբագրել