Հրանտ Մարգարյան (թատերագիր)

հայ թատերագիր, ռեժիսոր, բանաստեղծ, քիմիկոս
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Մարգարյան (այլ կիրառումներ)

Հրանտ Մանուկի Մարգարյան (հոկտեմբերի 6, 1938(1938-10-06), Բասրա, Իրաք), հայ թատերագիր, ռեժիսոր, բանաստեղծ, քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1994)։

Հրանտ Մարգարյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1938(1938-10-06) (84 տարեկան)
ԾննդավայրԲասրա, Իրաք
ԿրթությունՏեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1971)
Մասնագիտությունռեժիսոր, բանաստեղծ և քիմիկոս
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Հրանտ Մարգարյանը ծնվել է 1938 թվականին Իրաքի Բասրա քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Սթիվենսի ինստիտուտի (ԱՄՆ) տեխնոլոգիական քոլեջը։ 1971 -1972 թվականներին եղել է Կոլումբիայի համալսարանի գիտաշխատող, 1994-2005 թվականներին՝ Նյու Յորքի նահանգային համալսարանի դասախոս, 1967 թվականից՝ Նյու Յորքի Համազգային թատերախմբի հիմնադիր-ղեկավար։

Թատերգությունները նվիրված են ամերիկահայ ժամանակակից կյանքի ազգային և հոգեբանական խնդիրների[1]։

ԲեմադրություններԽմբագրել

Բեմադրություն Տարեթիվ
«Շրջանը» 1975
«Բևեռները» 1977
«Վարդանանք» 1979
«Հայրիկ, լոյսի առաքեալը» 1989
«Ուղևորը» 1989
«Եւ երկինքէն երեք աթոռ ինկաւ» 1991
«Հեթում արքայ» 1993
«Հայելիներ» անգլերեն, 1996
Լ. Շանթի «Հին աստվածները»
«Դերասանուհին»

ԵրկերԽմբագրել

ԹատերգություններԽմբագրել

  • «Վազեմ... չուշանամ» («Բագին», 1994)
  • «Ուղեւորը» (2004)
  • «Երբ արեւը կը լռէ» (2005)

Բանաստեղծությունների ժողովածուԽմբագրել

  • «Ենթաեսէն փշրուած» (2004)

Ճամփորդական հուշագրությունների ժողովածուԽմբագրել

  • «Քարաձայն պատարագ» (անգլերեն, հայերեն, 1997)

ՊարգևներԽմբագրել

  • Համազգայինի «Ոսկե մեդալ» (1980)
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալ (1987)
  • Հայաստանի գրողների միության «Լավագույն դրամատուրգ» մրցանակ (1992)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007