Հրանտ Մաթևոսյանի հուշաքար-աղբյուր

հուշաղբյուր Երևանի Պուշկինի փողոցի թիվ 3/1 տան առջև

Հրանտ Մաթևոսյանի հուշաքար-աղբյուր, Հրանտ Մաթևոսյանին (1935-2002 թվականներ) նվիրված հուշաքար-աղբյուր, որը գտնվում է Երևանի Պուշկինի փողոցի թիվ 3/1 շենքի առջև, որտեղ ապրել է գրողը։

Հրանտ Մաթևոսյանի հուշաքար-աղբյուր

Հրանտ Մաթևոսյանի հուշաքար-աղբյուր
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Պուշկինի փողոց
Ճարտարապետ(ներ) Տիգրան Բարսեղյան
Հիմնադրում 2011, փետրվարի 12
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

Հուշաքար-աղբյուրը բացվել է Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում 2011 թվականի փետրվարի 12-ին` գրողի ծննդյան օրը[1], Երևանի նրա բնակարանի առջև։ Հուշաքարի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամներ, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, Երևանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, մտավորականներ, մշակույթի գործիչներ[2][3]։

Հուշաքարի բացման արարողությունը կատարել են Հրանտ Մաթևոսյանի կրտսեր թոռնուհի Վերժինեն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հեղինակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հրանտ Մաթևոսյանի հուշաքար-աղբյուր». 2018 թ․ հունիսի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Բացվեց Հրանտ Մաթևոսյանի հուշաքար–աղբյուրը
  3. Բացվել է Հրանտ Մաթևոսյանի հուշաքար-աղբյուրը

Արտաքին հղումներ խմբագրել