Հրանտ Հրահան

հայ թարգմանիչ, գրող

Հրանտ Հրահան (Հրանտ Խաչիկի Նազարյան, փետրվարի 29, 1892(1892-02-29), Ադափազար, Թուրքիա - ապրիլի 16, 1988(1988-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Հրանտ Հրահան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Հրանտ Նազարեան
Ծնվել էփետրվարի 29, 1892(1892-02-29)
ԾննդավայրԱդափազար, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 16, 1988(1988-04-16) (96 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿեդրոնական վարժարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Հայաստանի օգնության կոմիտե
Հրանտ Հրահան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Հրահանը ծնվել է 1892 թվականի փետրվարի 29-ին, Թուրքիայի Ադապազար քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ռուբինյան վարժարանում և Ազգային կեդրոնական լիցեյում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ապաստանել է Բրուսայի վիլայեթի Քյոթահիա քաղաքում։ 1918-1919 թվականներին ուսուցչություն է արել նույն քաղաքի հայոց վարժարանում։ 1919-1921 թվականներին աշխատել է Էսկիշեհիր քաղաքի հայկական դպրոցում։ Ապա անցել է Բուլղարիա և պաշտոնավարել Պլովդիվ քաղաքի արտադրական մի ֆիրմայում։ Եղել է ՀՕԿ-ի բուլղարական մասնաճյուղի անդամ։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։

Գրել է «Հերոսի մը նամականին» (1931 թ.), «Համբուրե զիս» (պիես, 1933 թ.), «Արցունք և ժպիտ» (պատմվածքներ, 1949 թ.), «Բալկանների լանջերում» (1951 թ., վիպակ՝ Բուլղարիայում պարտիզանական շարժման մասնակից հայ երիտասարդների մասին)։ Հրանտի ստեղծագործությունները հիմնականում պատկերում են Մեծ Եղեռնի սարսափները, որոնք անձամբ ապրել է հեղինակը՝ «Իմ կյանքի վեպը» (հատ. 1-2, 1954-1958 թթ.), վերափոխված տարբերակը՝ «Խոսում են անմահները» (1970 թ.) և այլ գործեր։ Նա նաև թարգմանել է Ք. Բոտևի, Ի. Պետրովի ստեղծագործություններից[1]։

Երկեր խմբագրել

  • Հերոսի մը նամականին, Պլովդիվ, 1931, 120 էջ։
  • Համբուրե զիս, Պլովդիվ, 1933, 100 էջ։
  • Հրաշագործ միություն, Պլովդիվ, 1936, 160 էջ։
  • Խղճի խայթեր, Պլովդիվ, 1937, 120 էջ։
  • Արցունք և ժպիտ, Երևան, 1949, 140 էջ։
  • Բալկանների լանջերում, Երևան, 1951, 200 էջ։
  • Իմ կյանքի վեպը, Ա. հատոր, Երևան, 1954, 260 էջ[2]։
  • Իմ կյանքի վեպը, Բ. հատոր, Երևան, 1958, 540 էջ։
  • Խոսում են անմահները, Երևան, 1970, 676 էջ։
  • Կյանքն ընդդեմ մահվան, Երևան, 2004, 416 էջ[3]։

Թարգմանություններ (բուլղարերենից) խմբագրել

  • Էլին Պելին, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 190 էջ։
  • Բուլղարական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 112 էջ։
  • Բոտև Խրիստո (գրքի մեջ մտնող արձակը թարգմանել են Հրանտ Հրահանը, և Մ. Թերզյանը), Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Պետրով Իվայլո, Նոնկայի սերը, Երևան, Հայպետհրատ, 1961, 230 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
  2. Հրահան Հրանտ (1955)։ Իմ կյանքի վեպը (հայերեն)։ Haypethrat 
  3. Հրահան Հրանտ (2004)։ Կյանքն ընդդեմ մահվան։ Մեծ եղեռնից վերապրողի պատմությունը (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993029342 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։