Հրանտ Հովսեփյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Հովսեփյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Սարգսի Հովսեփյան (փետրվարի 10, 1919[1], Բյուրական, Էջմիածնի գավառ, Հայաստան[1] - 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։
Հրանտ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1919[1] |
Ծննդավայր | Բյուրական, Էջմիածնի գավառ, Հայաստան[1] |
Վախճանվել է | 1987 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմանկար[1] և նատյուրմորտ[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՀրանտ Հովսեփյանը ծնվել է 1919 թվականի փետրվարի 10-ին Բյուրական գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզ)։ 1939 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը։
Մասնակցություն Հայրենական պատերազմին
խմբագրելՄասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է Խարկովում, 217-րդ հրաձգային գնդում, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Կուբանի, Ղրիմի, Ուկրաինայի ազատագրման համար մղվող մարտերին։ 1943 թվականի փետրվարի 19-ին նկարիչն աջ ոտքից ծանր վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Հովսեփյանը պարգևատրվել է Հայրենակամ մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, Կովկասի պաշտպանության համար և այլ մեդալներով, բազմիցս արժանացել է բանակի գլխավոր հրամանատարության շնորհակալագրերին[2]։
Ստեղծագործական ուղի
խմբագրել1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությանը կից շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի գեղարվեստական ղեկավար, այնուհետև անցել է մանկավարժական գործունեության։ 1964-1987 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում։ Ցուցահանդեսների մասնակցել է 1950 թվականից։ Ստեղծագործել է թեմատիկ կոմպոզիցիոն պատկերի, դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի ժանրերում։ Լավագույն աշխատանքներից են՝ «Մեծ տան մայրը» (1959), «Հայրեր և որդիներ» (1965), «Աղավնաձոր» (1965), «Հնձվորները» (1980), «Հողը և մարդը» (1983), «Կժերով նատյուրմորտ» (1987), «Կոստան դային», «Աշնանային օր», «Հողի մշակ Սերոբ ամին» և այլն[3]։ Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1969 թ.)։
Պարգևներ
խմբագրել- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Կովկասի պաշտպանության համար մեդալ
Մատենագրություն
խմբագրել- М. Казарян, Грант Овсепян, (буклет), Ереван, 1971 г.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 581)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |