Հրանտ Կյուլպենկյան

հայ նկարիչ

Հրանտ Կյուլպենկյան (Կյուլպենկ) (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1968, Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ։

Հրանտ Կյուլպենկյան
Ծնվել է1880
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1968
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Հրանտ Կյուլպենկյանը ծնվել է 1880 թվականին, Կոստանդնուպոլիսում։ 1916 թվականից հաստատվել է Փարիզում, ստեղծագործել Մոնմարտրի շրջանում։

Հրանտ Կյուլպենկյանի բնանկարները («Բնանկար», 1930-ական թվականներ, ՀԱՊ), նատյուրմորտները, դիմանկարները տեսանելի-առարկայական աշխարհի անմիջական, զգացմունքային ընկալման արդյունք են. այս առումով, նաև գունանկարային մեթոդով Հրանտ Կյուլպենկյանի երփնագրին հատուկ են գույների սահուն հաջորդականությունը, գունանկարային ջերմ, ներհուն մթնոլորտը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005