Հրանտ Ավանեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Միքայելի Ավանեսյան (ապրիլի 5, 1957[1], Դաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոն ամբիոնի վարիչ, Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար։ Հեղինակ է տարբեր լեզուներով հրատարակված 214 գիտական աշխատանքի (այդ թվում 4 մենագրություն, 15 ուսումնական ձեռնարկ) և 2 գյուտի[2]։
Հրանտ Ավանեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Դաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մայրենի լեզու | հայերեն |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | հոգեբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Hrant Avanesyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել1964-1974 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջն. դպրոցում[2], 1974-1978 թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ ստանալով ֆիզիկական դաստիարակության ուսուցչի, սուսերամարտի մարզչի որակավորում։ 1978-1983 թթ. սովորել է Մոսկվայի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1981-1985 թթ. Մոսկվայի Ընդհանուր և մանկավարժական հոգեբանության ինստիտուտի ասպիրանտուրայում։
Գիտական գործունեություն
խմբագրել1985 թվականին ստացել է հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան՝ Մոսկայի Ընդհանուր և մանկավարժական հոգեբանության ինստիտուտում պաշտպանելով «Անհատական և թիմային մրցումներում մարզիկի գործունեության արդյունավետության հոգեբանական գործոնները» թեմայով ատենախոսությունը (19.00.01 , Մոսկվա, ՌԴ, դիպլ. ПС N 001470)
1993 թվականին ստացել է հոգեբանության և մանկավարժության դոցենտի աստիճան (ՖԿՀՊԻ, ՌԴ ԲՈՀ, Մոսկվա, դիպլ.Ц N 009189)
2004 թվականին ստացել է հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճան, պաշտպանության թեմա՝ «Գործունեության լարված պայմաններում մարդու աշխատունակության կարգավորիչ մեխանիզմների հոգեբանական օրինաչափությունները» (ԺԹ 00.01, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան, Երևան, ՀՀ, Բ – 00533)
2006 թվականին ստացել է հոգեբանության պրոֆեսորի աստիճան (ԵՊՀ, ՀՀ ԲՈՀ, Երևան, դիպլ. Պ-00399)
Գիտական աշխատանքներ և գյուտեր
խմբագրելՀեղինակ է 214 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 4 մենագրություն, 15 ուսումնական ձեռնարկ, 2 գյուտ։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալ
- ԵՊՀ ոսկե մեդալ
- Վրաստանի հոգեբանական ասոցիացիայի Ուզնաձեի անվան հուշամեդալ, (GPS), 2011
- Special Olympics International «Hero» շքանշան (Հատուկ օլիմպիադա մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար)
Գիտական աշխատանքներ
խմբագրել- The effect of activity and psychoregulation on the rehabilitation of people after natural calamities, Revue Itineraires, Actes des journee Internationales d'Etudes, jan. 4, Paris, 1993, 143-146
- Impact of Volleyball (Team Game) Versus Aerobic (Individual Exercises) in the Mitigating of the Depression (Rasoul Karbalaee Shirifard, Habib, Honari and al.) Journal of Atoms and Molecules. Jamonline N2(2); 2012. - p.202–213(չաշխատող հղում)
- Features valuation of intellectual capital in the organization, World Academy of Science, Engineering and Technology Educational and Pedagogical Sciences, 2015, Vol: 2, No:1, p. 352, dai:10.1999/1307-6892/19393
- Investigation of the relationship between entrepreneurship behavior with human capital and need for achievement in Iranian entrepreneurs (S. Ramezanpour, K. Vardanyan), International Conference on Psychology, Educational and Behavioral Sciences, 12-13/07/2016, Tehran, Iran, p. 3-9
- Informational influence and ethnic myths as factors of enemy image’s formation (E. Asriyan, L. Stepanyan), International Journal of Engineering Research & Science(IJOER), Vol-2, Issue-6 June- 2016, pp 91-95
- Innovative approaches of student professional self-presentation (E. Asriyan), Actes du Colloque International sur « l'Innovation Pédagogique,
- Accompagnement et Professionnalisation des Etudiants » (IPAPE), 6-8 Avril 2017 à Djerba, Tunisie p. 24-29
- Анализа развития управленческих навыков руководителей образовательных организаций (А.А. Бучек, А.С. Герасимова, А.В. Ермоленко), Արդի հոգեբանություն/ Գիտական հանդես, N1, Եր. 2017, էջ 250-254
- Интегральный подход к проективной психодиагностике при отборе персонала, Արդի հոգեբանություն/ Գիտական հանդես, N1, Եր. 2017, էջ 368-374
- Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնա- հատկությունների համակարգումը Մենագրություն, Եր.,ԵՊՀ հրատ. 2017
- Гендерные особенности совладающего поведения студентов, Психология и педагогика: методика и проблемы практического применения: (Дудченко З.Ф., Никифоров Г.С.), сборник материалов LVIII Международной научно-практической конференции
- Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման և զարգացման մեթոդնե, Եր., ԵՊՀ հրատ., 2017, 186 էջ (Ն. Հարությունյան, Ս. Հովհաննիսյան, Լ. Ստեփանյան, Է. Ասրիյան)
- Traditional and Alternative Approaches to the Method of Situational Analysis in Russia: Evidence from the Case Study “Istanbul in the Life and Works of Martiros Saryan, (O. Fedotova, P. Ermakov, V. Latun, H. Hovhannisyan ), Journal of Social Studies Education Research. Vol 8, No 2, 2017, p. 145-160 Արխիվացված 2018-05-28 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13451
- ↑ 2,0 2,1 «Հրանտ Միքայելի Ավանեսյանի մասին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 3,0 3,1 База патентов СССР, Аванесян
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ավանեսյան» հոդվածին։ |