Հրանտ Անդրյան
Հրանտ Անդրյան (31 մայիսի, 1977, Մարտակերտ - 20 օգոստոսի, 1994, Ջրաբերդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Հրանտ Բորիկի Անդրյան | |
---|---|
31 մայիսի, 1977 - 20 օգոստոսի, 1994 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
ԿենսագրությունԽմբագրել
Հրանտ Անդրյանը ծնվել է 1977 թ. մայիսի 31-ին Մարտակերտ քաղաքում։ Միջնակարգ թերի կրթություն է ստացել Մարտակերտի թիվ 2 դպրոցում։ Չէր բոլորել նրա 17 տարին, երբ զորակոչվեց բանակ։ Նախ ծառայում էր Խոջալուում, ապա՝ Վ.Բալայանի ջոկատում։ Զոհվել է 1994 թ. օգոստոսի 20-ին Ջրաբերդում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մարտակերտի գերեզմանատանը[1]։