Հրանուշ Հակոբյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանուշ Հակոբի Հակոբյան (1929, Ցղնա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն), հայ քանդակագործ։

Հրանուշ Հակոբյան
Ծնվել է1929
ԾննդավայրՑղնա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Քաղաքացիություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957)
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1959 թվականին եղել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայի նկարիչը։ Նրա գործերից են՝ «Ծովափին», «Աղջկա դիմաքանդակ», «Բանվորուհի»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: