Հրայր Մուրադյան
Հրայր Բենիամինի Մուրադյան (մարտի 24, 1907, Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։
Հրայր Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1907 Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 6, 1964 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և դրամատուրգ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1933) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1963) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ Ավարտել է Կրասնոդարի յոթնամյա դպրոցը, իսկ 1928 թվականին՝ Նոր Նախիջևանի հայկական մանկավարժական տեխնիկումը։ 1928-1930 թվականներին ուսուցչություն է արել Կրասնոդարի հայկական դպրոցում։ 1933 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելուն զուգընթաց, 1931-1933 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի ֆինանսատնտեսական տեխնիկումում և բժշկական ինստիտուտում, 1933-1934 թվականներին՝ Իջևան ավանի դպրոցում։ 1935-1942 թվականներին աշխատել է Երևանի գրական թանգարանում, 1942 թվականից ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. հայ, ռուս և անտիկ շրջանի գրականություն է դասավանդել Երևանի հեռակա մանկավարժական, երկամյա ուսուցչական և թատերական ինստիտուտներում։
1943 թվականին «Խաչատուր Աբովյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Դերենիկ Դեմիրճյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
1956 թվականին նրա «Խաչատուր Աբովյան» դրաման բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։
1960 թվականին նկարահանվեց նրա սցենարի հիման վրա «Սայաթ-Նովա» երաժշտական-կատակերգական կինոնկարը։ Ռեժիսորն է Կիմ Արզումանյանը։
Ռուսերեն լույս է տեսել Հ.Մուրադյանի «Ժամանակակիցները Աբովյանի մասին» գիրքը (Երևան, 1940)։ Մասնակցել է Ռափայել Պատկանյանի և Խաչատուր Աբովյանի երկերի ակադեմիակամ հրատարակություններին։ Մահացել է Երևանում[1]։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Պռոշյանի կյանքը, Երևան, Պետհրատ, 1937, 69 էջ։
- Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 96 էջ։
- Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1940։
- Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1941, 128 էջ։
- Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, 114 էջ։
- Վարդան Մամիկոնյան, Երևան, Հայպետհրատ, 1943, 38 էջ։
- Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ։
- Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 170 էջ։
- Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ։
- Ռափայել Պատկանյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 268 էջ։
- Դերենիկ Դեմիրճյան, «Գիտելիք», 1957, 39 էջ։
- Սայաթ-Նովա (կինովիպակ), Բեյրութ, 1960, 75 էջ։
- Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 513 էջ։
- Սայաթ-Նովա, Երևան, 1963, 85 էջ։
- Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ։
- Գրաքննադատական ակնարկներ, Երևան, 1965, 437 էջ։
ԹարգմանություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկ խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 326-327
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։ |