Հրաձգություն Լա Լոշի դպրոցում

Հրաձգություն Լա Լոշ գյուղի դպրոցում (Կանադա, Սասկաչևան նահանգ), տեղի է ունեցել 2016 թվակականի հունվարի 22-ին։ 17-ամյա դեռահասը, որի անունը չի հրապարակվում Կանադայի անչափահասների օրենսդրության համաձայն[1], հրազենից իր տանը սպանել է երկու զարմիկներին, իսկ հետո գնացել է դպրոց, որտեղ սովորել է, և կրակ է բացել այնտեղ։ Ընդհանուր առմամբ, միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ[2][3][4][5]։

Հրաձգություն Լա Լոշի դպրոցում
Սպանության ձևՀրաձգություն կրթական հաստատությունում
Երկիր Կանադա
Կոորդինատներ
Ամսաթիվհունվարի 22, 2016
Սպանվածներ4 մարդ
Վիրավորներ7

Զոհեր և վիրավորներ խմբագրել

Հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ[1][6]՝

  • Դեյն (17 տարեկան) և Դրեյդեյն (13 տարեկան) Ֆոնթեյններ՝ կրակողի զարմիկները,
  • Մարի Ժինավյե՝ դասավանդող, քաղաքապետի պաշտոնակատար Քևին Ժանվյեի միակ դուստրը, 21 տարեկան,
  • Ադամ Վուդ՝ դասավանդող, 35 տարեկան։

Բացի այդ, դպրոցի շենքում հրաձգության ընթացքում տարբեր վնասվածքներ է ստացել 7 մարդ[1]։

Արձագանք խմբագրել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և անձամբ այցելել դպրոց, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը[7]։

Քաղաքապետը հայտարարել է, որ կցանկանար, որ դպրոցը քանդվեր և հետո նորից կառուցվեր, քանի որ «այստեղ այնքան ցավ կար, որ դա վնասվածք է (քաղաքի բոլոր բնակիչների համար)»[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Даниил Студнев (2016 թ․ հունվարի 23). «СМИ: опознаны все 4 жертвы канадского школьного стрелка». ТАСС.
  2. Tait, Carrie (2016 թ․ հունվարի 24). «Accused in La Loche shooting is related to two victims». The Globe and Mail. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  3. Warick, Jason (2016 թ․ հունվարի 23). «'Right now, La Loche is devastated:' Saskatchewan school shooting leaves four dead». calgarysun.com. Calgary Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  4. «Canada school shooting: Five killed in Saskatchewan». bbc.com. BBC. 2016 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  5. «La Loche, Sask., shooting death toll left 4 dead, RCMP say». cbc.ca. Canadian Broadcasting Corporation. 2016 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին. {{cite news}}: Text "CBC" ignored (օգնություն)
  6. «Police charge 17-year-old boy with four counts of first-degree murder in La Loche mass shooting». National Post. 2016 թ․ հունվարի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  7. «Премьер-министр Канады посетил школу в Ла Лош, где произошла стрельба». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ հունվարի 30.
  8. Канадскую школу после стрельбы, открытой подростком, разрушат и построят заново
  9. «La Loche shooting: Mayor, local MP call for school to be 'torn down'» (անգլերեն). CBC News. 2016 թ․ հունվարի 24.

Արտաքին հղումներ խմբագրել