Հրահեստություն, նյութերի և շինվածքների՝ առանց հալվելու բարձր ջերմաստիճանների ազդեցությանը դիմանալու հատկությունը։ Հրահեստությունը արտահայտում են այն ջերմաստիճանով (°C), որի դեպքում տվյալ նյութից պատրաստված փորձանմուշը (30 մմ բարձրության եռանիստ հատած բուրգ, որի հիմքերի կողմերը հավասար են 8 և 2 մմ), փափկելու պատճառով թեքվում և վերևի մասով հպվում է տակդիրի մակերևույթին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618