«Հրաժեշտ» (ռուս.՝ «Прощание»), խորհրդային գեղանկարիչ[1], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Անդրեյ Միլնիկովի (1919-2012) կտավը, որում «Բալթիացիների երդումը» (ռուս.՝ «Клятва балтийцев») հայտնի կոմպոզիցիայի ստեղծումից երեսուն տարի անց հեղինակը կրկին անդրադարձել է գեղանկարչության միջոցով Հայրենական մեծ պատերազմի դրամայի իմաստավորմանը։

Հրաժեշտ
տեսակգեղանկար
նկարիչԱնդրեյ Միլնիկով
տարի1975
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Նկարի համար հեղինակն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի 1977 թվականին։

Պատմություն խմբագրել

Նկարում պատկերված է մոր և որդու հրաժեշտի տեսարանը։ Միլնիկովի ստեղծած կերպարը ստիպում է տասնամյակներ անց էլ ավելի սուր զգալ, թե ինչպիսի անխիղճ ուժով է ազդել պատերազմը յուրաքանչյուր ընտանիքի վրա, ինչ գնով է ձեռք բերվել հաղթանակը։ Անհնար է մոռանալ որդուն ճանապարհող մոր դեմքը։ Նրա կերպարի խորությունը համեմատական է դաժանությամբ լի աշխարհում նրա զգացմունքների խորության հետ։ Մոր կերպարը պատկերված է այնպիսի դրամատիկ նոտայով, որ նա դուրս է գալիս սյուժեի շրջանակներից և սկսում է դիտողի համար մարմնավորել բոլոր մայրերի ցավն ու սխրանքը, որոնք բաժանվում են իրենց երեխաներից։ Ռուսական թանգարանի կայքը մեջբերում է Լենինգրադի հայտնի պոետ և պատերազմի մասնակից Միխայիլ Դուդինի խոսքը Միլնիկովի «Հրաժեշտ» նկարի մասին.

Այս նկարի առաջ կարելի է լացել լինել սխրանքի մեծության համար, որը վեր է խոյանում մայրական վշտի անդունդի վրա։ Այս նկարը քաջության և ազնվության երգ է, զարմանքի հառաչ, հիացմունքի արցունք և միաժամանակ հիշատակի սուգ։

«Հրաժեշտ» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1975 թվականին Մոսկվայում «Խորհրդային Ռուսաստան» 5-րդ հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսում[3]։ 1977 թվականին Միլնիկովը «Հրաժեշտ» նկարի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Աշխատանքը հետագայում բազմիցս ցուցադրվել է խոշոր գեղարվեստական ցուցահանդեսներում և վերարտադրվել է մամուլում՝ ընդգրկվելով խորհրդային կերպարվեստի ոսկե հիմնադրամում[4]։ Ներկայում պահվում է Ռուսական պետական թանգարանի հավաքածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.89.
  2. О картине Мыльникова А. А. «Прощание» на сайте Государственного Русского музея
  3. Пятая республиканская выставка «Советская Россия». М., Советский художник, 1975. С.31.
  4. Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. СПб., Государственный Русский музей, 2006. С.121.

Աղբյուրներ խմբագրել

  • Пятая республиканская выставка «Советская Россия». М., Советский художник, 1975. С.31.
  • Каганович А. Андрей Андреевич Мыльников. Л., Художник РСФСР, 1980. — 282 с.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.89.
  • Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. СПб., Государственный Русский музей, 2006. С.121.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., «Первоцвет», 2007. С.57.

Արտաքին հղումներ խմբագրել