Հրաժեշտ զենքին

վեպ
(Վերահղված է Հրաժեշտ Զենքինից)

Հրաժեշտ զենքին, վեպ է, որը գրել է Էռնեստ Հեմինգուեյը։ Հեղինակը այն գրել է Առաջին Համաշխարհային Պատերազմի Իտալական արշավների ժամանակ։ Գիրքը հրատարակվել է 1929 թվականին։ Գրքում սյուժեն պատմում է ամերիկացի Ֆրեդերիկ Հենրին, ով լեյտենանտ է իտալական զորքերի բուժօգնության կորպուսում։ Գրքի անունը վերցվել է Ջորջ Պիլի բանաստեղծություններից մեկից։

Հրաժեշտ զենքին
անգլ.՝ A Farewell to Arms
ՀեղինակԷռնեստ Հեմինգուեյ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատերազմական վեպ
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Q124031051?
Ստեղծման տարեթիվ1929
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1929
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20170312
 A Farewell to Arms Վիքիպահեստում

Հրաժեշտ զենքին գիրքը սիրո պատմության մասին է, որը տեղի է ունենում հայրենիքից վտարված ամերիկացի Հենրի և Քեթրին Բարկլիի միջև Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ գոյություն ունեն անամոթ զինվորներ, կռիվներ և բնակչության տեղահանում։ Հրաժեշտ զենքին գրքի հրատարակումը ամրապնդեց Հեմինգուեյի ՝ որպես ժամանակակից ամերիկյան գրողի հեղինակությունը. այն դարձավ հեղինակի լավագույն վաճառվող գիրքը, իսկ կենսագիր Մայքլ Ռեյնոլդսը այն նկարագրում է այսպես՝ «Աղետալի Առաջին Համաշխարհային Պատերազմի մասին գրված առաջին ամերիկյան պատերազմական վեպը»[1][2]։ Վեպն առաջին անգամ բեմադրել է Լորենս Ստոլլինգսը 1930 թվականին, այնուհետև ֆիլմ է նկարահանվել 1932 թվականին, իսկ 1957 թվականին այն նորից է նկարահանվել[3]։ 1996 թվականին ռեժիսոր Ռիչարդ Ատենբորոյի կողմից նկարահանված «Սիրելով և Պատերազմելով» ֆիլմը պատմում է Հեմինգուեյի Իտալիայում գտնվելու մասին, երբ նա վարում էր բուժօգնության մեքենա, որը համապատասխանում է Հրաժեշտ զենքին գրքում տեղի ունեցող իրադարձություններին։

Բովանդակություն խմբագրել

Վեպը կազմված է 5 հատորից։ Առաջին գրքում Ռինալդին Հենրիին ներկայացնում է Քեթրին Բարկլիին։ Ֆրեդերիկը փորձում է գայթակղել Քեթրինին, և այստեղ սկսվում է նրանց սիրային կապը։ Իտալական ռազմաճակատում կռվելու ժամանակ Ֆրեդերիկը ծնկից վիրավորվում է և նրան ուղարկում են Միլանում գտնվող հիվանդանոց։ Երկրորդ գրքում նկարագրվում է նրանց հարաբերությունների խորացումը, երբ զույգը գտնվում է Միլանում ամառվա ընթացքում։ Ֆրեդերիկը սիրահարվում է Քեթրինին, իսկ արդեն այն ժամանակ, երբ տեղի է ունենում նրա բուժումը, Քեթրինը արդեն 3 ամսական հղի է։ Երրորդ գրքում Ֆրեդերիկը վերադառնում է իր զորամաս։ Նա մի զինվոր է սպանում անհնազանդության պատճառով։ Բռնվելուց հետո, Ֆրեդերիկին տանում են այսպես կոչված «պատերազմական ոստիկանատուն», որտեղ նրան հարցաքննում և դատապարտում են «դավաճանության» համար։ Սակայն Ֆրեդերիկը, տեսնելով, որ հարցաքննվողներին բոլորին սպանում են, փախչում է՝ թռչելով գետը։ Վերջին գրքում Ֆրեդերիկը և Քեթրինը միավորվում են և մեկնում են Շվեյցարիա։ Նրանք խաղաղ կյանք են անցկացնում սարերում, մինչև Քեթրինի ծննդաբերությունը։ Երկարատև և ծանր ծննդաբերությունից հետո, նրանց որդին ծնվում է մահացած։ Քեթրինն արյունազեղություն է ունենում և մահանում է։

Գրաքննություն խմբագրել

Գրքի սկզբնական հրատարակություններում անցենզուր բառերի փոխարեն դրվում էր գծիկներ[4]։ Սկզբնական հրատարակության ամենաքիչը երկու օրինակ կա, որի վրա Հեմինգուեյը ձեռքով նշումներ է արել տեքստի վրա՝ տեսքտին ճշգրտություն ապահովելու համար։ Օրինակներից մեկը ներկայացվել է Մորիս Կոինդրոյին, մյուսը՝ Ջեյմս Ջոյսին[4]։ Հեմինգուեյի կողմից ուղղած տեքստերը մտցվել են գրքի ժամանակակից հրատարակությունների մեջ։ Չնայած գոյություն ունեն որոշ աուդիոգրքեր, որոնք օրիգինալ տարբերակով են։

Ինչպես նաև վեպը չէր կարող հրատարակվել Իտալիայում մինչև 1948 թվականը, քանի որ համարվում էր, որ այն կարող է վնասել գրքի հեղինակությանը[5]։ 1943 թվականին գիրքը անօրինականորեն թարգմանվել է Ֆերնանդա Պիվանոյի կողմից, որից հետո վերջինս ձերբակալվել է Թուրինում։

Նախապատմություն և հրատարակության պատմություն խմբագրել

Վեպի հիմքում ընկած է Հեմինգուեյի սեփական փորձը իտալական արշավների ժամանակ։ Քեթրին Բարկլիի կերպարը հիմնված է Ագնես վոն Կուրովսկիի վրա, որը իրականում բուժքույր էր Միլանի հիվանդանոցում և այն ժամանակ, երբ Հեմինգուեյը վիրավոր էր, բուժքույրը խնամում էր նրան։ Հեմինգուեյը պլանավորել էր ամուսնանալ նրա հետ, սակայն վերջինս արհամարհեց նրա սերը, երբ նա վերադարձավ Ամերիկա[6]։

Սակայն կենսագիր Ռեյնոլդսը գրում է, որ Հեմինգուեյը իրականում չի մասնակցել նկարագրված կռիվներում։ Վեպի որոշ հատվածներ գրվել են Արկանսասում, Հեմինգուեյի կնոջ տանը (Պոլին Պֆեիֆեր) և Կանսասում, այն ժամանակ, երբ կինը երեխայի էր սպասում[7][8]։ Վեպն առաջին անգամ տպագրվել է Սկրիբների ամսագրում (1929 թվական մայիս-1929 թվական հոկտեմբեր)։ Գիրքը հրատարակվել է 1929 թվականի սեպտեմբերին. առաջին հրատարակությանը տպագրվել էր 31.000 օրինակ[9]։ Հրաժեշտ զենքին գիրքը Հեմինգուեյին դարձրեց ֆինանսապես անկախ[10]։ Հեմինգուեյի գրադարանային հրատարակությունը լույս տեսավ 2012 թվականի հուլիսին։ Նոր հրատարակված տարբերակը ներառում է հավելված ՝ տարբեր այլընտրանքային վերջաբաններով (ձեռագիր սևագրություններ)[11]։

Քննադատական ընդունելություն խմբագրել

Գորե Վիդալը տեքստի մասին գրել է, 0171 այն ձգտումների աշխատանք է, որտեղ երևում է բնույթի զգույշ, արվեստով լի անաղարտ ապուշության սկիզբը, որը վաղուց նշանավորել է Հեմինգուեյի արձակը 0187[12]։

Ադապտացիա խմբագրել

Վեպն ադապտացվել է մի քանի անգամ տարբեր բեմադրությունների, կինոների, ռադիոյի և հեռուստատեսության համար։ 1930 թվականին տեղի է ունեցել բեմադրության համար ադապտացիան, 1932 թվականին էկրանային ադապտացիան, 1957 թվականին կինո ադապտացիան, տարբեր ռադիո ադապտացիաներ 1938-1950 թվականներին, 1955 թվականին հեռուստատեսային ադապտացիա[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mellow (1992), 378
  2. Reynolds (2000), 31
  3. Young, Stark (1994). «A Farewell to Dramatization». Critical essays on Ernest Hemingway's A farewell to arms. New York: Hall [u.a.] էջեր 91–95. ISBN 0-7838-0011-8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  4. 4,0 4,1 Hemingway, Ernest. "A Farewell to Arms." (New York: Scribner, 1929). James Joyce Collection, the Poetry Collection (State University of New York at Buffalo), item J69.23.8 TC141 H45 F37 1929
  5. ^ More than one biographer suggests that at the base of the censorship of the Fascist regime in the novel there has also been a personal antipathy between the writer and Benito Mussolini. Hemingway was interviewed in 1922, and in his article in the Toronto Star the future Duce was called "the biggest bluff in Europe's history" and even if there were never official reactions, it is known that Mussolini did not like the article at all . (Fernanda Pivano, "Hemingway", Rusconi, Milan 1985) (ISBN 8818701657, 9788818701654)
  6. Villard, Henry Serrano & Nagel, James. Hemingway in Love and War: The Lost Diary of Agnes von Kurowsky: Her letters, and Correspondence of Ernest Hemingway (ISBN 1-55553-057-5 H/B/ISBN 0-340-68898-X P/B)
  7. «Hemingway-Pfeiffer Home Page». Arkansas State University. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.
  8. "A Writer's Haunts: Where He Worked and Where He Lived"
  9. Oliver (1999), 91
  10. Meyers, Jeffrey. Hemingway: A Biography. Da Capo Press, 1999, p. 219.
  11. Boseman, Julie. (July 4, 2012)."To Use and Use Not". The New York Times. Retrieved July 9, 2012
  12. http://lareviewofbooks.org/review/the-norman-mailer-syndrome-by-gore-vidal
  13. Oliver (1999), 92

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաժեշտ զենքին» հոդվածին։