Հրաբխայնություն, երկրակեղևի խոր հորիզոններից դեպի մակերևույթ մագմատիկ զանգվածների և հաճախ նրանց ուղեկցող գազա-ջրային արգասիքների տեղափոխությունների հետ կապված երևույթների ամբողջություն։ Նեղ իմաստով հրաբխայնությունն այն երևույթների ընդհանրությունն է, որոնք կապված են հրաբուխների հրաբխային և վերջինիս ուղեկցող ֆումարոլային (տես Ֆումարոլ) գործունեության հետ։ Լայն իմաստով այն ընդգրկում է բոլոր այն երևույթները, որոնք պայմանավորված են մագմայի գործունեությամբ Երկրի խորքում, նրա մակերևույթի վրա, ինչպես նաև տիեզերական կարգի երևույթները (օրինակ, պրոտուբերանցների առաջացումը Արեգակի վրա)։ Ըստ դրսևորման առանձնահատկությունների և մասամբ էլ՝ ժայթքման արգասիքների, ներկայումս տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և օրոգեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 613