Հսկաների դամբարանի անվանումը տրվել է տեղաբնիկների և հնէաբանների կողմից։ Սարդինյան մեգալիթյան պատկերասրահային դամբարանը կառուցվել է Բրոնզե դարի ընթացքում՝ Նուրագիկ քաղաքակրթության շնորհիվ։ Դրանք կարող են գտնվել Սարդինիայում, 3 հազար՝ արդեն իսկ հայտնաբերվածների հետ միասին։

Լանուսեիի հսկաների դամբարան

Քարե բուրգը հաստատված է մի քանի՝ բաժակի տեսք ունեցող մուտքերի նմուշների հետ, որոնք նման են Իռլանդիայի դատական բրգաձև գերեզմաններին։

Տեսակներ խմբագրել

Գոյություն ունեն հսկա դամբարանների երկու հիմնական տեսակներ։ Այսպես կոչված «սալիկային տեսակը»՝ չկտրված սալիկները, թաղված են հողի տակ և դասավորված են կողք կողքի։ Հենց այնտեղ էլ գտնվում է քարե արձանագրություններ պարունակող մի սալիկ, որը ամենամեծն է (4 մետր բարձրությամբ) և ունի մի փորվածք՝ նախատեսված մուտքի համար։ Դամբարաններն ունեն ուղղանկյունաձև հատակագիծ։ Դամբարանատունն առհասարակ 5-15 մետր երկարություն ունի և 1-2 մետր բարձրություն։ Կառույցն իրականում ծածկված է եղել թումբով՝ շրջված նավի նմանությամբ։ Մուտքի մոտ է գտնվում մի կոթող, որը խորհրդանշում է մահվանը հետևող աստվածներին և նախահայրերին։

Հսկաների դամբարանների ավելի պարզունակ սալիկների տեսակներում, կենտրոնական սալիկը անփոփոխ է բացի մուտքից, որը փորված է դրա շուրջ կամ էլ մուտքի կողմում գտնվում է անմշակ կրոմլեխանման սալիկ՝ մուտքի կաղափարն ունեցող 3 չկտրված քարերի դասավորությամբ։ Գերեզմանների այպես կոչված բեկորային տեսակը պատրաստված է ուղղանկյունաձև կտրտված բեկորներից։ Կան նաև այլ կառույցներ՝ Մալթայի կղզում և Միացյալ թագավորություն գտնվող հսկաների դամբարանների նման։

Պատկերասրահ խմբագրել