Հռոմի թանգարան
Հռոմի թանգարան (իտալ.՝ Museo di Roma), ժամանակակից թանգարան Հռոմում։ Ընդգրկված է ռոմանական քաղաքացիական թանգարանների ցանցում։ Թանգարանն ստեղծվել է Իտալիայում ֆաշիստական վարչակարգի ժամանակաշրջանում` նպատակ ունենալով ներկայացնել «Հին Հռոմի» անհետացող տեղական պատմությունն ու ավանդույթները։ Հավաքածուն ի սկզբանե ներառել է Roma sparita («անհետացած Հռոմի») նկարիչ Էտոռե Ռոզլեր Ֆրանցի շուրջ 120 ջրաներկ գործեր, որոնք այժմ գտնվում են Տրաստեվերեի Հռոմի թանգարանում։
Հռոմի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պալացցո, անշարժ գույք, պատկերասրահ և ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Վայր | Palazzo Braschi? |
Մասն է | Museum system of Roma Capitale?[2] |
Հասցե | Piazza di San Pantaleo 10, 00186 Roma[1] և Piazza Navona 2, 00186 Roma[3]00186[1] |
Մակերես | 3000 քառակուսի մետր, 2300 քառակուսի մետր |
Այցելուներ | 95 825 մարդ (2020)[1], 149 060 մարդ (2019)[4], 133 983 մարդ (2018)[5] և 132 109 մարդ (2021)[6] |
Հավաքածուի չափս | 124 000 item[5] և 400 item[7] |
Կայք | museodiroma.it(իտալ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.) |
![]() | |
![]() |
Պատմություն խմբագրել
Թանգարանը հիմնադրել է Հռոմի անտիկ և գեղարվեստական արվեստի վարչության ղեկավար, պատմաբան Անտոնիո Մունյոսը։ Սա եղել է քաղաքի առաջին քաղաքացիական թանգարանը։ Ի սկզբանե այն տեղակայված է եղել Piazza Bocca della Verità-ի Pastificio Pantanella` նախկին մակարոնի գործարանի շենքում։ Այս նույն շենքում է գտնվել նաև Հռոմեական կայսրության թանգարանը, որն անվանափոխվել է "Palazzo dei Musei": Հռոմի թանգարանը բացվել է 1930 թվականի ապրիլի 21-ին, և Մունյոսը եղել է առաջին տնօրենը։ 1939 թվականին, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, թանգարանը փակվել է։
Թանգարանը վերաբացվել է 1952 թվականին նոր քաղաքական միջավայրում և տեղայնքում` Նավոնա հրապարակի մոտ գտնվող 19-րդ դարի սկզբում կառուցված նեոդասական պալատում, որտեղ 1949 թվականից գտնվել է նոր Galleria Comunale d'Arte Moderna[8]:
Հավաքածու խմբագրել
Թանգարանի հավաքածուն սկզբում նախատեսված է եղել միայն ցուցադրելու և փաստավավերագրելու անցյալը։ Թանգարանը ներառում է բազմաթիվ արվեստի գործեր և այն դարձել է առաջնային արվեստի թանգարան կտակների, նվիրատվությունների և ձեռքբերումների շնորհիվ, այդ թվում ներառյալ Անտոնիո Մունյոսին պատկանող 5000 գծանկարների, քանդակների, հին պատկերազարդ գրքերի հավաքածուն։ Ներկայացված արվեստագետներից են` Ֆելիցե Ջիանին, Պոմպեո Բատոնին, Անտոնիո Կանովան, Ֆրանչեսկո Մոկին, Ջուզեպպե Բոտանին, Ջովանի Պաոլո Պանինին, Ջուզեպպե Բարտոլոմեո Կիարին, Ջոշուա Ռեյնոլդսը,Ջուզեպպե Սիրաչին, Պիետրո Լաբրուցին, Լիվեն Քրուլը, Նիկոլա Սալվին (նախագծել է Շատրվան Տրևին), Բարտոլոմեո Պինելին, Ջիովանի Բատիստա Պիրանեսին, Իպոլիտո Կաֆին[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ https://www.museiincomuneroma.it/sites/default/files/f_servizio-scientifico/Carta%20dei%20servizi%202020.pdf (իտալ.) — Musei in Comune.
- ↑ https://www.museiincomuneroma.it/sites/default/files/f_servizio-scientifico/Carta%20dei%20servizi%202020.pdf#page=25 (իտալ.) — Musei in Comune, 2020. — P. 24.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ Museo di Roma, Storia del Museo
- ↑ Museo di Roma, La collezione
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հռոմի թանգարան կատեգորիայում։ |