Հռոմի Ազատության թանգարան
Հռոմի Ազատության թանգարան (իտալ.՝ Museo storico della Liberazione - Roma), թանգարան Հռոմում, Վիա Տասսո 145 շենքի բնակարաններից մեկում՝ Սբ. Հովհաննես Լաթերանի բազիլիկ եկեղեցու հարևանությամբ։ Թանգարանն արտացոլում է Երկրորդ համաշխարհային պատերազմում` գերմանացիների կողմից Հռոմի գրավումն ու հետագա ազատագրումը։ 1944 թվականի առաջին կեսին թանգարանի շենքը շահագործվում էր ՍՍ (Schutzstaffel) կազմակերպության կողմից` Իտալիայի դիմադրության (պարտիզանական) շարժման անդամներին տանջելով հարցաքննելու համար։
Հռոմի Ազատության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ[2][3] |
Հասցե | Via Tasso, 145 - Esquilino (rione di Roma)[2] և Via Tasso 145, 00185 Roma[3]00185[2][3] |
Մակերես | 500 քառակուսի մետր, 444 քառակուսի մետր |
Այցելուներ | 1280 մարդ (2020)[3], 14 000 մարդ (2019)[4], 12 000 մարդ (2018)[5] և 9000 մարդ (2021)[6] |
Հավաքածուի չափս | 500 item[5] և 140 item[7] |
Կայք | viatasso.eu և museoliberazione.it |
![]() | |
![]() |

Շենքի և թանգարանի պատմություն խմբագրել
1930 թվականի վերջին շենքը կառուցումից հետո վարձակալության է տրվել Հռոմում Գերմանիայի դեսպանատանը և սկզբում շահագործվել է որպես դեսպանատան մշակութային գրասենյակ։ 1943 թվականի սեպտեմբերի 11-ից Sicherheitspolizei-ի (SiPo) շտաբը և Schutastaffel կազմակերպությունը` Հերբերտ Կապլերի գլխավորությամբ հաստատվել էին այնտեղ և գրավել այն, նախքան գերմանացիների նահանջը Հռոմից։ Կապլերի օրոք շենքը վերածվեց բանտի, որտեղ սենյակների փոխարեն բանտախցեր էին։ 1944 թվականի հունվարին բոլոր պատուհանները պարսպապատվել էին` Իտալիայի պարտիզանական շարժման որոշ ազդեցիկ դեմքերի ձերբակալությունները, հարցաքննություններն ու կտտանքները քողարկելու նպատակով[8]։ 1944 թվականի հունիսի 4-ին՝ Հռոմի ազատագրման օրը, բնակիչները մտան շենք և ազատեցին այն բանտարկյալներին, որոնք չէին գերեվարվել կամ սպանվել նահանջող ՍՍ կազմակերպության կողմից։
1950 թվականին ՍՍ կազմակերպության գրաված բնակարաններն Իտալիայի գավառին նվիրաբերելուց հետո կառուցվեց մի թանգարան՝ արտացոլելու Գերմանական օկուպացման և Հռոմի ազատագրման շրջանը։ Արքայադուստր Ջոզեպա Ռուսպոլիի Սավորգնան դի Բրազզայում նվիրաբերած սենյակները պետք է իբրև թանգարան ծառայեին[9][10]։ 1955 թվականին Իտալիայի նախագահ Ջիովաննի Գրոնչին նախապես բացեց մի քանի սենյակներ, իսկ թանգարանի վերջնական բացումը տեղի ունեցավ 1957 թվականին։ Ցուցահանդեսի համար նախատեսված նյութերը ներառում էին Գեստապոյի (պետական գաղտնի ոստիկանություն) ֆայլերը և փաստաթղթերը, մասնավորապես` նրանք, որոնք առնչվում էին դիմադրությանը։ Դրանք տրամադրվել էին Հռոմի բնակչության կողմից[9]։ 2007 թվականի Մանզոնիի մոտ գտնվող մետրոն վերակոչվեց Manzoni - Museo della Liberazione՝ թանգարանի պատվին։
Թանգարան խմբագրել
Թանգարանն ունի 3 հարկ։ Տեղի ունեցած խոշտանգումներից բացի, այն մանրամասնորեն արձանագրում է Հռոմի հրեացիների նկատմամբ հետապնդումները՝ թերթերի, զեկույցների և պաստառների օրինակներով, որոնք հարկադրում են արգելանքներ և հակահրեական հրամաններ։ Թանգարանը նաև արտացոլում է գաղտնի պայքարը՝ ցուցադրելով դիմադրության մանիֆեստներ և հայտարարություններ։ Այն տեղեկություն է տալիս Վիա Տասսոյում բանտարկվածների մասին և հատուկ ուշադրություն է դարձնում Արդեատինի կոտորածին, որտեղ զոհերից 335-ը Վիա Տասսոյի բանտերից էին։ Բանտերի խցերից մի քանիսի պատերին արված գրառումները կյանքի և ազատության մասին հուզիչ պատմություններ են, որոնք հաճախ գրված են մահամերձ բանտարկյալների կողմից[10][11]։
Սենյակներ խմբագրել
Նախասրահ խմբագրել
Նախասրահը ընդունելության տարածքից բացի ունի խորհրդակցության սենյակ և գրադարան, որը հատկապես նվիրված է դիմադրությանը և պարունակում է այդ ժամանակաշրջանին առնչվող բազում եզակի բրոշյուրներ և թերթեր։
Առաջին հարկ խմբագրել
Այն կազմված է 5 բանտախցից, որից առաջինը` ամենաընդարձակը, վերաբերում է Արդեատինի կոտորածին։ Երկրորդն օգտագործվում էր իբրև մեկուսարան։ Այս և վերևի հարկում գտնվող մեկ այլ խուց չեն վերանորոգվել` որպես ապացույց այն նամակների, որոնք թողել են բանտարկյալները պատերի վրա։ Երրորդ խուցը նվիրված է Ֆորտե Բրավետտային, որը գտնվում է Հռոմի Ջանիկուլում բլրի վրա։ Գերմանացիներն այդտեղ մարդկանց մահապատժի էին ենթարկում և նույն վայրում էլ թաղում։ Չորրորդ խուցը հիշեցնում է ՍՍ-ի կողմից գերված 14 բանտարկյալներին, երբ նրանք նահանջում էին Հռոմից, իսկ նրանց մահապատիժը կայացավ 1944 թվականի հունիսի 4-ին` Լա Ստորտայի կոտորածի ժամանակ։ Հինգերրորդ խուցը խոհանոցից վերածվել էր մեկուսարանի։ Այն ուներ սպիտակ դրոշ, որն օգտագործում էին հռոմեացի քաղաքական գործիչները` «բաց քաղաք» կարգավիճակը Իտալիայի գերմանական զորքերի հրամանատար` Մարշալ Կեսերլինգի հետ քննարկելու ժամանակ[11]։
Երկրորդ հարկ խմբագրել
Այստեղ կա ցուցադրության 5 սենյակ` 2 բաժիններով։ 11-րդ խցում կան պաստառներ, որոնք հրամաններ են տալիս և սահմանափակումներ դնում բնակչության վրա։ 12-րդ խուցը երկրորդ մեկուսարանն է, որտեղ բանտարկյալները պատերին թողել էին հաղորդագրություններ։ 13-րդ խցում կան դիմադրությանն առնչվող թերթեր և այլ հիշողություններ։ Նման ցուցադրություններ կան նաև 14-րդ սենյակում. Կապիտոլիում բլրի վրա դրված է Իտալիայի դրոշը`Հռոմի ազատագրման օրը[12]։ Երկրորդ բաժնում ցուցասրահներից մեկն արտացոլում է ՍՍ-ի կողմից 1259 հրեա քաղաքացիների ձերբակալությունը` Հռոմեական գետտոյից 1943 թվականի հոկտեմբերին[13]։
Երրորդ հարկ խմբագրել
12-րդ սենյակը մեկուսարան է, որտեղ ցուցադրվում է բրիտանական բանակի ծառայող Ջ. Լլոյիդի` պատին արված քերծվածքները ՝ բլրին դրված դրոշի պատկերով[14]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ «Il Comando di Polizia ed il Carcere Nazista»։ Museo storico della Liberazione - Roma։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ 9,0 9,1 1999թ․ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը թանգարանից դուրս մի պայթյուն եղավ, որը մի քիչ վնաս հասցրեց։ Ենթադրվում է, որ այս ձեռնարկումը հակասեմական բնույթի էր։ Դեկտեմբերի 8-ին 3500 մարդիկ ցույց տվեցին համախմբվածություն`թանգարանից դուրս։«Dal Carcere al Museo»։ Museo storico della Liberazione։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2014-ին։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ 10,0 10,1 «Museum of the Liberation of Rome»։ Rome Information։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-13-ին։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ 11,0 11,1 «Secondo piano»։ Museo storico della Liberazione։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ «Terzo Piano - Int. 8»։ Museo storico della Liberazione։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-04-ին։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ «Terzo Piano Int. 9»։ Museo storico della Liberazione։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-04-ին։ Վերցված է հունվարի 20, 2016
- ↑ Il museo racconta The Museum Narrates Museo della Liberazione di Roma։ Rome: Gangemi Editore spa։ 2016։ էջեր Page 112
Գրականության ցանկ խմբագրել
- Fabio Simonetti, Via Tasso: Quartier generale e carcere tedesco durante l’occupazione di Roma, Odradek, Roma, 2016.