Հռոդոսյան ծովային օրենք
Հռոդոսյան ծովային օրենք, ծովագնացության և ծովային առևտրի կանոնների ժողովածու, կազմվել է 7-8-րդ դարերում, Բյուզանդիայում և պահպանվել որպես էկչոգայի հավելված։ Անվանումը ավանդականորեն կապվում է ժամանակի առևտրական խոշոր կենտրոն Հռոդոս կղզու հետ։ Ամփոփում է հին և միջնադարյան առևտրի ընթացքում ձևավորված իրավական սովորույթներ և հռոմեացի իրավաբանների մշակած նորմեր՝ նավաշինության, նավավարության, բեռների և ուղևորների փոխադրման, վթարի դեպքում բեռների դուրս նետման մասին և այլն։ Հռոդոսյան ծովային օրենքի առանձին նորմեր միջազգային սանտրում կիրառվել են մինչև 15-րդ դարը։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 598)։ |