Հռիփսիմե Մոկացյան

հայ մանկաբարձ-գինեկոլոգ

Հռիփսիմե Հենրիկի Մոկացյան (սեպտեմբերի 20, 1964(1964-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999)[1], պրոֆեսոր։

Հռիփսիմե Մոկացյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1964(1964-09-20) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987)
Մասնագիտությունմանկաբարձ և գինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Հռիփսիմե Մոկացյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1991 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1995-1997 թվականներին, միաժամանակ՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 1994-2005 թվականներին դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 2005 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտում[2][3][4]։

Մոկացյանը մշակել է գինեկոլոգիական հիվանդությունների հակաօքսիդանտային բուժման նոր եղանակ, ըստ որի, դեղաքանակից կախված, բուժումը որոշվում է անհատականորեն՝ համապատասխան կենսամարկերների միջոցով[2]։ Գիտական աշխատանքների, մեթոդական առաջարկի հեղինակ է։

Անդամակցություն խմբագրել

  • «Հայկական վիրաբուժություն XXI» արհեստավարժների միության անդամ, 2004
  • Էնդոսկոպիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի անդամ, 2004
  • Վերարտադրողական բժշկության և վիրաբուժության համամիութենական կազմակերպության անդամ, 2004
  • Գինեկոլոգ-էնդոսկոպիստների ռուսաստանյան ասոցիացիայի անդամ, 2007

Մրցանակներ խմբագրել

  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտի ոսկե մեդալ
  • «Տարվա կին» կոչում, 2000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мокацян, Рипсиме Генриковна - Биомаркеры окислительного стресса в прогнозировании патогенетической антиоксидантотерапии при гинекологических заболеваниях : автореферат дис. ... доктора медицинских наук : 14.00.01 - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «Рипсиме Мокацян - Эребуни медицинский центр». Эребуни медицинский центр (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  4. «Հռիփսիմե Մոկացյան». www.med-practic.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.