Հռիփսիմե Մարգարյան

հայ նկարիչ

Հռիփսիմե Վոլոդյայի Մարգարյան (նոյեմբերի 13, 1975(1975-11-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ձևավորող։
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի դուստրն է։

Հռիփսիմե Մարգարյան
Ի ծնեՀռիփսիմե Վոլոդյայի Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1975(1975-11-13) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՎալմար
 Hripsime Margaryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1998 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։
1999 թվականից Հայաստանի նկարիչների միության և «Դիզայներների միջազգային միության» անդամ է, 2000 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։
2001 թվականին «Մեկական աշխատանքի Հանրապետական ցուցահանդեսում» լավագույն աշխատանքի համար արժանացել է Հայաստանի նկարիչների միության պատվոգրի։
Գործերին բնորոշ են գույնի, գծի, ռիթմի և տարածության ներդաշնակությունը[1]։ 2014 թվականին լույս տեսած Ալան Հովհաննեսի սկավառակը ձևավորվել է նկարչուհու աշխատանքներով[2]։

Աշխատանքային ուղի

խմբագրել
  • 1998-2000 թվականներին գրաֆիկական աշխատանքներ է կատարել «Ազդ», «Պարադիզ», «Աոլիտա» գովազդային գործակալություններում
  • 2001-2003 թվականներին «Ղարաբաղ Գոլդ» և «Երևանի շամպայն գինիների» գործարաններում ձևավորել է գինու, կոնյակի պիտակներ
  • 2008-2009 թվականներին ինտերիերի դիզայնի աշխատանքներ է իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
  • 2012 թվականից Վալմար արվեստի սրահի տնօրենն է։
  • 2014 թվականին նկարչուհու աշխատանքները ընդգրկվել են Ալան Հովհաննես-ի Piano Wotks սկավառակի ձևավորման մեջ
  • 2015 թվականից Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գծանկարի գունանկարի և քանդակի ամբիոնում դասավանդում է գծանկար և գունանկար
  • 2016 թվականին իրականացրել է Մուշեղ Բաբայանի “ Ծխացող կարոտ” գրքի կազմի ձևավորումը

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Հրավառություն», 2000
  • «Տպավորություն», 2000
  • «Սլացք», 2001
  • «Իմ աշխարհը», 2002
  • «Կոմպոզիցիա N 1, 2», 2004
  • «Երազ», 2006

Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Webmaster. «Alan Hovhaness: Piano works - Alessandra Pompili». www.hovhaness.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Ռումինիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Design Deluxe, 2012, N 24, Весеннее настроение от Рипсиме Маргарян

Արտաքին հղումներ

խմբագրել

Արխիվացված 2020-08-09 Wayback Machine