Հռիփսիմե (Հռիփսիմե Հովհաննեսի Հովհաննիսյան) (1949[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայ բանաստեղծուհի, հրապարակախոս։ ՀԳՄ անդամ 1991[2]:

Հռիփսիմե Հովհաննիսյան
Ծնվել է1949[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունբանաստեղծուհի, հրապարակախոս
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Հռիփսիմե Հովհաննիսյան Վիքիքաղվածքում
Հռիփսիմե Հովհաննիսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում։ 2002 թ.-ին հիմնադրել և ղեկավարում է ՀԳՄ “Ցոլքեր” գրական կենտրոնը։ Միաժամանակ (2005 թ.-ից) հրատարակում է ՀԳՄ “Ցոլքեր” գրական հանդեսը։ Գրում է նաև մանուկների համար։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են գրական հանդեսներում, թարգմանվել են ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։

Երկեր խմբագրել

  • Զարդատուփ, Եր., 2004։
  • Խորդենի, Եր., 2009։
  • Դիմակներ, դիմակներ, Եր., 2009։
  • Մյաո՜ւ-մյաո՜ւ (մանկ.), Եր., 2011։
  • Ագաթներ, Եր., 2012։

Պարգևներ խմբագրել

  • 2014 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Մովսես Խորենացի մեդալի։

Ծանոթագրություններ խմբագրել