Հո (քաղաք)
Հո (քաղաք), (անգլ.՝ Ho)՝ քաղաք Գանայի հարավ-արևելքում։ Հանդիսանում է Վոլտայի շրջանի կենտրոնը։ Մինչև 1956 թվականը եղել է Բրիտանական Տոգոյի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մակերես | 16 կմ² | |
ԲԾՄ | 150 մետր | |
Բնակչություն | 83 715 մարդ (2010) | |
Հեռախոսային կոդ | 036 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը եղել է Տոգոլենդայի մի մասը։ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո գրավվել է Բրիտանական կայսրության կողմից։ Եղել է Ազգերի Լիգայի մանդատային տարածք և Բրիտանական Տոգոյի մայրաքաղաք, մինչև Բրիտանական Ոսկե ափի կազմի մեջ մտնելը[1]։
Ամեն տարի սեպտեմբերին քաղաքում անցկացվում է յամսի փառատոն[1]։
ԲնակչությունԽմբագրել
Քաղաքի բնակչությունն ըստ տարիների:
1970 | 2015 |
---|---|
46300[2] | ↗ 96213[3] |
ՏնտեսությունԽմբագրել
Գործում է առևտրի կենտրոն, որտեղ վաճառվում են կոկոս, նավթ, բատատ, բրինձ, կակաո և այլ ապրանքներ։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։
ՍպորտԽմբագրել
Քաղաքում է տեղակայված Հո սպորտային մարզադաշտը (Ho Sports Stadium):
ՏրանսպորտԽմբագրել
Հո քաղաքի ճանապարհները ասֆալտապատված են, իսկ փողոցները ոչ այնքան[1]։ Օդանավակայանը սկսել է գործել 2015 թվականի սեպտեմբերից[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Touring Ghana — Volta Region Archived 2012-04-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Значение слова «Хо (город)» в Большой советской энциклопедии
- ↑ «World Gazetteer online»։ World-gazetteer.com
- ↑ Boadu, Kwame, Anane, Mary (սեպտեմբերի 19, 2015)։ «Ho goes agog as Prez Mahama cuts sod for airport»։ Daily Graphic (Accra)։ Վերցված է հունվարի 23, 2017