Հուստուս Էսիրի (անգլ.՝ Justus Esiri, նոյեմբերի 20, 1942(1942-11-20)[1], Abraka, Ethiope East, Դելտա, Նիգերիա - փետրվարի 19, 2013(2013-02-19)), նիգերիացի վետերան, մրցանակակիր դերասան։ Նա ընդհանուր առմամբ իր դերասանական գործունեության մեջ համարվել է Նոլիվուդի հենասյուներից մեկը, ով ի հայտ է եկել 1960 ական թվականներին։ Նա մեծ հեղինակություն է ձեռք բերել Նիգերիայի հեղինակային հեռուստատեսության «Գյուղի տնօրենը» հայտնի հեռուստասերիալում և Չինուա Աչեբեի գրքի հիման վրա ստեծված «Գործերը փլվում են» ֆիլմում խաղացած դերերով[2]։ Աֆրիկայի կինոակադեմիայի 9-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Ասասինների պրակտիկան» ֆիլմում կատարած դերի համար նա հետմահու ստացել է «Լավագույն դերասան» մրցանակ, և 2013 թվականի Նոլիվուդի ֆիլմերում նա առաջինն է եղել, ով արժանացել է Գուդլաք Ջոնաթանի կյանքի նվաճումներ մրցանակին։ Նիգերիայի կառավարությունը նրան պատվել է մի քանի ազգային պատվոգրերով, իսկ բարձրագույնը՝ Նիգերիայի շքանշանի սպա[3], Նիգերիայում կինոնկարների զարգացման գործում ունեցած ներդրման համար[4][5]։

Հուստուս Էսիրի
անգլ.՝ Justus Esiri
Ծնվել էնոյեմբերի 20, 1942(1942-11-20)[1]
ԾննդավայրAbraka, Ethiope East, Դելտա, Նիգերիա
Մահացել էփետրվարի 19, 2013(2013-02-19) (70 տարեկան)
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիDoctor Bello?
Երեխա(ներ)Dr SID?
Պարգևներ և մրցանակներ
Officer of the Order of the Niger

Նա Mavin Records ձայնագրման հարնաճանաչ ստուդիայի երաժիշտ Դոկտոր Սիդի (Dr SID) հայրն է[6]։

Վաղ կյանք և գործունեություն խմբագրել

Հուստուսը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, Դելտա նահանգի Օրիա-Աբրակա քաղաքում։ Հետո նա մեկնել է Էֆֆուրոն և ընդունվել է Բենդելի նահանգի Ուրհոբո քոլեջ։ Այնուհետև Նիգերիայից մեկնել է Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Գերմանիայում նրա հաճախած հաստատություններից են եղել Մաքսիմիլանի համալսարանը, Մյունխենում (1964), պրոֆեսոր Վեներսի ինժեներական ինստիտուտը Արևմտյան Բեռլինում (1967) և Արենսի կատարողական արվեստի դպրոցը (1968)[7]։

Եվրոպայում գտնվելու ընթացքում նա սկսել է իր դերասանական գործունեությունը։ Այն ժամանակ, երբ նա աշխատել է որպես գերմաներենի թարգմանիչ Գերմանիայում Նիգերիայի ձայնի ընթացքում, Նիգերիայի կառավարությունից հրավեր է ստացել նկարահանվելու «Գյուղի տնօրենը» ֆիլմում, որը նա ընդունել է։

Մահ և հարգանքի տուրք խմբագրել

Էսիրին մահացել է Լագոսի հիվանդանոցում, 2013 թվականի փետրվարի 19-ին շաքարախտի բարդությունների հետևանքով։ 2013 թվականի ապրիլի 8-ին Ազգային մարզադաշտում Նիգերիայի դերասանների գիլդիայի կողմից կազմակերպված հարգանքի տուրք է մատուցվել նրա պատվին։ 2013 թվականի ապրիլի 9-ին Լագոսի Մաֆոլուկու քաղաքի Սուրբ Յուդե կաթոլիկ եկեղեցում մատուցվել է պատարագ։ Իսկ հաջորդ օրը Ուորիում կատարվել է ժամերգություն։ Այնուհետև նրա մարմինը տեղափոխվել է իր հանգստավայրը՝ իր ծննդավայր Աբրակա։ Նրա հուղարկավորությանը ներկա են եղել մի քանի պետական պաշտոնյաններ և զվարճանքի ինդուստրիայի գործիչներ[8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Նա մասնակցել է մի քանի նոլիվուդյան և հեռուստատեսային արտադրություններում, այդ թվում՝

  • «Կորցրած տարիներ»
  • «Ընդմիշտ»
  • «Մրցանակ»
  • «Վեց սատանա»
  • «Իշխանության միջանցքներ»
  • «Անցյալ գիշեր»
  • «Բռնակալ»
  • «Հետաքննություն»
  • «Ուրվականը»
  • «Մարդասպանի պրակտիկան»
  • «Բժիշկ Բելլո»
  • «Երվորյակ թուր»
  • «Պահիր իմ կամքը»
  • «Արշավանք 1897»[10][11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Academy News - February 2019 PM&R». PM&R. 11 (2): 219–220. 2019-02. doi:10.1002/pmrj.12078. ISSN 1934-1482. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Adeyemo, Adeola (2013 թ․ փետրվարի 25). «Official Statement from the Family of Nollywood Legend Justus Esiri on His Death». BellaNaija (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Jonathan, Uduaghan mourn, as ace actor, Justus Esiri, dies at 70 - Nigerian Newspaper - Latest African News». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «I never complained about national award – Justus Esiri — The Punch - Nigeria's Most Widely Read Newspaper». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Justus Esiri». IMDb. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «WLS-TV/ABC News Chicago Primary Pre-Election Tracking Poll, February 1987». ICPSR Data Holdings. 1989 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Ayo Onikoyi (2013 թ․ ապրիլի 12). «Justus Esiri laid to rest». Vanguard News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Veteran Nollywood Actor Justus Esiri is dead». Premium Times Nigeria. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  10. «Lancelot Imasuen's 'Invasion 1897' leads Nollywood Invasion of cinemas». Lindaikeji Blogspot. Linda Ikeji. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «Lancelot Imaseun's movie set for cinema release». Pulse Nigeria. Chidumga Izuzu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «Lancelot Imasuen's Invasion 1897 hits cinemas Dec 5». The Sun. Our Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել